Category: YN.am

  • ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա

    ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի հարավում գտնվող Աքաբա քաղաքի օդանավակայանի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներին, հաղորդում է Press TV-ն։ Զինվորականները նաև Իրանի արևմուտքում խոցել են հակառակորդի MQ-9 անօդաչու թռչող սարք։

    ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն էլ (CENTCOM) հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում հրամանատարական կենտրոններին, ափամերձ վերահսկողության օբյեկտներին և հակաօդային պաշտպանության միջոցներին, ռազմածովային ուժերի միջոցներին, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերին։

  • Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները․ Բաղայի

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ գործողությունները համեմատել է՝ ահաբեկչության հետ։

    «Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների հարձակումները և դրանց ոչնչացման հրապարակային ցուցադրումը հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները։

    Մի կուսակցության համար, որը մի ժամանակ իրեն դիրքավորում էր որպես համաշխարհային կարգի, լիբերալիզմի և ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր, կամուրջների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատկերների ցուցադրումը, կարծես, վերջին նվաճումն է, որով այն կարող է հպարտանալ»,-հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային

    Բաղային ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պաշտպանության նախարարի գրառման վրա, որում նա հպարտություն էր հայտնում իրանական Չաբահար նավահանգստում ռազմածովային կառավարման աշտարակի ոչնչացման կապակցությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ծովային անվտանգությունն ապահովող այս օբյեկտը վերջին օրերին երրորդ անգամ է հարվածի ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

    Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Բունջի գյուղի (Ջասկի շրջան) տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներն ու աղազրկման համալիրի պոմպակայանները, ինչպես նաև Մինաբի և Լամերդայի քաղաքացիական օբյեկտները։

  • Համաձայնագրի խախտումը կրկին ցույց տվեց, որ ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահության արժանի չէ․ Իրանի գերագույն առաջնորդ

    Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։

    Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը:

    Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են:

    Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միջև միասնությունը, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, վեճերը և կոնֆլիկտները, ինչպես նաև հրաժարվել սոցիալական տարբերությունների արհեստական ընդգծումից։

  • Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 5-11-ը։

    Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

    Վանաձոր քաղաքում՝

    -Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 6-ին,

    -Հերացի և Վարդանանց փողոցների հարակից տարածքներ՝ չեն գերազանցել։

    Գյումրի քաղաքում՝ հուլիսի 6-ին։

    Հրազդան քաղաքում՝ չի գերազանցել։

  • Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»

    «Հրապարակը» գրում է. «Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:

    Մայր Աթոռի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս պահը հրավեր չեն ստացել: Պարզ է, որ չեն էլ ստանալու: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը կատակեց, թե` ուզում է, թող ինքնակամ գա եւ օրհնի նիստը: Մեզ չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վեհափառն ինքնակամ այցելել խորհրդարան եւ հայրապետական օրհնանք հղել պատգամավորներին, որոնց մեծ մասը նրան հայհոյել ու վիրավորել է եւ նրա օրհնանքի կարիքը չի զգում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը չպատասխանեց մեր զանգերին։

    Իսկ իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել Վեհափառին եւ դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»։

    Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, նա ու իր նեղ խմբակը Գարեգին Բ-ին կաթողիկոս չեն համարում եւ անգամ ՔՊ նախընտրական ծրագրում հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու ծավալուն սխեմա են ներառել, որը կյանքի կկոչեն հարմար պահին։

    Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 2003 թվականից մասնակցել է ԱԺ բոլոր գումարումների անդրանիկ նիստերին։

    Հիշեցնենք նաեւ՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որն արդեն չորրորդ անգամ կիրականացնի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ 80-ն անց Հասանովն ազգային փոքրամասնության ցուցակով խորհրդարանում է դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։

    Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են. ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» օրենքում դեռ երդման նախկին տեքստն է դրված, մինչդեռ շաբաթներ առաջ ՔՊ-ականները երդման տեքստն էլ փոխեցին՝ հարմարեցնելով իրենց վարած ապազգային քաղաքականությանը։ Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, այն է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում. ԱԺ նախագահի, նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

    Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը, տեղի են ունենում ամենօրյա նիստեր, ապա ձեւավորվում են մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ՝ ԱԺ խորհուրդը: Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո գործող կառավարության լիազորությունները դադարում են, եւ այն շարունակում է աշխատել որպես ժամանակավոր կառավարություն` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Եթե որեւէ կուսակցություն կամ կոալիցիա ունի խորհրդարանական մեծամասնություն, ապա հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում այդ մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

  • Հրանտ-Լեոն Ռանոսը՝ «Տեներիֆեի» խաղացող (ֆոտո, վիդեո)

    Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց «Տեներիֆե», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

    «Տեներիֆեն» հանդես է գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում։

    «Տեներիֆեն» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 300 հազար եվրո։

    Ռանոսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։

    Անցած մրցաշրջանում Ռանոսը վարձակալությամբ հանդես էր գալիս Բրաունշվեյգի «Այնտրախտում»։

  • Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։

    Գերատեսչության փոխանցմամբ՝ Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում գրանցված 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո այս պահին որևէ բացասական հետևանք չի արձանագրվել: Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Մալաթիա, Էլյազըգ, Ադըյաման, Թունջելի և Շանլըուրֆա նահանգներում։

  • Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանին

    Ուրբաթ օրը Մեքսիկայի հարավային խաղաղօվկիանոսյան ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի հետևանքով ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մեխիկոյից մինչև Սալվադոր ընկած տարածքներում, հայտնում է Independent։

    Երկրաշարժի հետևանքով Մեքսիկայի հարավում երկու մարդ է վիրավորվել։ Երկու երկրների իշխանություններն էլ հայտնել են, որ լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։

  • «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

    «Հրապարակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։

    Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով։

    «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:

    «Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։

    Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»:

  • Հուլիսի 18-ի աստղագուշակ

    ԽՈՅ
    Ձեզ հագեցած օր է սպասվելու, բայց շտապել չարժե: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե հետևողական ու սառնասիրտ լինեք: Որոշեք առաջնահերթություններն ու ծրագրի համաձայն գործեք. այդպես և՛ ժամանակը, և՛ ուժերը կհե