Category: YN.am

  • «Բարաք Օբամա․ առաջին աֆրոամերիկացի նախագահից մինչև համաշխարհային առաջնորդ»

    Բարաք Հուսեյն Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին՝ Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում։ Նա դարձավ պատմության առաջին աֆրոամերիկացին, որը գլխավորեց Միացյալ Նահանգները՝ հաղթելով 2008 թվականի նախագահական ընտրություններում և դառնալով ամերիկյան քաղաքականության ամենանշանավոր դեմքերից մեկը։

    Օբամայի ճանապարհը դեպի Սպիտակ տուն հեշտ չէր․ նա մեծացել է բազմամշակութային միջավայրում, սովորել է Կոլումբիայի համալսարանում և Հարվարդի իրավաբանական դպրոցում, որտեղ դարձել է նաև իրավաբանական ամսագրի առաջին սևամորթ խմբագիրը։

    Մինչ նախագահ դառնալը նա աշխատել է որպես իրավաբան, համայնքային կազմակերպիչ և եղել է ԱՄՆ սենատոր Իլինոյս նահանգից։ Նրա նախընտրական գլխավոր ուղերձը՝ «Այո՛, մենք կարող ենք» («Yes We Can»), դարձավ փոփոխությունների և նոր էջ բացելու խորհրդանիշ։

    2009 թվականին Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Նրա նախագահության տարիներին ընդունվեցին առողջապահական համակարգի բարեփոխումներ, որոնք հայտնի դարձան որպես «Օբամաքեր», ինչպես նաև իրականացվեցին մի շարք կարևոր արտաքին քաղաքական նախաձեռնություններ։

    Այսօր Բարաք Օբաման շարունակում է մնալ համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչ, որի անունը կապվում է ոչ միայն ԱՄՆ պատմության կարևորագույն շրջանի, այլև փոփոխությունների, հավասարության և նոր հնարավորությունների գաղափարի հետ։

  • Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի պահեստների վրա Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգի մոտ. զոհվել է 5 մարդ

    Օգոստոսի 4-ի առավոտյան ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի Չեխով քաղաքի վրա, հայտնել է շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։ «Նովոսելկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի հրդեհ է բռնկվել։ Ամենախոշորը՝ պահեստում, որտեղ բաց այրումը արդեն մարվել է», — գրել է Վորոբյովը իր թելեգրամյան ալիքում։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև էլեկտրական ենթակայանը և վարչական շենքը։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է հինգ մարդ, ևս վեցը վիրավորվել են։ Ըստ ականատեսների կադրերի, որոնք վերլուծել է Astra-ն, Չեխովում դրոնների հարձակման թիրախը եղել է Wildberries-ի պահեստը։

    Անօդաչու սարքերը հարձակում են գործել նաև Լենինգրադի մարզի վրա։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է 17 դրոնի ոչնչացման մասին։ «Կան վնասներ Կրասնի Բորի պահեստային գոտում։ Մեկ մարդ տուժել է։ Տեղեկությունը ճշտվում է», — գրել է Դրոզդենկոն իր թելեգրամյան ալիքում։ Հարվածի տակ է հայտնվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, գրում է «Բումագա» հրատարակությունը՝ հղում անելով ընկերության աշխատակիցների չատերին և ականատեսների տեսանյութերին։ Խոցումից հետո օբյեկտում ուժեղ հրդեհ է սկսվել։ Հարձակման ենթարկված պահեստը Լենինգրադի մարզում մարքեթփլեյսի վերջին և ամենախոշոր լոգիստիկ համալիրն է։ Նրա մակերեսը կազմում է 154 հազար քառ. մետր։ Հուլիսի 24-ին ուկրաինական դրոնները հարձակվել էին տարածաշրջանում Wildberries-ի երկու այլ տեսակավորման կենտրոնների վրա՝ «Ուտկինա Զավոդ» (18 հազար քառ. մետր) և «Շուշարի» (106 հազար քառ. մետր)։

    Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈւՈւ) սկսել են հարվածել Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքին հուլիսի 18-ից։ Օգոստոսի 2-ի դրությամբ ընկերության հարձակման ենթարկված պահեստների ընդհանուր մակերեսը հասել է 1,21–1,47 մլն քառ. մետրի։ Վնասվել է 893 000–1,154 մլն քառ. մետր, կամ մարքեթփլեյսի հրապարակայնորեն հայտարարված 5,2 մլն քառ. մետր լոգիստիկ ենթակառուցվածքի 17,2–22,2%-ը, հաշվարկել էին Data Insight-ում։ Իր հերթին «Վյորստկա» հրատարակությունը վնասված պահեստների մակերեսը գնահատել էր ավելի քան 1,5 մլն քառ. մետր, կամ ընկերության բոլոր պահեստային տարածքների 27%-ը։

    Ընդհանուր առմամբ հարվածի տակ են հայտնվել առնվազն 20 պահեստներ, այդ թվում՝ Էլեկտրոստալում, Կրասնոդարում, Նևիննոմիսկում, Վորոնեժում, Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Ամենամեծ կորուստը դարձել է մերձմոսկովյան Էլեկտրոստալի 250 հազար քառ. մետր մակերեսով կենտրոնը, որը ամբողջությամբ այրվել է։

  • Եղանակը Հայաստանում․ շոգը չի նահանջում

    Օգոստոսի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 12-15 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան։

    Օդի ջերմաստիճանը մարզերում՝

    Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

    Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

    Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,

    Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

    Լոռիում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +24+27,

    Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+33,

    Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

    Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+37,

    Արարատում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+38,

    Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +36+38,

    Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

    Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

    Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +32+35,

    Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+28։

  • Իրանի կողմից հարձակման ենթարկված նավերը զենք են տեղափոխել ԱՄՆ-ի համար․ Բաղայի

    Հորմուզի նեղուցում իրանական հարվածների տակ ընկած նավերը նավթի կամ գազի փոխարեն ԱՄՆ-ի համար զենք ու զինամթերք են փոխադրում։ Այս մասին IRIB-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

    «Նկատվել է, որ ամերիկյան ռազմական նավերը շարժվել են նավթ կամ հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) տեղափոխող խոշոր նավերի կողքով»,- ասել է նա։

    Ըստ Բաղայիի՝ իրանական կողմի վերահսկողության տիրույթից դուրս մնալու նպատակով ամերիկացի զինվորականներն անջատել են հետևման համակարգերն ու առևտրային նավերով տեղափոխել ռազմական ուժեր, տեխնիկա և սպառազինություն։

    Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները հակասում են Իսլամաբադի հուշագրի 5-րդ կետին․

    «ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմական նավն անցել է հարավային և չարտոնված երթուղով՝ պատսպարվելով ՀԲԳ տեղափոխող խոշոր նավի հետևում։ Սա ոչ միայն վտանգավոր անցում էր, այլև ԱՄՆ-ի՝ պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը չարաշահելու և Իրանի դեմ թշնամական գործողությունների համար պայմաններ ստեղծելու մտադրության հստակ ցուցանիշ»։

    Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այս կապակցությամբ Թեհրանի բողոքարկումից հետո ԱՄՆ-ն ուժեղացրել է իր հարձակումները։

    «Այսինքն՝ փաստացի նրանք լիովին դրժել են համաձայնագրով ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է Բաղային։

  • Իրանի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է հնարավոր հրաժարականի մասին լուրերը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից և վճռականորեն կշարունակի իր աշխատանքը, հայտնում է «Mehr»-ը։

    Գործակալության փոխանցմամբ՝ քաղաքացիներին ուղղված նրա անկեղծ ուղերձը կհրապարակվի չորս մասով։

    Նախապես ձայնագրված ելույթում Փեզեշքիանը խոսել է վերջին երկու տարիների ընթացքում կառավարության ձեռքբերումների և գործողությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է արդիական հարցերին, մասնավորապես՝ պատերազմի և բանակցությունների թեմային։

  • «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտում, ինչպես պարզվում է, իրավիճակը այնքան էլ համերաշխ չէ, որքան այն ներկայացվում է հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին լուրջ լարվածություն է հասունացել «Հայաստան» խմբակցության ներսում, իսկ հակասությունների առանցքում հայտնվել է պատգամավոր Աղվան Վարդանյանը։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի և խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարաբերությունները զգալիորեն սրվել են։ Բանն այն է, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ և ընտրական գործընթացի ընթացքում Վարդանյանը թիմակիցների հետ քննարկել է Մանուկյանի վերաբերյալ տարբեր տեղեկություններ, նրա մասին պատմել տարաբնույթ դրվագներ և փոխանցել ներքին բնույթի ինֆորմացիա, որոնք բացասաբար կարող էին ազդել Մանուկյանի քաղաքական կարիերայի վրա։

    Սակայն, ինչպես պնդում են մեր զրուցակիցները, այդ խոսակցությունների մի մասը հասել է հենց Մեսրոպ Մանուկյանին։ Արդյունքում երկու պատգամավորների միջև ձևավորվել է փոխադարձ անվստահության մթնոլորտ, որը ժամանակի ընթացքում վերածվել է բացահայտ լարվածության։ Բայց սա ներքին հակասությունների միայն մի մասն է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են նաև Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատ ստանձնելու որոշումից։ Նրանք համարում են, որ Վարդանյանն իր խոստումը պետք է պահեր ու մանդատից հրաժարվեր:

    Հիշեցնենք, որ մինչև Ազգային ժողովի ընտրությունները Վարդանյանը հրապարակային հայտարարություն էր արել, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ, ինքը պատգամավորական մանդատ չի վերցնի։ Սակայն ընտրություններից հետո Վարդանյանը ոչ միայն չհրաժարվեց մանդատից, այլև շարունակեց իր գործունեությունը խորհրդարանում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ հենց այս քայլն է դարձել խմբակցության ներսում դժգոհությունների հիմնական պատճառներից մեկը։ Որոշ թիմակիցներ դա գնահատում են որպես նախընտրական հայտարարությունից հետքայլ, ինչը վնասել է ներքին վստահության մթնոլորտը։ Այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ ընդդիմադիր դաշտը փորձում է վերակազմավորվել և հանդես գալ որպես իշխանությանը հակակշիռ ուժ։

    Սակայն, դատելով ներքին զարգացումներից, ընդդիմության հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոչ միայն իշխանության դեմ պայքարը, այլև սեփական շարքերում առաջացած հակասությունները հաղթահարելը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Օգոստոսի 4-ի աստղագուշակը

    Խոյ. Օրը հաջող ընթացք կունենա, եթե կարողանաք զերծ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է կշռադատել, վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուր
  • Արհեստական բանականության ընկերությունները ոչնչացնում են հազվագյուտ գրքեր՝ մոդելները մարզելու համար

    Արհեստական բանականության որոշ ընկերություններ մեծ քանակությամբ ֆիզիկական գրքեր են գնում, սկանավորում դրանց բովանդակությունը՝ արհեստական ինտելեկտի մոդելները մարզելու համար, իսկ հետո ոչնչացնում բնօրինակները։

    Հակասությունը մեծացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Anthropic ընկերությունը միլիոնավոր գրքեր է ձեռք բերել, հեռացրել կազմերը, սկանավորել էջերը և օգտագործել դրանք իր Claude համակարգի ուսուցման համար։

    Գրադարանավարներն ու մշակութային ժառանգության մասնագետները զգուշացնում են, որ հատկապես հազվագյուտ և հնաոճ գրքերի ոչնչացումը կարող է անդառնալի կորուստ լինել, քանի որ դրանց արժեքը միայն տեքստում չէ․ կարևոր են նաև բնօրինակ կազմերը, ձեռագիր նշումները և պատմական հետքերը։

    AI ընկերությունները պնդում են, որ թվայնացված գրքերը օգնում են ստեղծել ավելի որակյալ արհեստական բանականության համակարգեր, քանի որ դրանք պարունակում են մարդու կողմից գրված և խմբագրված վստահելի նյութեր։

    Միաժամանակ, ոլորտում շարունակվում է բանավեճը՝ արդյոք տեխնոլոգիական առաջընթացը կարող է արդարացնել մշակութային արժեք ունեցող ֆիզիկական գրքերի ոչնչացումը։

  • Վոլգոգրադը կրկին բենզինի խնդրի առջև է՝ անօդաչուների հարվածներից հետո

    Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի մի շարք բենզալցակայաններում կրկին սահմանափակվել է բենզինի վաճառքը։ Վարորդներին թույլատրվում է մեկ մեքենայի համար գնել առավելագույնը 40 լիտր վառելիք։

    Սահմանափակումները մտցվել են հուլիսի 31-ին տարածաշրջանի էներգետիկ օբյեկտների վրա անօդաչու սարքերի հարձակումից հետո։ Հարվածներից վնասվել է «Լուկոյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանը, որը տարեկան վերամշակում է ավելի քան 15 մլն տոննա նավթ։

    Հարձակման հետևանքով ռուսական նավթավերամշակման ոլորտը բախվել է լուրջ խնդիրների․ իշխանությունները ստիպված են եղել սահմանափակել վառելիքի վաճառքը, արգելել դիզելի արտահանումը և վառելիք ներմուծել հարևան երկրներից։

    Միաժամանակ, Վոլգոգրադում ձերբակալվել են երեք բնակիչներ, որոնք տարածել էին հարվածից հետո այրվող օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։ Նրանց սպառնում են խիստ պատժամիջոցներ՝ այդ թվում մեծ տուգանքներ։

  • Yerevannews.am | Աստղագուշակ օգոստոսի 3-ի համար

    Խոյ. Այսօր դուք կկարողանաք արժանի կիրառություն գտնել ձեր բազմաթիվ տաղանդներին: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը, որը երբեմն չափից անցնում է, օգնում է գտնել նոր դաշնակիցներ, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ անհաջողության դեպքում նրանք ձեզանից երես կթեքեն: Հին ընկերները կուրախացնեն հաճելի նորություններով, հնարավոր է, որ դա օգնի ինչ-որ վաղեմություն ունեցող խնդիրներ հարթելուն:

    Ձեր էմոցիոնալ վիճակի վրա չափազանց բարենպաստ կազդի գեղարվեստի թանգարաններ այցելելը: Օրվա երկրորդ կեսին գեղեցիկի հանդեպ ձգտումն այնքան ուժեղ կլինի, որ կփորձեք շրջակա աշխարհը փոխել:

    Ցուլ. Օրը չի կարելի թեթև և հաճելի անվանել, սակայն անհաջող էլ չես համարի: Դուք ուղղակի պետք է պայքարեք ձեզ համար ամենակարևոր բանի համար, և այդ ճակատամարտը բավական հրապուրիչ կդառնա: Օրվա երկրորդ կեսին ձեր տրամադրությունը կփչանա, դուք նյարդային կդառնաք, անգամ` վրեժխնդրության հակումներ կցուցաբերեք:

    Դուք համառորեն և հետևողական նվաճում եք ձեզ հետարքրքող մարդկանց համակրանքը, պահերով կպչում պահվածք եք ձեզ թույլ տալիս: Ձեր հասցեին բավական շատ քննադատություն է հնչում, ինչին պետք է կարողանաք փիլիսոփայորեն մոտենալ:

    Երկվորյակներ. Դուք ձգտում եք ազնիվ և արդար լինել, ընդունում եք այնպիսի որոշումներ, որ հաշվի առնվեն ոչ միայն ձեր կարծիքները, այլև` ուրիշների շահերը: Նման մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել կոնֆլիկտներից, ստանալ այնմարդկանց աջակցությունը, ում հետ նախկինում դժվար էր լեզու գտնելը: Շատ հարմար օր է այնպիսի մարդու հետ հանդիպման համար, ում հետ պլանավրում եք համատեղ բիզնես սկսել:

    Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները. որքան ավելի մոտ եք տանը, այնքան ավելի հարմարավետ եք ձեզ զգում: Մրսելու վտանգ կա, այնպես որ լավ կլինի` պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկեք:

    Խեցգետին. Օրը ձեզ հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Շանս կա գտնել մի մարդու, ով ձեզ կհասկանա կեսխոսքից, կզգա ձեր հոգու ամեն մի շարժում: Այսօր սկսվող ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան շատ ներդաշնակ, եթե դուք չփորձեք արագացնել իրադարձությունները, չճնշեք ձեր ընտրային:

    Ձեր եռանդն այսօր կործանիչ բնույթ ունի, ձեր գործողությունների արդյունքում շատ իրեր կարող են ջարդվել, տեխնիկան ու գործիքները` շարքից դուրս գալ: Ցանկալի չէ ուղևորության մեկնել` ղեկին նստած, իսկ ահա ոտքով զբոսանքների դեմ աստղերը ոչինչ չունեն:

    Առյուծ. Այսօր ձեր կենսական եռանդը բավական ցածր մակարդակի վրա է, այնպես որ հնարավորին պետք է խուսափեք ֆիզիկական բեռնվածություններից, որոնք կարող են տհաճ ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

    Օրը առավելապես հարմար է տանը հանգստանալու, ընտանիքի անդամների շփումների, այնպիսի բաներով զբաղվելու համար, որոնք չեն պահանջում ուշադրության գերկենտրոնացում: Դուք հիանալի լեզու կգտնեք երեխաների և դեռահասների հետ, սիրով կօգնեք բոլոր նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակներում: Կարող եք նվերներ անել ընկերներին ու ընտանիքի անդամներին:

    Կույս. Սա ձեզ համար օրիգինալ գաղափարների, ոչ ստանդարտ որոշումների ու գործողությունների օր է, երբ դուք դրանցով կզարմացնեք շատերին: Ստեղծագործական ներուժը չափազանց բարձր է, և դա անդրադառնում է կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Մարդիկ ձեզ հետ շփվելու մեծ կարիք ունեն, և հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Ահռելի հաճույք կպատճառի թատրոն կան համերգային դահլիճ այցելելը, լավագույն տարբերակը երաժշտական ներկայացում դիտելն է:

    Օրվա երկրորդ կեսը հագեցած է իրադարձություններով և դու գրեթե ժամանակ չեք ունենա կատարված իրադարձությունների շուրջ խորհելու համար:

    Կշեռք. Օրը առավելագույնս հարմարեցված է համախոհների հետ շփումների, համատեղ գործունեության համար: Ձեզ սատարող մարդիկ շատ բանի են պատրաստ` ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Ընդ որում, նրանց, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում, միանգամայն կարող եք վստահել: Ձեզ շատ են խորհուրդներ տալիս, սակայն ավելի լավ կլինի առաջնորդվեք սեփական սթափ դատողությամբ:

    Հաջող կանցնել գնումները: Հարմար օր է գեղեցկության սրահ այցելելու, իմիջը փոխելու համար: Ռոմանտիկ բնույթի ծանոթությունը լուրջ շարունակություն չի ունենա:

    Կարիճ. Չափազանց վառ, հիշվող օր է` լի դրական էմոցիաներով: Դուք կարողանում եք զգալ մտերիմ մարդկանց տրամադրությունը, հասկանալ նրանց ցանկությունները: Շրջապատի հետ հարաբերությունները ներդաշնակ ու հանգիստ են, ձեր բարյացկամությունը չի մնում աննկատ, հմայքը օգնում է սրտեր նվաճել: Շատ լավ օր է ցանկացած հարաբերություններ սկսելու համար` ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:

    Քանի որ ձեր կենսական ներուժն օրվա ընթացքում կնվազի, ցանկալի է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հեռավոր ուղևորություններից, հոգնեցուցիչ գործերից:

    Աղեղնավոր. Այսօր դուք ավելի շատ զբաղված կլինեք ուրիշների գործերով, քան` ձեր սեփական: Դա օգտակար է դառնում բոլորի համար, քանի որ դուք գլուխ չեք կոտրում ձեր խնդիրների վրա, այլ գտնում եք դրանց լուծումները ենթագիտակցորեն: Հանդիպումներն ավելի լավ է պլանավորել կեսօրին, քանի որ այդ պահին դուք առավելագույնս բաց եք և շփումներին տրամադրված:

    Հնարավոր են զգալի ֆինանսական մուտքեր, կամ արժեքավոր նվերներ: Խոշոր գնումներ ցանկալի է չանել, իսկ մանր ձեռքբերումներից իմաստ չունի հրաժարվել: Բարենպաստ օր է տեղափոխվելու կամ տանը վերանորոգում սկսելու համար:

    Այծեղջյուր. Լավ օր է լուրջ ու կարևոր գործ սկսելու համար: Ձգտեք առաջ գնալ առանց շտապողականության, ուշադրություն դարձրեք մանր բաների վրա: Օգնականներ կգտնվեն, սակայն բոլոր կարևոր որոշումները ստիպված եք լինելու ինքնուրույն կայացնեք, և դա լավ է, քանի որ ձեր տեսակետը ճիշտ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրականացնել իրենց պատվախնդիր մտահղացումները:

    Աճում է ձեր ազդեցությունը շրջապատի վրա, և դժվար թե որևէ մեկը ցանկանա դրան դիմակայել: Ձեզ անվերջ դիմում են անօգնական, կորուսյալ մարդիկ: Մտածեք այն հացրի շուրջ, թե արդյոք ցանկանում եք նրանց համար ավերջ օգնական լինել:

    Ջրհոս. Դուք այսօր շատ քիչ եք խոսում, և դա լավ է, քանի որ օրն ավելի հարմար է պրակտիկ գործերի, քան` զրույցների համար: Կարելի է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված բարդ խնդիրներ լուծել, բիզնես պլաններ մշակել: Դուք մտածում եք մաթեմատիկական ճշգրտությամբ, ոչինչ տեսադաշտից բաց չեք թողնում; Սակայն, ցավոք, ձեզ միշտ չէ, որ հաջողվում է ուշադրություն դարձնել շրջապատի զգացմունքների վրա, ինչը կարող է ոմանց համար վիրավորական լինել:

    Դուք կասկածամիտ եք և չեք վստահում շրջապատի մարդկանց: Նոր ծանոթությունների դեպքում դա իրեն արդարացնում է, իսկ ահա մտերիմները դրանից նեղվում են:

    Ձկներ. Այն ամենն, ինչ դուք մտածում, ասում և անում եք, ճիշտ է, և զարմանալի է, որ շրջապատը միշտ չէ, որ դրա հետ համաձայն է: Ամենայն հավանականությամբ, նրանց հասկանալի չէ ձեր մտքի ընթացքը: Մի զլացեք բացատրություններ տալ` շանս կա աջակցություն ստանալ, և դա ձեզ չի խանգարի: Դուք հակված եք չափից ավեի պահանջել նրանցից, ում սիրում եք, այնինչ ավելի լավ կլիներ փորք-ինչ ներողամտություն ցուցաբերել:

    Օրը հարմար է ուսման համար, աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ճշգրիտ գիտությունների վրա: Ուղևորությունները ձեզ չեն հոգնեցնում, չնայած որ շատ ժամանակ եք անցկացնում ղեկին նստած: