Category: TIV 1

  • ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին

    «Հայաստանը պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասին մինչև 2026 թվականի դեկտեմբերը, երբ Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը կքննարկվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ»:

    Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

    «Ակնհայտ է, որ եթե մինչ այդ պահը հանրաքվեի կոչը չլսվի, առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- ընդգծել է նա։

    ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ ասվում է այդ երկրում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա գտնվելու վերաբերյալ համազգային հանրաքվե հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց առանց կոնկրետ ամսաթվի նշման։

    «Ընդ որում՝ արդեն իսկ նշվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարներին պետք է ներկայացվի զեկույց 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»,- նշել է Գալուզինը։

  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան

    «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:

    «Սերժ Սարգսյանի օրոք հայտնի գեներալներից մեկի ասած միտքը, արած հայտարարությունը մինչև այսօր ուղեղս է ծակում: Ասում էր՝ ԱԹՍ-մաթս, դրանք ծիտիկներ են: Մեր ինչի՞ն է պետք ԱԹՍ-ն, «Գուգլի» քարտեզը կբացենք, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ու սա այն ժամանակ, երբ Ադրբեջանում 10 և ավելի տարիներ սկսվել էր ԱԹՍ-ների արտադրությունը»,- ասաց նա:

    Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քննադատությանը՝ կապված ՀՀ սպառազինության հետ, Տարոն Չախոյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի իշխանության միջև ռազմական բալանսը խախտվել է ձեր առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, այն իշխանության օրոք, երբ հարստահարվում էր ՀՀ-ն, պետական բյուջեն, ու ռազմական բալանսի դիսբալանսը երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, գնալով ավելի էր խորանում»:

  • Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին |

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և  Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

    Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 եպիսկոպոսների` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեական գործը մակագրվել էր Արմավիրի  մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորն ինքնաբացարկ էր հայտնել։

  • ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (Centcom) հայտարարության համաձայն՝ երեքշաբթի օրը վերջինիս MH-60 ուղղաթիռը երկու «Hellfire» հրթիռ է արձակել պանամական դրոշով նավարկող նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ, երբ այն փորձել է անցնել Օմանի ծոցով:

    Ամերիկյան զինվորականների փոխանցմամբ՝ այս քայլին են դ

  • «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև |

    «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես գիտեք, մեր նախաձեռնությունն էր: Ադրբեջանի հիմնական հատվածի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն է եղել»,- Նախիջևանում տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

    Նա նաև նշել է. «Մենք վստահորեն և հմտորեն շարժվել ենք դեպի այս նպատակը, և մենք արդեն մոտ ենք դրան»։ 

    Ալիևն ասել է, որ «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո հինգ տարիների ընթացքում Զանգեզուրի միջանցքը բացելու համար գործնական քայլեր չեն ձեռնարկվել»։

    «Փաստն այն է, որ այս հարցը սառեցված է մնացել մինչև անցյալ տարվա օգոստոսը։

    Երբ Միացյալ Նահանգները սկսեցին լուծել այս հարցը՝ մոտավորապես անցյալ գարնանը, գարնան սկզբին սկսված շփումների արդյունքում, այս գործընթացն արդեն սկսվել էր։ Նրանք, իհարկե, փորձեցին նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և հայտարարեցին դա անելու իրենց պատրաստակամության մասին։ Բնականաբար, մենք ունեինք մի քանի կարևոր պայմաններ, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Ալիևը։

  • «Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան |

    «Երբ անընդհատ խոսում եք Ալիևի մասին, հիշում եմ իմ ու պարոն Վարդևանյանի երկխոսությունը, երբ նա «Հայաստան» դաշինքում էր, ասում էր՝ Ալիևը Քոչարյանին իր երազներում է տեսնում վախենալով։ Ես էլ եկա, ասի՝ պարո՛ն Վարդևանյան, իսկ ո՞վ է Ալիևի երազները ձեզ պատմել։ Պարոն Վարդևանյանը միինչև հիմա չի ասել դա»,- ԱԺ իր ելույթում ասաց փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը։

    Ավելի վաղ ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը սուր ելույթ էր ունեցել՝ ասելով, որ «Փաշինյանն ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը»

  • «2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան |

    «Հաշտ եղեք ժողովրդի իրավագիտակից լինելու փաստի հետ․․․․դուք հեղափոխությանը ինչ ասես չկպցրիք՝ մի պարզ պատճառով, որովեհտև դուք կարծել եք՝ հեղափոխությունը տեխնոլոգիա է, տեխնոլոգիա չէ, հեղափոխությունն արձագանք է, արձագանք՝ Մոնումենտի տներին, ձեր գրպանների հարստացմանը, թոշակներին։ Այո՛, հեղափոխությունը եղել է արձագանք անարդարությանը»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

    «Փողոցային պայքար եք փորձել գեներացնել, ընտրություններ են եղել, վարչապետն ամենաշատ հրաժարական տված վարչապետն ա եղել, է՜, գայիք վերցնեիք։ 2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»,- հավելել է նա։

  • «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը։

    Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն առաջադրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

  • «ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան

    «ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է։ ՀՀ տարածքով գնալիս կարող ես տեսնել՝ ինչպես են ադրբեջանցիները տարբեր գագաթներ գրավել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ։ Սա ձեր օրոք է եղել ու այս քարտեզը, որ մեր հպարտությունն է, ձեր օրոք մկրատված է»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգ
  • «Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել

    «ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է Հայկ Ֆարմանյանը»,-հայտարարել է խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանը։