Category: TIV 1

  • «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական․ վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատցեմենտի» հետագա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն շատ շուտով լինելու է պետական, և նույն ընթացակարգով նշանակվելու է կառավարիչ.

    «Օրինականությունը պետք է տեղի ունենա և պետք է լինի տրամաբանության սահմաններում։ Ապօրինի գույքի բռնագանձման վճիռները հերթով մտնում են օրինական ուժի մեջ»,- ասել է վարչապետը։

    «Եկեք՝ այսօր բաներ չանենք․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքն եմ ուզում հիշեցնել։ Ես Կապանում զգուշացրել էի՝ այն մարդիկ, որոնք պատվերով գործեր են անում, ազատվելու են աշխատանքից։ Հունիսին ասացի, օգոստոսին ազատված էին, մի մասն էլ դատվել է»,- հիշեցրել է վարչապետը։

    Նա «Արարատցեմենտի» աշխատակիցներին հորդորում է չմտնել նման «դաշտեր», որ հետո տարիներով այս նույն ցիկլի մեջ չմնանք․ «Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ կամ մարդկանց վրա ճնշում կգործադրեն, կհեռացվեն գործից։ Այո՛, սպառնում եմ, ըստ էության»,- նշել է վարչապետը։

  • Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարվա վերջ կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյան

    «Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Պատասխանելով հարցին, թե երբ է հրապարակվելու նոր Սահմանադրության տեքստը, Փաշինյանը նշեց, «Կոնկրետ ժամկետներ չեմ ասի, բայց մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը»:

  • Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է, էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան

    «Մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք», ճեպարույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկլավների և էքսկլավների թեմային:

    Նա նշել է, որ այդ թեմայով շահագրգռություն կա. «Մենք նույնպես ունենք այդ թեմայով շահագրգռվածություն, որովհետև Արծվաշեն գյուղը էքկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և ՀՀ-ի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների»-ընդգծել է Փաշինյանը և ասել, որ անկլավների ու էքսկլավների հարցին պետք է լուծումներ տան:

    «Որևէ անկլավի կամ էքսկլավի տարածքը անկլավային կամ էքսկլավային կարգավիճակով մնում է այն երկրի տարածքում, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք և, օրինակ, համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք, կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ»,- ընդգծել է նա:

  • TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

    «Իրանի, ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև TRIPP-ը գլոբալ նախագիծ է, և գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու են»:

    Այս մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Մենք ուզում ենք րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում: Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի, հույս ունեմ, այս տարվա մեջ աշնանը գետնի վրա առաջին աշխատանքներն իրականացվեն:

    TRIPP նախագծի գործընթացն իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու, և Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդլայնվելու են, ԻԻՀ-ի առևտրատնտեսական հնարավորություններն էականորեն ընդլայնվելու են, այսինքն՝ այս դետալները հաշվի առնելով՝ TRIPP նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև ԻԻՀ-ի շահերից»,- ասել է նա:

  • Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին

    Իրանի զինված ուժերը տեղեկացրել են, որ մեծ թվով տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։

    Հարվածների թիրախ են դարձել Քուվեյթում գտնվող «Patriot» հրթիռային համակարգը, Քաթարում՝ վաղ նախազգուշացման արբանյակային ալեհավաքների կայանը, իսկ Բահրեյնում՝ ամերիկյան զինվորականներին պատկանող վառելիքի պահեստները։

    Իրանական կողմը հայտարարել է, որ այս քայլով վճռական է թույլ չտալ ԱՄՆ-ի նախագահի «անխոհեմ» նպատակների իրականացումը և պաշտպանել Իսլամական հեղափոխության գաղափարները մինչև վերջնական հաղթանակ։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

    Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

  • Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

    Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:

    Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց:

  • «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն

    «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

    «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։

    Հիշեցնենք, որ այսօր «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ՝ ցանկանալով տեղեկատվություն ստանալ, թե ի վերջո, երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ։ Աշխատակիցներն ասում են՝ բոլորն էլ վարկեր ու ապառիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է՝ չեն աշխատում, անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։

    Հարցին, թե արդյո՞ք հաշվարկել են այս երեք օրերի ընթացքում, երբ գործարանը չի աշխատել, ի՞նչ վնասներ է կրել, փոխնախարարը նշեց՝ մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել․ «Ոնց հասկացա ժամանակին հասել ենք և որևէ խնդիր չկա։ Կարծում եմ՝ վաղը ընթացքը կգնա, որևէ պրոբլեմ չի լինի»,- ասաց Զաքարյանը։

  • Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյան

    Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը անդրադարձել է  թեկնածուների զանգվածային ինքնաբացարկներին։

    «Դա մեր գաղտնի պլանի մասերից է»,-ասել է Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ բոլորը իրենց թիմակիցներն են․ «Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»,-շեշտել է ռուսաստանահայ գործարարը։

  • Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է. Նազիկ Ավդալյան

    Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։ Այսպես է արձագանքել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը ի պատասխան այն քննադատությունների, թե ինչու են մարզիկները լուռ և  ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս։ 

    Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ։