Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00-12:00 Աշտարակի խճուղի 41, 43, 51 տեղամասեր և Սիլիկյան 5-րդ փողոց՝ մասնակի,
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝
10:00-12:00 Անդրանիկի փողոց 123, 125 շենքեր, Ճառագայթային Ա, Բ, Գ, Վ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզի՝
11:00-14:00 Վանաշեն գյուղ մասնակի,
Հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Վայոց Ձորի մարզի՝
11:00-14:00 Գոմք, Կապույտ գյուղեր,
Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Վայոց Ձորի մարզի՝
11:00-14:00 Զառիթափ գյուղ մասնակի
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեյցարիայի Բիլ քաղաքում շախմատի Biel Chess Festival 2026 շրջանային մրցաշարի Masters խմբում անցկացվել է արագ շախմատի մրցաշար, գրում է shantnews-ը։
6 գրոսմայստերների պայքարում հաղթող է դարձել Լևոն Արոնյանը (ԱՄՆ), ով 10 հնարավորից վաստակել է 9 միավոր։ Ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին 6 միավորով գրավել է երկրորդ տեղը։
Մասնակիցները կմրցեն նաև դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների գումարով:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը: Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։
Նոր վարչապետը Ռադային է ներկայացրել 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ, բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին:
««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք որ, Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան բացման կապակցությամբ՝ նշելով, որ նախաձեռնությունը կապահովի իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը Հայաստանում՝ նպաստելով իրանագիտության զարգացմանը։
Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքեր:
«Այսպիսի ծրագրերը նպաստում են երկու ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը, գիտելիքի տարածմանը և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակականությանը։ Հայաստանում բնակվում և կրթություն են ստանում բազմաթիվ իրանցիներ, ինչպես նաև բազմաթիվ հայեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, որոնք կարող են ուսումնառության ընթացքում օգտվել Ազգային գրադարանում առկա իրանական հարուստ գրականությունից՝ գիտական ժողովածուներից, բառարաններից, ուսումնական ձեռնարկներից և այլ հրատարակություններից։
Մենք ապրում ենք թվային դարում, սակայն թվային նյութերը երբեք չեն կարող փոխարինել այս գեղեցիկ, արվեստային ձևավորումներով գրքերին»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության, մշակութային երկխոսության և երկարաժամկետ գործընկերության վրա։
«Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն այսօր համալրվեց իրանական գրականության նոր հրատարակություններով։ Կարող եմ վստահաբար ասել, որ այս գրականությունը ծառայելու է իր նպատակին՝ հասանելի լինելով ինչպես իրանցի ընթերցողներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իրանական գրականությամբ, մշակույթով, պատմությամբ, լեզվով և քաղաքակրթությամբ։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարանում և արխիվում ձևավորված հայերեն գրականության հավաքածուի համալրմանը՝ այն դիտարկելով որպես մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը»,- ասել է Աննա Չուլյանը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ևս կարևորել է Իրանական գրականության անկյան ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ, որոնք համալրել են Հայաստանի ազգային գրադարանի իրանական գրականության հավաքածուն։
Ներկայում Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են 647 իրանցի ընթերցողներ, որոնք օգտվում են գրադարանի տեղեկատվական ծառայություններից, ընթերցասրահներից և գրքային հավաքածուներից։
Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներից մինչև մեր օրերը հրատարակված գրքեր։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։
Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում 2022 թվականից ձևավորված է «Iranian Collection» թեմատիկ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս մեկ որոնմամբ ստանալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող իրանական գրականության ամբողջական մատենագիտական ցանկը։ Ներկայում հավաքածուն ներառում է 907 մատենագիտական գրառում։
Իրանական գրականության անկյան բացման շրջանակում ցուցադրվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրականության հավաքածուի իրանական գրականության բացառիկ հրատարակություններից մի քանիսը: Դրանք ներկայացնում են XVIII–XIX դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշները և Հայաստանի ազգային գրադարանի հազվագյուտ և արժեքավոր ֆոնդի բաղկացուցիչ մասն են կազմում։