Category: Oratert.am

  • Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի



    Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3,685-ի, անօթևան է մնում 17,907 մարդ: Այս մասին ասված է կառավարության ամփոփագրում, որը հրապարակել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    «Զոհվել է 3,685 մարդ, տուժել է 16,740-ը, փրկվել՝ 6,462-ը»,- ասված է կառավարության պաշտոնական ամփոփագրում:

    Վենեսուելայում ողջ մնացած և փրկվածների թիվը չի փոխվում արդեն չորս օր, իսկ զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 150-ով։


    Թարմացված տվյալների համաձայն՝ անօթևան է մնում 17,907 մարդ, օգնություն է ցուցաբերվել 86,794 ընտանիքի։ Երկրում տուժածների համար բացվել է 87 ժամանակավոր ճամբար, բաշխվել է 9,603 տոննա պարենամթերք և ավելի քան 8,32 միլիոն լիտր ջուր։ Բժշկական օգնություն է ստացել 25,970 մարդ։

    Հունիսի 24-ի կրկնակի երկրաշարժից հետո Վենեսուելայում գրանցվել է 1,076 հետցնցում։ Աղետի հետևանքների վերացման գործում ներգրավված է արտակարգ իրավիճակների ծառայությունների 29,567 աշխատակից, 28,362 կամավոր և 4,388 օտարերկրյա փրկարար։


  • Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա



    Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, 34-ամյա Վանիկ Բ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Վարորդը դեպքի վայրում նշում էր, վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

    Պարեկները դեպքի վայրում հայտնաբերեցին նաև նշված ավտոմեքենան, որը վարել է 57-ամյա Կարապետ Մ․-ն։


  • Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց



    Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։


  • Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարություն (տեսանյութ)


    Հասարակություն



    Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ հրապարակելով տեսանյութ:

    «Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա:

    Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։


    Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում»,- գրված է հաղորդագրության մեջ:



  • Ո՞ր փուլում է սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը. ՏԿԵՆ-ի պատասխանը



    Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ-Վաղատուր ճանապարհի վերանորոգման նախագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։


    «Խնածախ-Վաղատուր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գտնվում է նախագծային փուլում», – հայտնել են նախարարությունից։


    Նշենք, որ անցյալ տարի իշխանությունները վերանորոգել են Գորիսից Խնածախին և Վաղատուրին հարակից Խոզնավար գյուղ տանող ճանապարհը։ Սակայն Խնածախից Վաղատուր գյուղով անցնող ճանապարհը լրջորեն վնասված է։


    Հիշեցնենք, որ Խոզնավարի ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել դեռ 2023 թվականին, ինչի մասին նույն տարվա մարտին հայտարարել էր այդ ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։


  • Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը


    Քաղաքականություն



    ԱՄՆ-ը և Իրանը պետք է կատարեն արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և կարգավորեն վեճը երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարվածների նոր փոխանակումը։

    «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները»,- ասել է նա։

    Մաո Նինը նշել է, որ Պեկինը հետևում է Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջին փոփոխություններին։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, իսկ ռազմական միջոցները «ոչ մի խնդիր չեն կարող լուծել»։



  • Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան


    Հասարակություն



    Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը:



  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին. ռուսական Առաջին ալիք (տեսանյութ)



    ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին: Այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով տեսնյութ:

    «Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում շփվում էր պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանությունները իսկական հալածանքներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների հալածանքներ։ Ամեն ինչ՝ Արևմուտքի հրահանգով»,- հայտնում է լրավական ալիքը:

    Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։


    «-Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

    -Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

    -Եվ ես կարծում եմ, որ հիմա ես հաղթաթղթեր ունեմ ձեռքիս, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության։

    -Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- մեջբերում է լրավական ալիքը հեռախոսազրույցից մի հատված:


  • Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է



    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը:

    Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):


    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ (տեսանյութ)



    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 և Երևան քաղաքի  Գյուրջյան 10/2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին։

    Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

    Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխիչ աշտարակների քանակները, վառելիքի պահեստավորման տարաների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացվել է նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում։


    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի՝ շուրջ 1,6 մլրդ․ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով, բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենաներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ: Այս ամենի  հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն դրամի վնաս։

    Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։