Category: Oratert.am

  • Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել




    Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։ 

    Սկզբում այն նախատեսված էր որպես փոքր արտադրամաս և մեղվանոց, սակայն ամուսիններն ընթացքում որոշում և էլ ավելի են զարգացնում իրենց գաղափարը. Bee Planet-ն այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև վայր, որտեղ կա մեղրի համտեսի սրահ,  ապիթերապիայի (մեղվաբուժություն) հատուկ տնակ։ 

    Այժմ ամուսիններն իրենց հյուրերին ներկայացնում են նաև մեղրային տարբեր արտադրանքներ՝ կրեմ-մեղրից մինչև մեղրի գինի և  կոսմետիկ միջոցներ՝ օճառներ, դեմքի քսուկներ, չոր օծանելիք, մարմնի կարագ և այլն։

    Bee Planet-ը Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Ամիսներ շարունակ իրականացվող դասընթացների և հանդիպումների արդյունքում Նարեկն ու Ռուզաննան ձեռք են բերել բիզնես մտածողության նոր մոտեցումներ, ծանոթություններ ու փորձ:

    «Աշխատանքների ամենասկզբում նախատեսում էինք ստեղծել միայն մեղվանոց և փոքր արտադրամաս, բայց որոշ ժամանակ անց մեր ծրագրերը փոխվեցին և որոշեցինք ստեղծել տարածք, որտեղ կլինի թե՛ հյուրատուն, թե՛ մեղրի համտեսի սրահ, և թե՛ մեղրային արտադրանքներ պատրաստելու արտադրամաս։ Ընթացքում անհրաժեշտություն առաջացավ խորացնելու մեր գիտելիքները և մասնակցեցինք Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, որի ընթացքում էլ բարելավեցինք մեր գիտելիքները»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Նարեկ Սարգսյանը։

     «Հյուրատան ստեղծման ճանապարհին շատ օրեր են եղել, երբ մտածել եմ, որ անհնարին է, էներգիան ու ռեսուրսները չեն բավականացնում, բայց հաջորդ օրը հիշում էի մեր նպատակի մասին ու շարունակում։ Կարծում եմ, որ ամենակարևորը հավատն է ինքդ քո և գաղափարի հանդեպ, որը գործում գլխավոր շարժիչն է»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Ռուզաննա Դանիելյանը։

    Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

      Մանրամասն՝ տեսանյութում։



  • Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երեկ՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց, բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ 

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։

    Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասվածք ավտոմեքենաների սեփականատարերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր Կամենդատյան

    ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, արեք ձեզ ենք հիշել։ Քանի որ դուք ապիկարներ եք և ձեր պատճառով երկիրը մլրդ Ամն դոլարի վնասներ է կրում, հիմա ձեզ մի լավ առաջարկ ենք անում։ Խոսքը արտահանողների լոգիստիկայի մասին է։
    ԵՎ Լիովին հասկանալի է մեր մտահոգությունը։ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի, և հաճախ բյուրոկրատական ապարատը (այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունը) չունի այն ճկունությունն ու արագությունը, որոնք անհրաժեշտ են միջազգային բեռնափոխադրումների ճգնաժամային խնդիրները լուծելու համար։ Նախարարության գործառույթը քաղաքականություն մշակելն է, այլ ոչ թե օպերատիվ լոգիստիկ կապեր կառավարելը։
    Մեր առաջարկած գաղափարի հիման վրա՝ ստորև ներկայացված է Բեռնափոխադրումների ազգային օպերատորի (ԲԱՕ) ստեղծման հայեցակարգի նախագիծը։
    ՀԱՅԵՑԱԿԱՐԳ․ Բեռնափոխադրումների ազգային օպերատորի (ԲԱՕ) ստեղծում
    1. Նպատակը և հիմնավորումը
    Արտահանման լոգիստիկ շղթաների կառավարումը դուրս է բերվում Էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից և փոխանցվում է անկախ, մասնագիտացված կառույցի։
    Խնդիրը: Նախարարությունը չի կարող գործել որպես բիզնես գործընկեր, չունի օպերատիվ արձագանքման գործիքներ (օրինակ՝ Լարսի խցանումների, լաստանավային խնդիրների ժամանակ)։
    Լուծումը: Ստեղծել անկախ ազգային օպերատոր (օրինակ՝ Բաժնետիրական ընկերություն՝ պետություն-մասնավոր հատված ձևաչափով), որը կզբաղվի բացառապես հայկական բեռների անխափան տեղաշարժով։
    2. ԲԱՕ-ի Կառուցվածքը և Կարգավիճակը
    Որպեսզի կառույցը չվերածվի հերթական դանդաղաշարժ պետական հիմնարկի, առաջարկվում է հետևյալ մոդելը.
    Մոդելը: Պետություն-Մասնավոր գործընկերություն (PPP)։ Պետությունը կարող է ունենալ բաժնեմաս (օրինակ՝ ռազմավարական վերահսկողության համար), բայց կառավարումը պետք է հանձնվի միջազգային փորձ ունեցող լոգիստիկ մենեջերների։
    Համակարգումը: Կառույցը պետք է ֆունկցիոնալ կապ ունենա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (որը զբաղվում է ճանապարհներով ու տրանսպորտով) և ՊԵԿ-ի հետ, բայց լինի ինքնավար մարմին։
    3. Ազգային Օպերատորի Հիմնական Գործառույթները
    Ա. Ռազմավարական միջանցքների և սեփական շարժակազմի կառավարում

    Ունենալ կամ վարձակալել սեփական բեռնատարների պարկ, սառնարանային վագոններ և կոնտեյներներ։

    Կնքել ուղիղ, երկարաժամկետ պայմանագրեր ծովային և երկաթուղային օպերատորների հետ (օրինակ՝ վրացական և ռուսական նավահանգիստներում առաջնահերթություն ստանալու համար)։
    Բ. «Մեկ պատուհան» արտահանողների համար
    Հայ արտահանողը գործ է ունենում միայն ԲԱՕ-ի հետ։ Օպերատորն իր վրա է վերցնում բեռի ընդունումը, փաստաթղթավորումը, մաքսային ձևակերպումների աջակցությունը և տեղ հասցնելը։

    Գ. Ճգնաժամային լոգիստիկա և այլընտրանքային ուղիներ

     

    Վերին Լարսի փակման դեպքում Օպերատորն ավտոմատ միացնում է այլընտրանքային սխեմաները (մուլտիմոդալ փոխադրումներ՝ լաստանավ, երկաթգիծ, օդային բեռնափոխադրումներ թանկարժեք/շուտ փչացող ապրանքների համար)։
    4. Ակնկալվող Արդյունքները։
    Նամակագրության կրճատումը, աշխարհագրության ընդլայնումը։
    5. Հաջորդ քայլերը (Ճանապարհային քարտեզ)
    1. Օրենսդրական փոփոխություններ: Էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունից հանել լոգիստիկ օպերացիաների կառավարման գործառույթը։
    2. Աշխատանքային խմբի ստեղծում: Ներգրավել խոշոր արտահանողներին և լոգիստիկ մասնավոր ընկերություններին՝ ԲԱՕ-ի կանոնադրությունը գրելու համար։

    3. Կապիտալիզացիա: Պետական բյուջեից կամ միջազգային դոնորներից ռեսուրսներ ներգրավելը։

    և այլ բազմաթիվ հանգույց կետեր։

    Եկեք աշխատենք, ընտրական ձայն կեղծելու բացի այլ կյանք էլ կա։

     

  • «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել


    Հասարակություն



    Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։



  • Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան



    «Ազգային հարստությունը՝ ազգին. Ընդերքի ամբողջական ազգայնացումը՝ որպես արժանապատիվ ծերության երաշխիք»։

     

    Այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ մեր երկրի ամենամեծ հարստությունը՝ մեր ընդերքը, որը սահմանադրորեն պատկանում է հենց ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայում է ում ասես, բացի հենց հայ ժողովրդից։

     

    Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, թե Հայաստանը չունի բավարար միջոցներ՝ մեր թոշակառուներին արժանապատիվ կյանքով ապահովելու համար։ Մեզ ասում են, թե բյուջեն դատարկ է, թե պետք է բավարարվել չնչին ավելացումներով, որոնք նույնիսկ գնաճին չեն հասնում։ Բայց սա մեծագույն սուտ է։ Միջոցներ կան, և այդ միջոցները գտնվում են մեր հողի տակ։

     

    Ի՞նչ է անում օրվա ոչ լեգիտիմ իշխանությունը։ Տնտեսական ու քաղաքական հերթական շոուն ապահովելու համար նրանք իրականացնում են ինչ-որ փոքր, երկրորդական ձեռնարկությունների ձևական ազգայնացում։ Սա չնչին, կիսատ-պրատ քայլ է, որը ոչ մի ազդեցություն չի ունենում երկրի տնտեսական պատկերի վրա։ Դա ընդամենը աչքակապություն է՝ հանրությանը խաբելու և իրական խնդիրներից ուշադրություն շեղելու համար։

    «Հայաքվե»-ն հստակ և աներկբա պահանջում է՝ վե՛րջ տալ այս խաբեությանը։ Մենք չենք խոսում կոսմետիկ փոփոխությունների մասին։ Մեր պահանջը հստակ է՝ ամբողջ ընդերքի և ռազմավարական հանքերի ամբողջական ազգայնացում։

     

    Մենք առաջնորդվում ենք անժխտելի սկզբունքներով.

     

    Առաջին՝ Ընդերքի նկատմամբ պետք է սահմանվի բացառիկ պետական մենաշնորհ։ Ազգային հարստությունը չի կարող լինել մասնավոր կամ օֆշորային խաղերի առարկա։

     

    Երկրորդ՝ Բացարձակ հասցեականություն։ Հանքերից ստացված ողջ զուտ շահույթը չի գնալու կառավարական պարգևավճարներին կամ թանկարժեք մեքենաներին։ Այն կուտակվելու է հատուկ «Ազգային սոցիալական հիմնադրամում» և ուղղվելու է բացառապես ու ուղղակիորեն թոշակառուների կարիքներին։

     

    Մենք միայն խոսքեր չենք շռայլում, մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ և ժամկետներ.

     

    Իշխանության անցումից հետո՝ առաջին 100 օրվա ընթացքում, մենք կընդունենք անհրաժեշտ օրենսդրական փաթեթը և կսկսենք բոլոր խոշոր հանքերի համատարած իրավական ու ֆինանսական աուդիտը։

     

    Մինչև 6 ամիսը լրանալը՝ ռազմավարական նշանակության բոլոր հանքերը փաստացի կանցնեն պետական վերահսկողության ու կառավարման տակ։

     

    9 ամսվա ընթացքում ՝ այդ հանքերից ստացված առաջին իսկ լումաները կուղղվեն կենսաթոշակների բարձրացման առաջին փուլին։

     

    Իսկ ընդամենը 1.5 տարում մենք ամբողջությամբ կավարտենք այս բարեփոխումը՝ կենսաթոշակները հասցնելով այնպիսի մակարդակի, որը կապահովի մեր ծնողների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը։

     

    Այդ միլիարդավոր դոլարների հասնող եկամուտները պետք է ունենան մեկ հստակ հասցեատեր՝ Հայաստանի քաղաքացին։ Մեր ծնողները, մեր տատիկներն ու պապիկները, ովքեր իրենց կյանքն են դրել այս երկրի շենացման համար, չպետք է ապրեն աղքատության շեմին։

     

    Մենք թույլ չենք տալու, որ ազգային հարստությունը մսխվի։ Ընդերքը պատկանում է ժողովրդին, և այդ ընդերքի բերած ամեն մի լուման պետք է ծառայի ժողովրդի սոցիալական ապահովությանը, մեր բանակին և մեր երեխաներին։


  • Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին



    Արևային էներգիայի համակարգերի օգտագործման մարտահրավերներից մեկը, հատկապես քաղաքներում, մեծածավալ արևային վահանակներ տեղադրելու համար անհրաժեշտ մեծ տարածքն է։ Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի (NTU – Սինգապուր) հետազոտությունը կարող է մասամբ լուծել է այդ խնդիրը ստեղծելով գերբարակ ֆոտովոլտային մարտկոց, որը կարող է անմիջապես ամրացվել ապակե շենքերի պատուհաններին, գրում է vietnam.vn–ն։

    NTU-ի նյութագիտության և ճարտարագիտության դպրոցի դոցենտ Աննալիսա Բրունոյի գլխավորած հետազոտական ​​խումբը մշակել է պերովսկիտի վրա հիմնված նոր մարտկոց, որը էժան և բարձր արդյունավետությամբ նյութ է արևային էներգիան փոխակերպելու համար։ Ի տարբերություն ավանդական սիլիցիումային մարտկոցների, որոնք լավագույնս են աշխատում ուղիղ արևի լույսի ներքո, պերովսկիտային մարտկոցները կարող են էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում։ Սա հատկապես կարևոր է քաղաքային տարածքներում, որտեղ բարձր շենքերը հաճախ արգելափակում են արևի լույսը միմյանցից և քիչ են ստանում ուղիղ արևի լույս։ Տանիքներից բացի շենքերի ապակե մակերեսները, տեսականորեն, կարող են էլեկտրաէներգիա արտադրել ամբողջ օրվա ընթացքում, եթե պատված լինեն պերովսկիտային մարտկոցներով։

    Հետազոտողները փորձարկել են տարբեր հաստությունների պերովսկիտային բջիջներ։ 10, 30 և 60 նանոմետր հաստությամբ պերովսկիտային շերտերով անթափանց վահանակները, համապատասխանաբար, հասել են մոտավորապես 7%, 11% և 12% էներգիայի փոխակերպման արդյունավետության։ Չնայած այս արդյունավետությունը ցածր է ժամանակակից արևային վահանակներից (20%), բայց հաշվի առնելով դրանց գրեթե զրոյական քաշը, թույլ լուսավորության պայմաններում էներգիա փոխակերպելու ունակությունը և այլ առավելությունները, այդ պերովսկիտային տեխնոլոգիան համարվում է գերազանց։

    NTU գիտնականների կողմից ACS Energy Letters ամսագրում հրապարակված հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ պատուհաններից, շենքերի ճակատներից, խելացի ապակիներից, մեքենաներից և այլ մակերեսներից էլեկտրաէներգիա արտադրելու համար։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ



    Երկուշաբթի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

    Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում և դրա մերձակայքում։ Հարձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։

    Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դառնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։


    «Սրանք բնակելի շենքեր են։ Վայրեր, որտեղ մարդիկ քնել և ապրել են իրենց սովորական կյանքով», – հայտարարել է Տկաչենկոն։

    Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և բնակիչներին կոչ է արել մնալ պատսպարաններում։

    «Չկան բառեր, որոնք կարող են մեղմել այս ցավը», – նշել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը։

    Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։


  • Հրդեհ՝ Գետահովիտ բնակավայրի տներից մեկում․ այրվել է տանիքը



    Հուլիսի 5-ին՝ ժամը 21։40-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում։


    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


    Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:34-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 80 քմ։


    Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք:


  • Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան



    Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

    «Չի բացառվում, որ ինչ-որ փուլում դա կհանգեցնի տարբեր քաղաքական միավորների և կուսակցությունների գործունեության արգելմանը։

    Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է»,-գրել է նա։