Category: Newday.am

  • Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան

    Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել: Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստր՝ Էմմա Ծառուկյանը:

    «Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։ Ես ուզում եմ խոսել հորս գործերի մասին։

    Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։

    Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։ Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։ Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և հայրս Է օգնել։

    Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։ Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։ Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։

    Մարդուն կարելի է զրկել ազատությունից։ Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։ Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու անունը։

    Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։ Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։

    Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։ Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։ Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։

    Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։

    Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»,- գրել է նա։

  • ԵԱՀԿ թnւրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով

    ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

    «ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

    Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետեւյալն է.

    -Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։

    — Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։

    — Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը / երեւի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարուլյանը/:Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։

    — Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

    ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը,որ Հայ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի եւ այլ արտաքին կենտրոններում։

    Սա հայկական օրակարգ չէ,այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրրի արժեքների դեմ։

    Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։

    Սա ուղիղ միջամտություն է թե ՀՀ-ի եւ թե Հայ Եկեղեցու ներքին գործերին։

    Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի,հասարակության եւ ինչու չէ նաեւ միջազգային հանրության կողմից։

    Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։

    Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը,իսկ եթե ոչ,ուրեմն պետք է արձանագրել ,որ հայ ժողովրդի ,ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»,-գրել է նա:

  • Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Նարինե Կիրակոսյան

    Բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը գրում է.

    «Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս պահին (հուլիսի 8, 2026 թ., ժամը 11:45 դրությամբ) այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև` 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։

    Ըստ կենդանաբանների ձիերը մեկ օրից ավել սովին ու անջրդի չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավել ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լռացել է և նրանք 10 օրից ավել է սոված են։ Նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենդանատեսակները, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ։

    Տարածք մուտք գործել թույլ չեն տվել նաև ձիասպորտի վարպետին իր սաների հետ։ Այս կադրերում նա վնասված ոտքով ժամեր շարունակ սպասում է Քննչական կոմիտեից թույլտվություն։

    Կենդանիների նկատմամբ փաստացի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, նրանց ջրազրկման ու սովի են մատնել։ Այս կենդանիները քաղաքականության հաշվեհարդարի զոհ չպետք է դառնային, բայց դարձան։ Իսկ մեր պետական մարմինները տարան հենց դրան։

    Պետական պաշտոնյաներից ամեն ոք այս հարցում պետք է գործեր ի շահ կենդանիների, ոչ թե իր սեփական աթոռը կորցնելու վախով։ Եվ պետք է բացառել այս կենդանիների տեղափոխումն այլ տեղ, քանի որ Հայաստանում չկա նրանց համար էլ ավելի հարմարավետ պայմաններ, քան Ծառուկյանենց ընտանիքինը։ Լուսանկարների հետ դնում եմ նաև Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծների ու վագրերի կադրերը։ Ֆոտոյով ֆիքսել եմ դրվագներ, որոնք ապացուցում են, որ նախ

    1. Կենդանաբանական այգու աշխատակիցները հատուկ տեսակի Cites-յան կատվազգիներին ինչպես են կոպիտ խախտումներով քնացրել ու տեղափոխելուց նույնիսկ շնչառական խողովակ չեն տեղադրել։ Էլ չեմ ասում, թե կենդանու գլխի ու վզի հատվածը ինչ վայրենավարի են տանում, որի հետևանքում սատկել է սպիտակ առյուծներից մեկը։

    Դեռ պարզ չի մյուսներն ինչպե՞ս են։

    Բացի դա, ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության սատկած կենդանին ծեր էր և ճարպակալած։ Այնինչ այդ առյուծը, ըստ մասնագետների ընդամենը 12 տարեկան էր և կարող էր հղի լինել։ Դա դեռ պետք է ճշտվի, եթե կենդանու դին տան տերերին։

    Եվ հետո սկզբում տարածեցին ինֆորմացիա, թե որձն է անկել, հետո` թե էգը։ Որտե՞ղ գտնենք ճիշտը։

    2. Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը Ազատության լրագրողին ասել է, թե Ծառուկյանի առյուծները բետոնին էին պահվում։ Տեղադրում եմ նաև առյուծների ազատավանդակի տեսանյութը, որից պարզ է դառնում, որ Աշոտ Ասլանյանը սխալվում է, առյուծները հողի, ավազի վրա էին ապրում, մինչև Կենդանաբանական այգու աշխատակիցների ոչ համաչափ գործողությունների հետևանքում առյուծը սատկեց»։

  • 45-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին

    Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սուրեն Վ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած մի հետիոտնի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 10-12 տարեկան երեխա է եղել, տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

  • Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է․ Արսեն Ջուլֆալակյան

    Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։

    Գրել է Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

    «Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:

    2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու: Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։

    Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»:

  • ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

    ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:

    «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն, դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ամերիկացիների դիրքորոշմանը՝ 20 օր դեռ չի լրացել, որ հուշագիր է կնքվել ու ստորագրվել, այս ընթացքում մենք ականատես ենք եղել նրանց կողմից մի քանի խախտման:

    Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի: ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի:

    Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն ի լրումն դրա, պետք է կառավարվի և հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերի և Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին»,- նշել է նա:

  • ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան

    Վստահ եմ` Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

    «ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում:

    Ինչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ»,-գրել է նա։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան

  • Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

    ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

    «Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

    Տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան