Category: MegaNews

  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։

    Նրա խոսքով՝ որոշումը համաձայնեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ, շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվորեն ներգրավված է լինելու կուսակցական աշխատանքներում։

    «Ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

    Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

    Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- գրել է նա։

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

    Կառավարությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:

  • Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ:

    Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։

    Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

  • ««Արարատցեմենտ»-ը վաղվանից ամբողջական ռեժիմով կաշխատի». Էդգար Զաքարյան (տեսանյութ)

    ««Արարատցեմենտ»-ը վաղվանից ամբողջական ռեժիմով կաշխատի». Էդգար Զաքարյան (տեսանյութ)

  • «Եղբորս ու իմ տղաները ավելի շատ բան են արել ՀՀ բանակի համար, քան Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո կանի»․ Սամվել Կարապետյան

    «Իմ տղաները, իմ եղբոր տղաները 100 հազար անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը՝ 5000 տարի ապրելուց հետո կանի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել, թե ինչու Սամվել Կարապետյանի ու նրա եղբոր տղաները չեն ծառայել։

    Դիտարկմանը, որ ՀՀ օրենքով է սահմանված պարտադիր զինվորական ծառայությունը՝ Կարապետյանը պատասխանեց. «Ոչ մեկի չծառայելը անհարգելի պատճառով չի եղել։ Իսկ Սուրեն Պապիկյանը սկի չի էլ երազի անել այնքան, ինչքան բան են արել այդ տղաները Հայաստանի բանակի համար»:


  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների թափանցիկության բարձրացման հնարավորությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմա կեր պու թյուն ներին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

    Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

    Ընդգծվել է նոր համակարգի ներդրմամբ քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը:

    Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա ներկայացված նախագիծը բերել վերջնական տեսքի։

  • «Ինչի համար են ինձ մեղադրում` ես այդպես էլ չհասկացա». Սամվել Կարապետյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

    «13 ամիս առաջ ինձ առաջադրվեցին 3 մեղադրանքներ, մեկը` մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որը ես համարում եմ դատախազի ու քննիչի կողմից իրավունքի ոտնահարում»,-դատարանում այսօր հայտարարեց գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիրքորոշում հայտնելով իր նկատմամբ կիրառված տնային կալանքը ևս 3 ամսով երկարացնելու դատախազի միջնորդության վերաբերյալ։


  • Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

    Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։

     

  • Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդին և դուստրը դատավորի բացարկն են պահանջել՝ Ռուբեն Հայրապետյանի հետ նախկին առնչության հիմքով

    Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդու և դստեր՝ Կարեն Վարդանյանի և Ելենա Վարդանյանի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով և բացարկ են ներկայացրել նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։ Միջնորդության մեջ նշվում է, որ գործով առկա են այնպիսի փաստական և իրավական՝ հանգամանքներ, որոնք օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից կարող են առաջացնել հիմնավոր և ողջամիտ կասկած նախագահող դատավորի անաչառության վերաբերյալ։ Փաստաբանները նշել են, դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում, որպես փաստաբան, ներգրավված է եղել Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քաղաքացիական գործով՝ ներկայացնելով իր կնոջ մոր՝ Հրանուշ Խառատյանի շահերը։ Այսինքն՝ նրա մասնակցությունը տվյալ դատական վեճում եղել է անմիջական և մասնագիտական, այլ ոչ թե հեռավոր կամ ձևական։ Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, նույն դատավորը հայտարարել է ինքնաբացարկ՝ արձանագրելով, որ առկա հանգամանքները կարող են օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամիտ կասկած առաջացնել նրա անաչառության վերաբերյալ։ Բացարկի միջնորդության մեջ Վարդանյանների փաստաբանները նշել են՝ թեև այս գործով Ռուբեն Հայրապետյանը դատավարության կողմ չէ, նրա հետ կապված փաստաթղթերն ու հայտարարությունները գործի համար ունեն էական ապացուցողական նշանակություն։ Մասնավորապես, ներկայացվել են Ռուբեն Հայրապետյանի և Արամ Վարդանյանի միջև կնքված դրամական միջոցների նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից տրված պարզաբանումներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են Արամ Վարդանյանի գույքի և դրամական միջոցների ծագման օրինականության հիմնավորմանը։ Հետևաբար՝ Ռուբեն Հայրապետյանի հետ դատավորի նախկին մասնագիտական առնչությունը և նրա մասնակցությամբ այլ գործով արդեն իսկ ինքնաբացարկ հայտնելու փաստը չեն կարող դիտվել որպես երկրորդական կամ վերացական հանգամանքներ։ Դրանք անմիջականորեն առնչվում են այն ապացույցներին, որոնց արժանահավատությունն ու իրավական նշանակությունը պետք է գնահատվեն հենց տվյալ դատավորի կողմից։ Ըստ փաստաբանների՝ այս պայմաններում կարող է առաջանալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկած, որ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված ապացույցների գնահատումը արտաքին դիտորդի կողմից լիովին չեզոք և անաչառ չի ընկալվի։ Դատախազության ներկայացուցիչը առարկել է ներկայացված միջնորդության դեմ և հայտնել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Պատասխանող Արամ Վարդանյանը հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, և ցանկանում է, որ դատավորը բացարկն ընդունի: Դատավորը, սակայն, մերժել է ներկայացված միջնորդությունը։ Կարապետ Բադալյանը նշել է, որ իր անաչառությունը կասկածի տակ դնելու բավարար հիմքեր չեն ներկայացվել, և բացարկի միջնորդությունը ենթակա է մերժման։ Դատարանն ընդգծել է՝ Ռուբեն Հայրապետյանն այս գործով դատավարության մասնակից չէ, իսկ ապացույցների գնահատման հետ կապված ենթադրությունները բավարար չեն բացարկի համար։ Ըստ դատարանի՝ Արամ Վարդանյանի և Ռուբեն Հայրապետյանի ընկերական հարաբերությունները նշանակություն չունեն դատավորի անաչառության գնահատման տեսանկյունից, և այդ հանգամանքը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ ձևավորել հիմնավոր կասկած դատավորի անաչառության վերաբերյալ։ Որոշման մեջ նշվում է, որ դատարանի անաչառության կանխավարկածը չի հաղթահարվել։ Օրենքի համաձայն՝ դատավորը համարվում է անաչառ, քանի դեռ հակառակը հիմնավորված կերպով ապացուցված չէ։ Դատարանը գտել է, որ ներկայացված փաստարկները չեն հաղթահարում այդ կանխավարկածը։ Դատարանը եզրահանգել է, որ ներկայացված հանգամանքները չեն համապատասխանում դատավորի բացարկի համար օրենքով նախատեսված հիմքերին և չեն ստեղծում անաչառության վերաբերյալ օբյեկտիվ ու հիմնավոր կասկած։ Այդ պատճառով բացարկի միջնորդությունը մերժվել է։ Եվգենյա Համբարձումյան

  • «Արարատցեմենտի» աշխատակիցներից ՔԿ-ում հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպե՞լով են տարել

    24News-ին հայտնի դարձավ, որ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում օրեր առաջ՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում և հետո, գործարանի մի խումբ աշխատակիցների կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ոչ թե հարուցված քրեական գործի ու խուզարկության շրջանակներում, այլ հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպե՞լով, բռնի ուժո՞վ են տարել, ինչքա՞ն գումար են տվել, որ մասնակցեն հավաքներին։ Ընդ որում, ոչ թե մարզային վարչություն են հրավիրել, այլ Երևան` Պարույր Սևակ՝ Երևան քաղաքի քննչական վարչություն:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նաև «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում: Իրավապահները կապարակնքել և հեռացել էին գործարանից: