Category: MegaNews

  • Բագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվեն

    Արտահանման գործընթացները դյուրացնելու և արտահանումը խթանելու նպատակով Կառավարությունը նախատեսում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը։ Համապատասխան նախագիծը Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

    Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր և միաժամանակ մասնավոր հատվածին հնարավորություն տալ ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքներում։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ որոշման նախագիծը հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ, որտեղ քաղաքակիրթ պայմաններում կսպասարկվեն դեպի այլ երկրներ արտահանում իրականացնող բեռնատարները։

    «Նախագիծը երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով, երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- ասաց նա:

    Կուտակային կայանատեղիներ կստեղծվեն երկու մաքսային անցակետերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներում։ Այդ անցակետերով երթևեկող բեռնատարների համար կուտակային կայանատեղի մուտք գործելը պարտադիր կլինի, և միայն դրանից հետո նրանք կկարողանան շարժվել դեպի մաքսային անցակետ։

    Նախագծով սահմանվում են նաև կայանատեղիների տեխնիկական պահանջները․ դրանք պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ, ապահովված լինեն համապատասխան գծանշումներով, էլեկտրոնային թվային կառավարման համակարգով և տեսախցիկներով։ Կայանատեղիների համակարգերը պետք է փոխգործակցեն նաև ՊԵԿ-ի մաքսային թվային համակարգերի հետ։

    Ըստ ՊԵԿ նախագահի՝ հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, տեսանելի բոլորին, կայքի տրամաբանությամբ, երևալու է՝ կայանման համար ինչ տեղեր կան: «Գնի համար առավելագույն չափ է սահմանվում. խոսքը 5000 դրամի մասին է, այսինքն՝ մինչև 5000 դրամ յուրաքանչյուր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել պահանջները բավարարելու դեպքում»,- տեղեկացրեց նա:

    ՊԵԿ նախագահը նշեց, որ կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար սահմանվելու են 3 առաջնահերթ կատեգորիաներ։ Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ կենդանի ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և շուտ փչացող այլ ապրանքներին։ Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, այդ թվում՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։ Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև բարեխիղճ հարկ վճարողներին, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին։

  • Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

    «Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 64 մանդատ, ինչի շնորհիվ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս պահպանելու է իր պատգամավորական մանդատը և կլինի նոր ձևավորվող Ազգային ժողովի կազմում։

    «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել պատգամավորի գույքը, եկամուտներն ու դրամական միջոցները՝ սկսած 2020 թվականից մինչև 2025 թվականը։

    Հիշեցնենք, որ Նարեկ Ղահրամանյանը 2018 թվականի հուլիս-հոկտեմբերին եղել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

    2020-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով), «Իմ քայլը» խմբակցության անդամ։

    2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

    Հիշեցնենք նաև, որ 2023 թվականին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զրկվել էր վարորդական իրավունքի վկայականից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով։ Մամուլը գրել էր, որ պատգամավորը, իր մեքենայով տեղափոխելիս, եղել է ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանին, և ընկել է պարեկների կողմից իրականացվող ստուգման շրջանակում։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2020-2025 թվականներին պատգամավորի հիմնական անշարժ գույքը գրեթե չի փոխվել. բոլոր տարիներին նա հայտարարագրել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում գտնվող հողամասը։ Մինչև 2025 թվականը նրա միակ մեքենան եղել է 2008 թվականի արտադրության Audi-ն, որը 2025 թվականին վաճառել է 5 մլն դրամով և նույն տարում ձեռք բերել 2021 թվականի արտադրության Mazda՝ 6.5 մլն դրամով։ 2023 թվականին առաջին անգամ հայտարարագրել է «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությանը տրամադրված 32.2 մլն դրամ անտոկոս փոխառություն, որը պահպանվել է նաև 2024 և 2025 թվականներին։ Նրա տարեկան եկամուտները 2020 թվականի 910 հազար դրամից աճել են մինչև 2025 թվականի 20.6 մլն դրամ, իսկ 2023 թվականին ընդհանուր հայտարարագրված եկամուտը հասել էր շուրջ 46.9 մլն դրամի՝ ներառելով նաև բանկից ստացված 32.2 մլն դրամ փոխառությունը։ 2024 թվականից նա նաև հայտարարագրել է բնակարանի ձեռքբերման իրավունքի համար ստացված շուրջ 31 մլն դրամ վարկ, իսկ 2025 թվականին բանկային հաշվի մնացորդը զգալի աճել է՝ հասնելով ավելի քան 2.1 մլն դրամի։

    2020 թվական

    2020 թվականի հայտարարագրի համաձայն՝ Նարեկ Ղահրամանյանն ունեցել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում գտնվող հողամաս և 2008 թվականի արտադրության Audi ավտոմեքենա։

    Տարվա ընթացքում Ազգային ժողովից ստացել է 910 հազար դրամ աշխատավարձ։

    Տարվա վերջի դրությամբ նրա բանկային հաշվում եղել է 800 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 3 մլն դրամ։

    2021 թվական

    2021 թվականի սկզբում և վերջում պատգամավորն ունեցել է մեկ անշարժ գույք՝ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում գտնվող հողամաս, որը ձեռք է բերվել 2014 թվականի հունվարի 1-ին՝ «այլ» եղանակով։ Նոր անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։

    Հայտարարագրել է նաև 2008 թվականի արտադրության Audi ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին՝ գնման եղանակով։ Տարվա ընթացքում մեքենա չի գնել և չի վաճառել։

    Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբի 300 հազար դրամից աճել է մինչև 450 հազար դրամ։

    Կանխիկ միջոցները նվազել են՝ 2.5 մլն դրամից դառնալով 2.3 մլն դրամ։

    Այսպիսով, տարվա վերջում ընդհանուր դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ։

    2021 թվականի եկամուտը կազմել է 7 մլն 557 հազար 70 դրամ, որն ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է եղել Ազգային ժողովից։

    Պատգամավորը չի հայտարարագրել վարկեր, փոխառություններ, բանկային ավանդներ, արժեթղթեր, ներդրումներ, թանկարժեք գույք կամ 2 մլն դրամը գերազանցող ծախսեր։

    2022 թվական

    2022 թվականին պատգամավորի հիմնական գույքը չի փոխվել։

    Նա կրկին հայտարարագրել է Լեռնաձորի հողամասը և 2009 թվականի արտադրության Audi ավտոմեքենան, ինչպես նաև նշել է, որ ավելի քան 90 օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող բնակարանի։

    Բանկային հաշվի մնացորդը 325 հազար 375 դրամից նվազել է մինչև 213 հազար 772 դրամ։

    Կանխիկ միջոցներն աճել են՝ 2.3 մլն դրամից հասնելով 3.6 մլն դրամի։

    Տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 823 հազար 302 դրամ, որն ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է եղել։

    Չի հայտարարագրել փոխառություններ, վարկեր, ներդրումներ, ավանդներ, կրիպտոարժույթ կամ խոշոր ծախսեր։

    2023 թվական

    2023 թվականին պատգամավորի ունեցվածքում առաջին խոշոր փոփոխությունը եղել է 32 մլն 200 հազար դրամ փոխառության տրամադրումը «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությանը։

    Հողամասն ու Audi ավտոմեքենան պահպանվել են, ինչպես նաև հայտարարագրվել է, որ ավելի քան 90 օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող բնակարանի։

    Բանկային հաշվի մնացորդը 213 հազար դրամից աճել է մինչև 649 հազար դրամ։

    Կանխիկ դրամը 3.6 մլն դրամից նվազել է մինչև 2.8 մլն դրամ։

    Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 46 մլն 962 հազար 253 դրամ, որի կազմում ներառված են եղել աշխատավարձը, Ազգային ժողովից ստացված այլ վճարումները, ՊԵԿ-ից ստացված եկամուտը և Byblos Bank Armenia-ից ստացված 32.2 մլն դրամ փոխառությունը։

    Տարվա վերջում ունեցել է նաև 31 մլն 850 հազար դրամ վարկային պարտավորություն։

    2024 թվական

    2024 թվականին անշարժ և շարժական գույքը չի փոխվել։

    Պահպանվել են Լեռնաձորի հողամասը, Audi ավտոմեքենան, ինչպես նաև 32.2 մլն դրամ փոխառությունը «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությանը։

    Բանկային հաշվի մնացորդը 649 հազար դրամից նվազել է մինչև 245 հազար 884 դրամ։

    Միաժամանակ կանխիկ միջոցներում հայտնվել է 4500 ԱՄՆ դոլար, իսկ դրամական կանխիկ միջոցներն աճել են մինչև 3.2 մլն դրամ։

    Տարվա եկամուտը կազմել է 10 մլն 148 հազար 323 դրամ, որն ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է եղել։

    Վարկային պարտավորության մնացորդը կազմել է 31 մլն 462 հազար 968 դրամ։

    2025 թվական

    2025 թվականին նա վաճառել է 2008 թվականի Audi ավտոմեքենան՝ 5 մլն դրամով, և ձեռք է բերել 2021 թվականի արտադրության Mazda ավտոմեքենա՝ 6 մլն 500 հազար դրամով։

    Պահպանվել է Լեռնաձորի հողամասը, ինչպես նաև հայտարարագրվել է, որ ավելի քան 90 օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող բնակարանի։

    «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությանը տրամադրված 32 մլն 200 հազար դրամ անտոկոս փոխառությունը նույնպես պահպանվել է։

    Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբի 245 հազար 884 դրամից աճել է մինչև 2 մլն 175 հազար 461 դրամ։

    Կանխիկ միջոցները կազմել են 2500 ԱՄՆ դոլար և 2.8 մլն դրամ։

    2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 20 մլն 667 հազար 63 դրամ։ Այն ձևավորվել է Ազգային ժողովից ստացված աշխատավարձից, այլ եկամուտներից, վարձակալության դիմաց ստացված վճարից և Ֆինանսների նախարարությունից ստացած եկամտային հարկի վերադարձից։

    Տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորության մնացորդը կազմել է 30 մլն 836 հազար 953 դրամ։

    Հայտարարագրում, ինչպես նախորդ տարիներին, բացակայում են արժեթղթերը, բաժնեմասերը, բանկային ավանդները, կրիպտոարժույթը, 4 մլն դրամից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը և խոշոր միանվագ ծախսերը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց։ Հարցաքննությունը և առերեսումները շարունակվելու են վաղը։

    Ծառուկյանին այս անգամ ուղեկցեցին առանց ձեռնաշղթաների։

    Աջակիցները նրան ճանապարհեցին «Ծառուկյան, Ծառուկյան․․․ ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով։

  • Ծառուկյանն ավելի ազատ է, քան նրանք, ովքեր կատարում են նրա հետապնդման հրահանգները․ Տոնոյան

    Ծառուկյանն ավելի ազատ է, քան նրանք, ովքեր կատարում են նրա հետապնդման հրահանգները․ Տոնոյան

  • Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն

    Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն

  • Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

    ՀՀ վարչապետը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

    «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

     

    Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր միկրոբլոգում:

  • Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի ստանա պատգամավորական մանդատ։ Մինչ այդ էլ, մեր տեղեկություններով, նա հույս ուներ պահպանել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նոր խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը նրան չի վերանշանակելու։ Սաբոտաժի ռիսկ կա ԱԺ-ում։

    Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 107-րդ համարն է, գործնականում զրկվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, քանի որ հերթը մինչև այդ համարը չի հասնելու։ Նույնիսկ եթե հետագայում ցուցակում հերթաշարժ տեղի ունենա, իշխանական շրջանակներում քննարկվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հրաժարվել մանդատից։

    Այսպիսով, Առաքելյանը միաժամանակ կանգնում է երկու կորուստների առաջ՝ զրկվելով թե՛ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, թե՛ պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից։

    Դավիթ Առաքելյանի քաղաքական կենսագրությունն ուշագրավ է նաև նրանով, որ նա համարվում է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը և աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր հենց Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։ Բացի այդ, նա հայտնի է նաև որպես ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի զուգընկերը։

    Իշխանական շրջանակներում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանի ապագա զբաղվածության հարցն այս պահին բաց է մնում։ Եթե մեր տեղեկությունները հաստատվեն, ապա նա Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների նման կմնա առանց պաշտոնի, իսկ հետագա պաշտոնավարման հարցը, ըստ մեր աղբյուրների, կախված կլինի արդեն Ալեն Սիմոնյանի քաղաքական հնարավորություններից և նոր պայմանավորվածություններից:

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժեց Դատախազության միջնորդությունը

    ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
  • Իրանցու եւ Գագիկ Ծառուկյանի առերեսումը դադարեցվեց. փաստաբանը մանրամասներ հայտնեց

    Իրանցու եւ Գագիկ Ծառուկյանի առերեսումը դադարեցվեց. փաստաբանը մանրամասներ հայտնեց

  • Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր

    Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում՝ զինծառայողի մահվան հերթական դեպքն է  արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    MediaHub-ը պարզեց, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Ներկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։

    Մեզ հաջողվեց կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։

    Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի, երկու դուստր ունի։