Category: Hayelia.am

  • ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

    Միացյալ Նահանգները կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Մենք ի վիճակի ենք ոչնչացնել այս ամբողջ վայրը։ Մենք չենք ուզում դա անել», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Իրանի մասին հարցին։

    դիտվել է 58 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video)

    Լրահոս

    Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին

    ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով

    Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են

    Գլենդելում 5 հայի են ձերբակալել

    ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից

    Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

    Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է

    Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է

    США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям

    Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից

    Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին

    Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է

    Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները

    Ջուր չի լինի

    Իրանը պատասխանել է Թրամփին

    Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video)

    «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video)

    «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video)

    «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video)

    «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video)

    «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video)

    Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում

    «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video)

    ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

    ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում

    Վաղը Խաղողօրհնեք է՝ Աստվածամոր վերափոխման տոնը։

    Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում։

    Գրաբար – Ամէն: Եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչև յաւիտեան (Սաղմոս 112:2)
    Օրհնեալք եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք ի խաղաղութիւն, եւ Տէրն մեր Հիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանս: Ամէն:
    Աշխարհաբար – Ամեն: Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետ մինչև հավիտյան (Սաղմոս 112:2)
    Օրհնյալ լինեք Սուրբ Հոգու շնորհներով, գնաք խաղաղությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսը լինի ձեր և բոլորիս հետ:

    դիտվել է 31 անգամ

    Լրահոս

    Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video)

    «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video)

    «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video)

    «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video)

    «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video)

    «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video)

    Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում

    «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video)

    ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

    ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

    Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ

    ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

    Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս

    Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

    Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ

    Ադրբեջանցիները մտել են Հայաստան․․․ հասկացե՛ք, սարսափելի աշխատանք են տանում․ Տիգրան Չոբանյան (video)

    Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ

    Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել

    Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video)

    ՃՏՊ Վայոց ձորի մարզում

    Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները

    Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ

    ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ

    Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին

    Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ»

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ

    Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են Tesla և Kia մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։Մինչ շտապօգնության ժամանումը, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփփում պահվող անհրաժեշտ պարագաներով օգնություն են ցուցաբերել վարորդներից մեկին՝ վիրակապերով գլուխը, ապա ժամանած շտապօգնությունը տեղափոխել է վիրավորներին։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Tesla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել ճանապարհին տեղադրված քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության կողմից տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ աշխատակիցները, ովքեր սպասում էին, մինչև քննիչն ավարտի դեպքի վայրի զննությունը, որպեսզի կատարեն դեպքի վայրի մաքրման աշխատանքներ Ֆոտոլրագրողը հայտնում է որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին որ Tesla վարորդը դատախազ է։

    դիտվել է 23 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հայտարարագրերը և ներկայացնում ենք, թե տարիների ընթացքում ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ ու պարտավորություններ է ունեցել նա։

    Արմեն Սմբատյանը ԿԸՀ համակարգում է երկար տարիներ։ 2011 թվականի հուլիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԸՀ անդամ և ընտրվել հանձնաժողովի քարտուղար։ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ կրկին ընտրվել է ԿԸՀ անդամ, իսկ հոկտեմբերի 11-ին՝ ԿԸՀ քարտուղար։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին կրկին ընտրվել է ԿԸՀ անդամ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ ԿԸՀ քարտուղար։

    2021 թվական

    2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա վերջում Արմեն Սմբատյանն ունեցել է չորս անշարժ գույք՝ երեք հողամաս և մեկ բնակարան։ Հողամասերից մեկը գտնվել է Եղեգնաձորում, երկուսը՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքում։ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, նա ունեցել է բնակարան, որը 2017 թվականին ստացել է նվիրատվությամբ։

    Տրանսպորտային միջոց 2021 թվականին չի հայտարարագրվել։

    Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 289 եվրո, 29 դոլար և 305 հազար դրամ։ Տարվա վերջին մնացորդները կազմել են 284 եվրո, 105 դոլար և ընդհանուր 1 մլն 50 հազար դրամ։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 2200 դոլար, 970 հազար դրամ և 2000 եվրո, իսկ տարեվերջին՝ 2700 դոլար, 1 մլն 370 հազար դրամ և 3300 եվրո։

    2021 թվականին Սմբատյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 9 մլն 977 հազար 986 դրամ։ Դրանից 9 մլն 764 հազար 958 դրամը ստացել է ԿԸՀ-ից, իսկ 213 հազար 28 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։

    2022 թվական

    2022 թվականի սկզբում Սմբատյանի անունով եղել է երեք հողամաս Վայոց ձորի մարզում և բնակարան Երևանում։ Տարվա ընթացքում նա հունվարի 5-ին 3 մլն 500 հազար դրամով վաճառել է հողամաս։ Տարվա վերջում նրա սեփականության ներքո մնացել են երկու հողամաս Վայոց ձորի Եղեգիս համայնքում և բնակարանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

    Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

    «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ում նրա 7.62 տոկոս մասնակցությունը շարունակել է մնալ հայտարարագրում։

    Բանկային ավանդի չափը տարվա սկզբին և վերջում կազմել է 11 հազար դոլար։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբի 1 մլն 370 հազար դրամից տարվա վերջին դարձել են 1 մլն 570 հազար դրամ, 3300 եվրոյից՝ 5000 եվրո, իսկ հայտարարագրված դոլարային միջոցների մասով տարվա սկզբի 2700 դոլարի դիմաց տարեվերջին նշվել է 3700 դրամ։

    2022 թվականին Սմբատյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 12 մլն 217 հազար 333 դրամ։ Դրանից 11 մլն 314 հազար 237 դրամը ստացել է ԿԸՀ-ից, 119 հազար 730 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրից, իսկ 783 հազար 366 դրամը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։

    Հատկանշական է, որ Սմբատյանի բաժնեմաս ունեցող «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ն 2022 թվականին պետական և համայնքային կառույցների հետ ունեցել է խոշոր պայմանագրեր։ Վայոց ձորի մարզպետարանի հետ ընկերությունը կնքել է 27 մլն 900 հազար դրամի պայմանագիր, իսկ Եղեգիս համայնքի հետ՝ 11 մլն դրամի պայմանագիր։ Ըստ հայտարարագրի՝ երկու պայմանագրերն էլ կնքվել են մրցույթի արդյունքում, և դրանց ամբողջ գումարները վճարվել են։

    2023 թվական

    2023 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել են երկու հողամաս Վայոց ձորի Եղեգիս համայնքում և բնակարան Երևանում։ Տարվա ընթացքում նա նվիրատվությամբ ստացել է ևս մեկ հողամաս։ Այսպիսով, տարեվերջին ունեցել է երեք հողամաս և մեկ բնակարան։

    2023 թվականին նա նաև ձեռք է բերել 2007 թվականի Toyota ավտոմեքենա՝ 6 մլն 478 հազար 777 դրամով։

    Սմբատյանը 2023 թվականին «Օրդ դեվելոպմենթ» ՍՊԸ-ին տրամադրել է 14 մլն 982 հազար դրամ, իսկ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին՝ 22 մլն 500 հազար դրամ փոխառություն։

    2023 թվականի ընթացքում նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 80 մլն 212 հազար 861.7 դրամ։ Դրանից ԿԸՀ-ից ստացած աշխատավարձը կազմել է 13 մլն 906 հազար 366 դրամ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 449 հազար 914 դրամ։ Բացի այդ, հայտարարագրվել է 13 մլն 378 հազար դրամ այլ եկամուտ Սոնա Միրզոյանից, 11 մլն 575 հազար դրամ փոխառություն՝ Արթուր Միրզոյանից և 38 մլն 150 հազար դրամ վարկ՝ IDBank-ից։

    2023 թվականի վերջում Սմբատյանի պարտավորությունները կազմել են 48 մլն 344 հազար 667 դրամ։ Դրանցից 11 մլն 575 հազարը փոխառության մնացորդն էր, իսկ բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 36 մլն 769 հազար 667 դրամ։

    Նույն տարվա շահերի հայտարարագրից պարզվում է, որ Սմբատյանը «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ում ունի 7.62 տոկոս մասնակցություն։ Ընկերությունը 2023 թվականին Եղեգիս համայնքի հետ աղբահանության սպասարկման համար կնքել է 13 մլն 200 հազար դրամի պայմանագիր։

    2024 թվական

    2024 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել է մեկ բնակարան Երևանում և երեք հողամաս Վայոց ձորի Եղեգիս համայնքում։ Դեկտեմբերի 28-ին նա համատեղ սեփականությամբ բնակարան է ձեռք բերել Երևանում։ Գույքի գնման արժեքը կազմել է 54 մլն 500 հազար դրամ։

    Նույն տարվա դեկտեմբերի 16-ին Սմբատյանը վաճառել է 2007 թվականի Toyota-ն՝ 10 մլն 746 հազար դրամով։ Տարվա վերջում նրա անունով տրանսպորտային միջոց չի մնացել։

    2024 թվականի վերջում նրա բանկային ավանդներում առկա է եղել 10 հազար դոլար և 4 մլն դրամ։ Կանխիկ միջոցները տարվա սկզբի 1 մլն 300 հազար դրամից և 3500 եվրոյից տարեվերջին նույն չափով են մնացել, իսկ կանխիկ դոլարը 8700 դոլարից հասել է 29 հազար դոլարի։

    Բանկային հաշիվների մնացորդների շարքում տարվա վերջում առկա է եղել ընդհանուր 41,307 դոլար, 6 մլն 480 հազար 585 դրամ և 40 եվրո։

    2024 թվականին Սմբատյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 95 մլն 350 հազար 537 դրամ։ Այդ գումարի մեջ ներառված է ԿԸՀ-ից ստացած 12 մլն 266 հազար 698 դրամ աշխատավարձը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած 471 հազար 256 դրամը, 3 մլն 706 հազար 410 դրամ եկամտային հարկի վերադարձը և Toyota-ի վաճառքից ստացած 10 մլն 746 հազար դրամը։

    Նա նաև հայտարարագրել է 74 հազար 900 դոլարի այլ եկամուտ՝ տարբեր բարեգործական հիմնադրամներից։ Բացի այդ, ստացել է 5 մլն դրամ փոխառություն Տիգրան Բաբիկյանից, 11 մլն 365 հազար դրամ՝ Արթուր Միրզոյանից, 7 մլն 700 հազար դրամ՝ Սոնա Մարգարյանից և 40 հազար դոլարի նվիրատվություն կամ օգնություն՝ Արման Սմբատյանից։

    Տարվա վերջում նրա վարկային և փոխառությունների պարտավորությունները կազմել են 31 մլն 347 հազար 61 դրամ, իսկ բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 34 մլն 500 հազար դրամ։

    2024 թվականին Սմբատյանը ուսման կամ դասընթացների համար ծախսել է 25 հազար և 64 հազար 396 դոլար, որոնք հայտարարագրում հաշվարկվել են ընդհանուր 34 մլն 307 հազար 502.92 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 555 հազար դրամ, իսկ բնակարանի վերանորոգման համար ծախսվել է 9 մլն 500 հազար դրամ։

    2025 թվական

    2025 թվականի սկզբին Սմբատյանի անունով եղել է երկու բնակարան և երեք հողամաս։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ է, մյուսը՝ միանձնյա։ Հողամասերից երկուսը համատեղ սեփականությամբ են, մեկը՝ միանձնյա։

    2025 թվականին նա ձեռք է բերել երկու ավտոկայանատեղի՝ համապատասխանաբար 10 մլն և 10 մլն 500 հազար դրամով։ Երկու գործարքների մյուս կողմը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն է։ Տարվա վերջին երկու ավտոկայանատեղիներն էլ մնացել են նրա սեփականության ներքո։

    Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

    Սմբատյանի հայտարարագրում առկա է նաև 1997 թվականին ձեռք բերված բաժնետոմս, որի արժեքը տարվա սկզբում կազմել է 290 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ զրո դրամ։

    Բանկային ավանդների մասով տարվա սկզբին առկա է եղել 10 հազար դոլար և 4 մլն դրամ, իսկ տարվա վերջին երկու ավանդների մնացորդներն էլ զրոյական են եղել։

    Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում համապատասխան մնացորդները կազմել են 22 դոլար, 200 դոլար, 12 հազար 400 դոլար, 2 եվրո, 7 մլն 437 հազար 427 դրամ, 958 դրամ, 87 հազար 168 դրամ, 677 դոլար և 177 հազար դրամ։

    Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 1 մլն 300 հազար դրամ, 3500 եվրո և 29 հազար դոլար։ Տարվա վերջին դրանք դարձել են համապատասխանաբար 1 մլն 500 հազար դրամ, 3800 եվրո և 27 հազար դոլար։

    2025 թվականի ընթացքում Արմեն Սմբատյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 29 մլն 652 հազար 716 դրամ։ Դրանում ներառված է ԿԸՀ-ից ստացած 13 մլն 84 հազար 951 դրամ աշխատավարձը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ստացած 240 հազար 96 դրամը, եկամտային հարկի վերադարձից ստացած 2 մլն 741 հազար 697 դրամը, 4 մլն 350 հազար դրամ այլ եկամուտը, Duke University-ից 4306 դոլարի նվիրատվությունը, ինչպես նաև 7 մլն 463 հազար դրամ ստացված փոխառություն և IDBank-ից 187 հազար 460 դրամ տոկոսային եկամուտ։

    2025 թվականի վերջում նրա վարկային և փոխառության պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 38 մլն 810 հազար դրամ, որից 31 մլն 860 հազարը բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարի մնացորդն է։

    Ծախսերի մասով հայտարարագրում նշված է 6000 դոլարի ուսման կամ դասընթացի վարձ, որը հաշվարկվել է 2 մլն 209 հազար 260 դրամ։ Բացի այդ, Սմբատյանը հայտարարագրել է 25 հազար դոլարի այլ միանվագ ծախս՝ 9 մլն 204 հազար 500 դրամ արժեքով։

    Արմեն Սմբատյանի կնոջ՝ Սոնա Միրզոյանի անունով հայտարարագրված է «Հին գյուղ» ընկերության 50 տոկոս և «Սոնասոլա» ընկերության 100 տոկոս մասնակցություն։

    Այսպիսով, 2021-2025 թվականների հայտարարագրերից երևում է, որ այդ ժամանակահատվածում Արմեն Սմբատյանի գույքային պատկերը զգալիորեն փոխվել է․ 2021 թվականին հայտարարագրված չորս անշարժ գույքին հետագա տարիներին ավելացել են նոր գույքեր, 2023 թվականին ձեռք է բերվել Toyota, 2024 թվականին՝ 54.5 մլն դրամանոց բնակարան, իսկ 2025 թվականին՝ ընդհանուր 20.5 մլն դրամ արժեքով երկու ավտոկայանատեղի։ Միաժամանակ, տարբեր տարիներին էական փոփոխություններ են արձանագրվել նրա եկամուտների, փոխառությունների, վարկային պարտավորությունների և դրամական միջոցների մասով»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • «Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

    Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ազատվելը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից տխուր տրամադրություններ է առաջացրել նաեւ արցախցիների որոշ խմբերի մոտ, որոնց ստվերային կուրատորը ծնունդով մարտունեցի Արմեն Գեւորգյանն էր, որը վաղուց է ուրացել իր ծննդավայրը: Դրանք արցախցիների իշխանամետ խմբերն են, որոնց այս իշխանությունը երբեմն-երբեմն օգտագործում է ընդդեմ արցախյան իշխանությունների եւ Արցախի մասին հիշող շրջանակների: Սրանց միջոցով են տարբեր ակցիաներ իրականացրել, ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներ եւ բնակապահովման ծրագրից գոհունակություն բեմականացրել, սոցցանցերում օգտագործել եւ այլն, բնականաբար` ոչ անվճար հիմունքներով: Այդ խմբերը նաեւ սոցիալական խնդիրներ են լուծել Արմեն Գրիգորյանի միջոցով՝ կապ հաստատելով եվրոպական դոնոր ընկերությունների հետ: Մեզ ասացին,որ երկու օր է՝ այդ շրջանակներում սուգ է, նրանք սկսել են խոստովանել, որ Արմեն Գրիգորյանն է եղել իրենց համակարգողն ու հովանավորը:

    դիտվել է 29 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը

    Այսօր LEGIST փաստաբանական թիմը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը վերաբերում է «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշման դեմ Հովհաննես Սահակյանի փաստաբան Կարինե Մարգարյանի ներկայացրած վերանայման բողոքին։

    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է փաստաբան Կարինե Մարգարյանի բողոքի այն հիմնավորումը, որ Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։

    Հիմնվելով Կարինե Մարգարյանի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների վրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։

    Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում՝ 05.06.2026 թ.-ին, լրագրողի տված հարցին Հովհաննես Սահակյանի կարճ պատասխանը լայն տարածում էր ստացել և մինչ օրս ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննարկվում կամ հիշատակվում է հասարակության կողմից։

    Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 08.06.2026 թ.-ին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ հրապարակված տեսանյութից 3 օր անց։

    դիտվել է 212 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի

    Մեծ Բրիտանիայում օգոստոսի 13-ին գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Քյուի Թագավորական բուսաբանական այգիներում ջերմաստիճանը հասել է +38,1-ի, գրում է The Guardian-ը։

     Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայության (Met Office) նախնական տվյալներով՝ դա կարող է դառնալ նաև երկրի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում հինգերորդ ամենաբարձր ցուցանիշը։

    Ջերմաստիճանը մինչև 38°C բարձրացել է նաև Վուսթերշիր կոմսության Պերշոր քաղաքում։ Ընդհանուր առմամբ, Անգլիայի կենտրոնական և հարավային հատվածներում 40 օդերևութաբանական կայաններում գրանցվել է առնվազն +36 աստիճան։

     Met Office-ի գլխավոր սինոպտիկ Նիլ Արմսթրոնգը ներկայիս ծայրահեղ շոգի ալիքը Մեծ Բրիտանիայում անսովոր շոգ ամռան հերթական դրվագ է որակել։

     Լոնդոնում գիշերը ջերմաստիճանը չի իջնի +20-ից ցածր։ Met Office-ը նման գիշերները դասակարգում է որպես «արևադարձային»։

     Ուրբաթ սպասվում է ջերմաստիճանի որոշակի նվազում, սակայն Անգլիայի հարավ-արևելքում օդը դեռ կարող է տաքանալ մինչև +34։ Հանգստյան օրերին տարածաշրջանում ջերմաստիճանը կմնա մոտ +30-ի մակարդակում, որից հետո հաջորդ շաբաթ սպասվում է աստիճանական վերադարձ կլիմայական նորմային։

    դիտվել է 44 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար

    Դեռ  շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարում էր, որ Ազգային ժողովի նախկին նախագահը կարող է մնալ թիմում՝ առանց պետական պաշտոնի։ Սակայն Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում գործադրել է իր ողջ քաղաքական, անձնական, մարդկային ջանքերը՝ Նիկոլ Փաշինյանին համոզելու, որ իրեն ամբողջությամբ դուրս չթողնի պետական կառավարման համակարգից և որևէ պաշտոնի նշանակի։

    Երեկ Սիմոնյանի բոլոր ջանքերը արդյունք տվեցին, և վերջինս նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս պաշտոնում Ալեն Սիմոնյանը փոխարինեց Արմեն Գրիգորյանին, որն ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 8 տարի։

    Լուրեր էին շրջանառվում, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին Փաշինյանը մտադիր է տեղափոխել վարչապետի աշխատակազմ՝ նշանակելով իր գլխավոր խորհրդական։

    Մեր ունեցած տեղեկությոններով, սակայն, Ա․ Գրիգորյանը կգործուղվի Լոնդոն՝ նշանակվելով Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում։

    Հիշեցնենք, որ Սիմոնյանը ութերորդ գումարման խորհրդարանի նախագահն էր, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո ՔՊ ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, սակայն չվերցրեց մանդատը, քանի որ նրա թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում չէր հաստատվել ներկուսակցական քվեարկությամբ։

    Նման կերպ վարվեց Փաշինյանը նաև Արայիկ Հարությունյանի հետ՝ նրան ազատվելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և ուղարկելով խորհրդարան։

    դիտվել է 717 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

  • Նավթի գները նվազել են

    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

     Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.55%-ով և կազմել 81.36 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 87.14 դոլար:

    Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

     Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

    London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

    դիտվել է 48 անգամ