Տրոլեյբուսով աշխատանքի գնալ խոստացող, փոշեկուլի ապառիկը մի կերպ վճարող ազնիվների ներկայացուցիչները ծախսային նոր հորիզոններ են նվաճում։
Այսպես, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ով, չգիտես ինչու, չգիտես ոնց նշանակվելով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն, ենթադրաբար պետք է զբաղվեր դեպի ՀՀ ներդրումներ ներգրավելու գործով։
Թեև այս ուղղությամբ ոչ մի նորություն չկա, բայց Աբաջյանի ղեկավարած հիմնարկի «պադավատների» ծախսերը հասել են աստղաբաշխական թվերի. միայն 2 ավտոմեքենայի սպասարկման համար հատկացվել է 2.5 միլիոնական դրամ, իսկ մեքենաների լվացման համար` 390 հազար դրամ։
Հավելենք, որ ինչպես «իրեն հարգող ցանկացած ՔՊ֊ական», Գոհար Աբաջյանը ևս իր սուրճի փողը որոշել է մեզանից, այսինքն` պետական բյուջեից կորզել, այդ նպատակով գնելով 156 հազար դրամի սուրճ։
Հ.Գ. Թերևս մեր զարմանքը տեղին չէ, քանի որ եթե պաշտոնյաները չեն աշխատում, տրամաբանորեն պետք է սուրճ խմեն, բայց լավ կլինի, որ դա չանեն մեր հաշվին։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 17-21-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայնակ թոշակառուն այսօր թողնված է պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության միջև ընկած մոխրագույն գոտում: Թղթի վրա համակարգը գոյություն ունի՝ կան Միասնական սոցիալական ծառայություններ, տուն-ինտերնատներ, ՀԿ-ներ: Բայց իրականում, երբ դռները փակվում են, միայնակ տարեցը մնում է դեմ հանդիման իրականության հետ, որտեղ.
* «Ծերացած» նպաստներ և ծաղրական թոշակ: Պետության տրամադրած կենսաթոշակն ու սոցիալական աջակցությունը հաճախ չեն բավարարում անգամ կոմունալ վճարներին ու անհրաժեշտ դեղորայքի կեսին: Խնամքն առաջին հերթին արժանապատիվ ապրուստ է, ոչ թե գոյատևման մինիմում:
* Բյուրոկրատական քաշքշուկ: Տնային խնամք կամ տուն-ինտերնատի ուղեգիր ստանալու համար անկողնային կամ տեղաշարժվելու դժվարություն ունեցող մարդուց պահանջվում է տեղեկանքների ու փաստաթղթերի մի ամբողջ «արշավ»՝ հաճախ առանց որևէ մեկի կողմից իրական սոցիալական ուղեկցման: * Տնային խնամքի ցածր որակ: Պետական պատվերով իրականացվող տնային խնամքի ծառայությունները հաճախ ձևական բնույթ են կրում: Խնամողների ծանրաբեռնվածությունը և ցածր վարձատրությունը բերում են նրան, որ այցելությունները սահմանափակվում են ոտքի վրա հաց բերելով, մինչդեռ մարդը կարիք ունի լիարժեք կենցաղային, բժշկական և հոգեբանական աջակցության:
* Պալիատիվ և երկարատև խնամքի ճգնաժամ: Եթե միայնակ թոշակառուն կորցնում է ինքնասպասարկման ունակությունը (ծանր ինսուլտ, դեմենցիա), համակարգը փաստացի կոլապսի է ենթարկվում: Պետական տուն-ինտերնատներում տեղերը խիստ սահմանափակ են, իսկ մասնավոր կենտրոնների գները անհասանելի են շարքային քաղաքացուն:
Խնամքը չպետք է լինի «ողորմություն» կամ պատահական բարեգործություն: Քանի դեռ պետությունը չի անցել ֆորմալ ցուցակագրումից դեպի երաշխավորված, արժանապատիվ և համապարփակ խնամքի ապահովագրություն, «ով է խնամելու» հարցի իրական պատասխանը մնում է մեկը՝ ոչ ոք, եթե հարևանը կամ բարի մարդիկ չհասնեն»:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընի հետ իր շատ լավ հարաբերությունների մասին և դժգոհություն հայտնել այն մասին, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքներին:
«Այս զինավարժությունները ոչ միայն թանկ են նստում, ընդ որում, ծախսերի մեծ մասը, ինչպես միշտ, իր վրա է վերցնում ԱՄՆ-ը, այլև բացարձակապես անտեղի և թշնամական ազդանշան են ուղարկում մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ սպառնալիք չի ներկայացրել և հարգանք է դրսևորել: Հետևաբար, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանք չեղարկելն արդեն շատ ուշ է, ես հանձնարարել եմ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին էականորեն կրճատել համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները»,- գրել է պետության գլուխը Truth Social-ում:
Թրամփը նաև նշել է, որ վերջերս հարցրել է Կորեայի Հանրապետության նախագահին, թե արդյոք նրա երկիրը չէր ցանկանա միանալ ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության միջուկազերծման գործում, ինչին տրվել է պատասխան. «Ո՛չ, շնորհակալություն»:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»։
Էրդողանի ստերը հերքելու համար ես ներկայացրեցի Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության գործած հանցագործությունների ցանկի առաջին մասը՝ պատրաստված Կանադայի հելլենական հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Ահա թուրքական հանցագործությունների երկրորդ և վերջին ցանկը.
«Գաղութատիրություն չկա» պնդման հերքում. ժամանակակից բնակեցում և բռնազավթումներ
Էրդողանի այն պնդումը, թե Թուրքիայի պատմության մեջ «գաղութատիրություն չկա», լիովին հերքվում է այն փաստով, որ Սելջուկյան և Օսմանյան կայսրություններից յուրաքանչյուրը ձևավորվել է տարածքային զավթումների, ենթարկեցման և տևական գաղութատիրական բռնազավթման հիման վրա: Բացի այդ, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս իրականացնում է իր սահմաններից դուրս ռազմական բռնազավթման, ռեսուրսների կողոպտման, ժողովրդագրական փոփոխությունների և պետականորեն ուղղորդվող վերաբնակեցման ծրագրերի քաղաքականություն։
— Ապօրինի բռնազավթում և վերաբնակեցման գաղութատիրություն Հյուսիսային Կիպրոսում (1974 թվականից մինչ օրս)
1974 թվականին Կիպրոս ռազմական ներխուժմամբ Անկարան հաստատեց կղզու փաստացի բաժանումը, որը շարունակվում է արդեն վեցերորդ տասնամյակը։ Թուրքիայի իշխանություններն իրականացրեցին ժողովրդագրական փոփոխության ագրեսիվ քաղաքականություն՝ հյուսիսում գտնվող իրենց բնօրրանից վտարելով 170-200 հազար բնիկ հույն կիպրացիների: Տարածքը վերջնականապես յուրացնելու նպատակով Թուրքիան, Ժնևի կոնվենցիայի խախտմամբ, կազմակերպեց բնակչության պետական տեղափոխում՝ հյուսիս բերելով տասնյակ հազարավոր թուրք վերաբնակիչների։
— Նեոգաղութատիրություն Հյուսիսային Սիրիայում (2016 թվականից մինչ օրս)
Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում թուրքական զինված ուժերը հաջորդական ռազմական գործողություններ իրականացրեցին՝ Հյուսիսային Սիրիայում 30 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտու բռնազավթման համար, ինչը ռազմական բռնազավթման դասագրքային օրինակ է՝ նեոգաղութատիրությանը բնորոշ գծերով։ Այս ռազմավարության կենտրոնում վարչական և մշակութային ոչնչացման համակարգված գործընթացն է, որի ընթացքում Թուրքիան տեղական սիրիական առողջապահության, կրթության և դատական ոլորտները անմիջապես դրեց Թուրքիայի ներսում գտնվող Հաթայի նահանգապետարանի բյուրոկրատական վերահսկողության տակ։ Այս կենտրոնացված իշխանության ներքո դպրոցական ծրագրերը բռնի ուժով փոխվեցին թուրքականի, որպես հիմնական արժույթ ներմուծվեց թուրքական լիրան, իսկ քրդական փողոցների տեղական անվանումներն ու մշակութային տոները խստիվ արգելվեցին։
— Ռազմական ներխուժում Արցախ (2020–2023 թթ.)
Թուրքիայի ժամանակակից տարածաշրջանային հավակնություններն էապես ձևավորել են Հարավային Կովկասի քարտեզը՝ կիրառելով արդիական ռազմական ուժ՝ տեղական ժողովրդագրությունն ուղղակիորեն փոխելու նպատակով: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիան ցուցաբերեց վճռորոշ, ուղղակի ռազմական, հետախուզական և լոգիստիկ աջակցություն Ադրբեջանին: Թուրք բարձրաստիճան զինվորականները ղեկավարում էին օպերատիվ պլանավորումը, մինչդեռ առաջատար անօդաչու թռչող սարքերը կիրառվում էին հայկական պաշտպանությունը ոչնչացնելու համար: Բաքվի ռազմական հաղթանակը հաջողությամբ կոտրեց երեք տասնամյակ տևած փակուղին՝ ուղղակիորեն ճանապարհ հարթելով Արցախից շուրջ 120 հազար բնիկ հայերի ամբողջական տեղահանման և էթնիկ զտման համար 2023 թվականին։
— Քրդական ենթակառուցվածքների ռմբակոծություն Սիրիայում և Իրաքում (2023 թ.)
2023 թվականի հոկտեմբեր․ Անկարան սկսեց օդային և անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ ու ավերիչ հարվածների արշավ Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջանների դեմ՝ վնասելով կենսական նշանակություն ունեցող մարդասիրական ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրամղիչ կայանները, էլեկտրակայանները, նավթավերամշակման գործարանները և կենցաղային գազի օբյեկտները։ Ընդգծելով հարձակման ահռելի մասշտաբը՝ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են Իրաքում մինչև 2024 թվականի կեսերին իրականացված ավելի քան 1000 առանձին օդային հարվածների մասին:
— Օրինականացված լռություն․ Թուրքիայի քրեական օրենսգրքի հոդված 301
Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելված է Թուրքիայի դատական համակարգի կողմից: Այս պատմական ոճրագործությունները քննարկել փորձող այլախոհներին, լրագրողներին և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին պատժելու հիմնական իրավական մեխանիզմը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն է:
301-րդ հոդվածը քրեականացնում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակայնորեն վիրավորելու» արարքը։ Այս օրենքով դատապարտված յուրաքանչյուր ոք ենթարկվում է ազատազրկման՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով։ Օրենքն ագրեսիվ կերպով կիրառվում է այն անձանց թիրախավորելու համար, որոնք հրապարակայնորեն օգտագործում են «ցեղասպանություն» բառը կամ հրապարակում են ազգային փոքրամասնությունների կոտորածները մանրամասնող աշխատություններ։ Այս օրենքով հետապնդվել են հայտնի մտավորականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը՝ հայերի և քրդերի զանգվածային սպանությունները հիշատակելու համար: Նույն կերպ, խաղաղության ակտիվիստ Յանիս Վասիլիս Յայլալին երկու տարով ազատազրկվել է Հայոց և հույների ցեղասպանությունների զոհերի հիշատակը ոգեկոչելու համար։
Պետականորեն հովանավորվող այս իրավական թիրախավորման վտանգն ամբողջությամբ ի հայտ եկավ պոլսահայ ականավոր լրագրող Հրանտ Դինքի նշանակալից դատական գործով։ Դինքը Հայոց ցեղասպանության մասին իր հոդվածների համար 301-րդ հոդվածով բազմիցս ենթարկվել է քրեական հետապնդման և դատապարտվել։ Պետության հանրային իրավական արշավը նրան ներկայացրեց որպես դավաճան՝ ստեղծելով թշնամական ներքին միջավայր, ինչն ի վերջո հանգեցրեց 2007 թվականին ծայրահեղ ազգայնականի կողմից նրա սպանությանը։ Չնայած օրենքը փոփոխվեց 2008 թվականին՝ գործ հարուցելուց առաջ Արդարադատության նախարարության հստակ թույլտվությունը պահանջելու համար, այն մնում է պետական գրաքննության հզոր գործիք՝ վախի միջոցով արդյունավետորեն պարտադրելով պետության կողմից հաստատված պատմությունը։
Էրդողանի բարոյական գերազանցության և ընտրողական բարոյախոսության վտանգը
Պնդելով, թե Թուրքիայի անցյալում եղել է «միայն արդարություն և կարեկցանք», Էրդողանն, ըստ էության, ջնջում է միլիոնավոր բնիկ փոքրամասնությունների սերունդների ցավն ու ապրած փորձառությունը, որոնք համակարգված կերպով արմատախիլ են արվել Արևելյան Թրակիայից, Անատոլիայից, Հայկական լեռնաշխարհից, Կիպրոսից և Լևանտից։
Եզրակացություն
Պատմական կատարելության մասին համատարած պնդումները քաղաքական նպատակահարմարության գործիքներ են, այլ ոչ թե պատմական իրականություն։ Օսմանյան կայսրության ուշ շրջանից մինչև Թուրքիայի Հանրապետություն իշխանության փոխանցումն անժխտելիորեն բարդ, խորը սպիներով լի ժառանգություն է, որը պահանջում է թափանցիկություն, բաց արխիվային հասանելիություն և մութ էջերին ազնվորեն առերեսվելու քաջություն։ Այս համակարգային վերքերն իսկապես բուժելու համար Թուրքիան պետք է իրականացնի «ճշմարտության և հաշտեցման» գործընթաց։ Նման շրջանակը պետությանը թույլ կտա առերեսվել պետական հովանավորչությամբ իրականացված անցյալի անարդարություններին՝ հանրային վկայությունների, խորքային կրթության և պաշտոնական պատասխանատվության միջոցով՝ ապացուցելու, որ իրական արդարադատությունն ու միջազգային հեղինակությունը չեն կարող կառուցվել պետության կողմից պարտադրված լռության վրա։ Թուրքիայի համար համաշխարհային ասպարեզում իսկական բարոյական առաջնորդության հասնելը պահանջում է հրաժարվել պաշտպանական քաղաքական հռետորաբանությունից և արտերկրի զոհերի համար պահանջվող նույն կարեկցանքը տարածել նաև սեփական պատմական տարեգրության զոհերի հիշատակի վրա։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել և կան զոհ ու վիրավորներ։
Մինչ հրշեջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Honda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից հետո հայտնվել էր ավտոմեքենայի տակ, ապա ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։
Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` օգոստոսի 18-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Հայլենդ Ֆրութ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «ՄարտԳազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Բորիսովկա», «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ-ների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Թումանյան, Հ.Ավետիսյան, Սահմանապահների, Մուրացանի, Գորկու փողոցների (մասնակի), Եղոյան փողոցի, Բաղրամյան փողոցի թիվ 3, 6, 8, 10, Մաշտոցի փողոցի թիվ 1, 3, 3ա, 3բ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28, Երևանյան փողոցի թիվ 38, 40, 42, 55, 38ա, 40ա բազմաբնակարան շենքերի, Երևանյան փողոցի 1-ին, 2-րդ, Շահումյան փողոցի 4-րդ, 5-րդ, Մյասնիկյան փողոցի 5-րդ, 6-րդ, Չարենցի փողոցի 4-րդ, Մուրացան փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքի (մասնակի), Հանրապետության փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների (մասնակի), Հ.Ավետիսյան փողոցի 2-րդ նրբանցքի, Թումանյան փողոցի 5-րդ նրբանցքի (մասնակի), Սահմանապահների 3-րդ, 5-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.
4 տրանսպորտային միջոց.
4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։