Category: Hayelia.am

  • Պրոբացիայի ծառայության պաշտոնյաները և Ջրվեժի փոխքաղաքապետը մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի մեջ

    Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ:

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, պարտավորված լինելով պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, վերահսկել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը, չի իրականացրել այն ու դրա վերաբերյալ նույն մարմնի երկու գլխավոր ծառայողների հետ նախնական համաձայնությամբ կազմել են կեղծ արձանագրություններ:

    դիտվել է 115 անգամ

    Լրահոս

    ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացվեց Հարությունյանի թեկնածությունը

    Փաշինյանը չի հավատում, որ դա տեղի է ունենալու, ու այդ պահին․․․ Հայկ Այվազյան (video)

    Թուրք-ռուսական հարաբերությունները լարվել են Ուկրաինա զենքի փոխանցման պատճառով

    Երախտագիտությամբ ենք հիշում Ձեր ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում

    Ավետիք Չալաբյանը սարսափելի մանրամասներ հայտնեց կալանավայրերից (video)

    Քրեական ոստիկանները հայտնաբերել են տելեգրամ ալիքների տնօրինողներ և 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

    Վախենում եմ, մի օր դրան եք հասնելու․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video)

    Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

    Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

    Լեհաստանը Հայաստանին է հանձնել դատախազության կողմից հետախուզվող անձին

    Ինչպես Ավետիք Չալաբյանին դիմավորեցին դատարանի բակում (video)

    «Ես չեմ ասում՝ պատուհանից ձեզ գցեք, բայց․․․»․ Խաչիկ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video)

    Անչափահասների մասնակցությամբ խուլիգանության գործով նախաքննությունն ավարտվել է

    Լսե՛ք, ադրբեջանցիները մտան Տիգրանաշեն, Իրանը գործի է անցնելու․ Սերգեյ Շաքարյանց (video)

    «Հասկացե՛ք, Տիգրանաշենը հանձնելուց հետո ամեն ինչ պայթելու է»․ Գեղամ Մանուկյան (video)

    «Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե Վարդանյան

    ՀԱԵ ղեկավարին հարգում են ողջ քրիստոնեական աշխարհում․ Պատրիարք Կիրիլը՝ Վեհափառի մասին

    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

    Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

    Մեր աղոթքն է, որ Ամենազոր Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի և զորացնի Ձերդ Սրբությանը

    Թող Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն․ Տեր Եզրասը՝ Վեհափառին

    Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

    Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (video)

    Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման․ Շարմազանով

    Փաշինյա՛ն, հենց հիմա հրապարակիր այդ թուղթը․ Տիգրանաշենի հանձնման համար ինչ են դրել դիմացդ․ Ստեփանյան (video)

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է 77 WABC ռադիոկայանի եթերում իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ հարցազրույցում։

    Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն շատ լավ վիճակում է Իրանի առումով և, ըստ էության, վերահսկում է Հորմուզի նեղուցը։

    «Նավատորմը վերացել է, օդուժը վերացել է, ղեկավարությունը վերացել է։ Խնդրի մի մասն այն է, որ այնքան շատ ղեկավարներ են վերացել, որ համաձայնություն կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու», – ասել է Թրամփը։

     ԱՄՆ առաջնորդը կրկնել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը 2018 թվականին դուրս չգար 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ապա Իրանը միջուկային զենք կունենար և շատ արագ ու առանց վարանելու կօգտագործեր այն և «կջնջեր Իսրայելը, կջնջեր Մերձավոր Արևելքը»։

    «Երբ մենք հարվածեցինք նրանց B-2 ռմբակոծիչներով, նրանք ընդամենը երկու շաբաթ էին հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց։ Ահա թե ինչու էի ես ստիպված դա անել, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նման զենք ունենան», – նշել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով 2025 թ. հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

    Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակից մերձավորարևելյան որոշ երկրներ «կիսաչեզոք» դիրք էին զբաղեցրել Իրանի դեմ հակամարտության ընթացքում։

    «Երբ այս ամենը սկսվեց, ի զարման բոլորի նրանք (խմբ.՝ Իրանը) սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել կիսաչեզոք երկրներին։ Նրանք հարվածեցին Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին, Քուվեյթին, Բահրեյնին…. Եթե նրանք միջուկային զենք ունենային, ապա այն կօգտագործեին բոլորի դեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։

    Իրանը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը չի հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, այլ թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները և ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները։

    դիտվել է 42 անգամ

  • «Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան

    Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Բանակում այսօր եղել է ողբերգական նոր միջադեպ։ Ֆորմալ իմաստով, տեղի ունեցածը բանակում չէ, այլ զորամասից դուրս, ճանապարհի վրա, ոտեղ զինվորներին վրաերթի է ենթարկել բեռնատարը։ Զինծառայողներից մեկը մահացել է։

    Բայց, դա բանակում եղած ողբերգություն է, եւ ոչ լոկ այն պատճառով, որ խոսքը զինվորի մասին է։ Պետք է հասկանալ, թե երեկոյան 21․20–ին զինծառայողների խումբը ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս, ճանապարհի վրա։ Նրանք ծառայության մե՞ջ էին, արձակման թերթի՞կ ունեին, թե՞ հեռացել էին զորամասից ինքնակամ։ Բոլոր պարագաներում պարզ է, որ խնդիրը ծառայության կազմակերպման եւ կարգապահության դաշտում է, հետեւաբար՝ զինուժի դաշտում

    Ու սա չեմ ասում պարզապես նրա համար, որ հաջորդիվ ինչ որ «հերթապահ» քննադատություն ու ընդդիմախոսություն հնչեցնել բանակի ղեկավարության, քաղաքական ղեկավարության հասցեին։ Դա չունի ըստ էության ոչ մի օգուտ։ Նրանք բացարձակապես չեն ազդվում որեւէ քննադատությունից, չեն խորհում որեւէ քննադատության առիթով, խորամուխ չեն լինոմ որեւէ քննադատության մեջ։ Պատճառը ոչ միայն արժեհամակարգն ու մտածողությունն է, այլ նաեւ «ինքնապահպանման» բնազդը։

    Նրանք զբաղված են ինքնապահպանման գործով, ինչը պահանջում է PR, PR, եվ նորից՝ PR։

    Ու այստեղ է ամենաողբերգականը, որ հերթական դեպքի շեմին դարձյալ PR գերակտիվություն էր։ Նախարար Սուրեն Պապիկյանը չգիտես ինչու ռազմական հանդերձանքով իբրեւ թե անակընկալ այցեր է կատարում զորամասեր, ստուգում ծառայությունը, զրուցում զինֆորների հետ, հետեւում ինժեներական աշխատանքներին, ու նույնիսկ պաշտոնապես հայտնում են, թե ստեղծվում է ինքնասպանությունների ու ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ պայքարի համակարգային մշակում իրականացնող խումբ։

    Գործնականում՝ կրկնեմ, միայն քարոզչություն, առավելապես քարոզչություն, ոչ մի առարկայական եւ էական բան։ Ու ահա, հերթական ողբերգական միջադեպը։

    Երիտասարդները չեն հիշի դեռեւս խորհրդային իրականությունից եկող հայտնի խոսքը՝ եթե ուզում ես թաղել ինչ որ հարց, ստեղծիր դրանով զբաղվող հանձնաժողով։

    Եթե հայտարարում են, թե ինքնասպանությունների ու ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համակարգային պայքար մշակող խումբ են ստեղծում, ուրեմն ըստ էության ոչ մի համակարգային պայքար էլ չի լինելու, լինելու է նույնը, պարզապես նոր փաթեթավորումներով։ Ինչպես, ի դեպ՝ նոր ռազմական ոստիկանության պետը, որ նշանակվել էր նոր ողբերգական դեպքից մեկ օր առաջ։

    դիտվել է 110 անգամ

  • Տավուշի 7 կազմակերպություն`խոշոր հարկատուների ցանկում․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. ՊԵԿ-ը հրապարակել է 2026թ․ հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Տավուշի մարզի տնտեսությունը թույլ է զարգացած, որի պատճառով էլ մարզից խոշոր 1000 հարկատուների ցուցակում քիչ ընկերություններ են ընդգրկված։

    Այդ ցանկի 394-րդ տեղում «Իջեւանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է։ Ցուցակի 754-րդ տեղը զբաղեցնում է Դիլիջանում գարեջուր արտադրող «Հ եւ Տ Հակոբյաններ» ընկերությունը։ Խոշոր հարկատուների ցանկի 819-րդ տեղը զբաղեցնում է Բերդ համայնքում ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը։ 834-րդ տեղում Դիլիջանում շինարարական գործունեություն ծավալող «Սթրաքթ» ՓԲԸ-ն է։ Ցանկի 972-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դիլիջանի միջազգային դպրոցը, 993-րդ տեղում սանիտարահիգիենիկ ապրանքներ ներմուծող «Արվա պրոֆ» ընկերությունն է, 996-րդում՝ «ԱԱԱ ինդուստրիա» ՍՊԸ-ն, որն արտադրում է դրամարկղային ջերմային թղթեր․ ինքնակպչուն պիտակներ եւ այլն:

    դիտվել է 147 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

    Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Բ․-ն է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Աբովյան փողոցի 1/3 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետում Դավիթ Բ․-ն, ցանկանալով գարեջուր վերցնել, կոտրել է մեկ շիշ գարեջուր, որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Սուպերմարկետի աշխատակցի կողմից դիտողություն անելուց հետո նրանց միջև փոխադարձ հարվածներ են հասցվել։

    Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել սուպերմարկետի աշխատակից, Երևանի բնակիչ, 17-ամյա Վ․ Ս․-ն և 36-ամյա Դավիթ Բ․-ն։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

    դիտվել է 255 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Մի շտապեք․ մենք ունենք մեր մարտավարությունը․ Արամ Վարդևանյան (video)

    Մի շտապեք․ մենք ունենք մեր մարտավարությունը․ Արամ Վարդևանյան (video)

  • Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ)

    Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքն օգոստոսի 15-ին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Տավուշ կատարած այցի մասին․ «Նախարարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավար կազմի հետ շրջել է մարզի համայնքներում եւ ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին: Նախ դիտարկել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման եւ մայթերի հիմնանորոգման աշխատանքները․․․»։

    Դիլիջանի Գետափնյա փողոցի եւ մայթերի հիմնանորոգման ծրագրի ավարտը հետաձգվել է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։ Շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով սուբվենցիոն այդ ծրագրի աշխատանքները նախագծից մեծ շեղումներով են արվել։ Աղստեւ գետի հունը մաքրելու, այնտեղից մեծ քանակությամբ ավազ հանելու հետեւանքով Գետափնյա փողոցի հենապատի հիմքը բացվել է, հենապատի մի մասը քանդվել է, այն նորոգել են՝ խաթարելով հենապատի ընդհանուր տեսքը։ Մեծ հատվածում մայթի սալիկապատված հատվածը քանդվել է, քանդված տեղում երեւում է, որ պոկված սալիկների տակ ցեմենտ չի եղել, այլ՝ ավազ։ Նախարար Խուդաթյանը, մարզպետ Հ․ Ղալումյանը տեսե՞լ են հիմնանորոգված Գետափնյա փողոցի մայթի քանդված հատվածը։ Մարզպետարանի հաղորդագրության մեջ այդ մասին բառ չկա։

    hraparak.am

    դիտվել է 138 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Մի փոքր համբերություն ունեցեք․ մենք հստակ սցենար ունենք․ Աննա Գրիգորյան (video)

    Մի փոքր համբերություն ունեցեք․ մենք հստակ սցենար ունենք․ Աննա Գրիգորյան (video)

  • Զոհվածը տան փոքր որդին էր. նոր մանրամասներ՝ Ճամբարակում 7 զինծառայողի վրաերթի դեպքից

    Երեկ՝ Ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ 53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի:

    Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

    Սուրեն Սմբատի Վարդանյանը ծնվել է 2007 թվականին: Նա Ձորաղբյուրի բնակիչ է:

    Վարչական շրջանի ղեկավար Կարեն Խաչատրայնը 24News-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքը երկու որդի, ունի Սուրենը փոքր էր:

    «Մեր բնակիչներն են, այստեղ են ապրում: Գիշերը՝ ժամը մեկին, ենք իրենց հայտնել: Վայենկոմի ներկայացուցիչները եկել են, ասել են վթար է եղել: Ոչ մեկս չգիտենք, թե ոնց է եղել»,-ասաց նա:

    դիտվել է 245 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է․ ՔԿ

    Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

    Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

    Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

    դիտվել է 186 անգամ