Category: Hayacq

  • Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ

    Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւԻրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի պարագայում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին և կառավարել այն»,- գործակալությունը մեջբերում է հրամանատարության խոսքերը։

    Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանին հասցված հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա, իբր, կատարված հարձակումների։

  • Փաշինյանը չի ներում Ծառուկյանին․ «Հրապարակ»

    Փաշինյանը չի ներում Ծառուկյանին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում: Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը վեց ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։

    Մասնավորապես, աուդիտն իրականացվել է անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, եւ բաց աղբյուրներում կա նաեւ հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ։

  • Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ»

    Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․  Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի քանի փոփոխություն կլինի: Մասնավորապես՝ խոսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին:

     

    ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման:Խոսվում է նաեւ, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ: Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու:

     

    Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը եւս մի բանի մասին է խոսում` այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրեւ թե մեծ հաջողությունների են հասել, մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում` ինչո՞ւ են ուզում փոխել ԲՏԱ նախարարին: Թեեւ չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ, ասենք` քարոզարշավի ժամանակ դրսեւորած պասիվությունը կամ որեւէ այլ բան:

  • Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացի փողոցի արևելյան հատվածի՝ Վ.Սարգսյան փողոցից մինչև Մ.Ավետիսյան փողոցը, Վ.Սարգսյան 1-ին, 2-րդ թաղամասերի, Սավոյան փողոցի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 2-րդ փակուղիով, Քրիստոփորի փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Պապ Թագավորի, Սարյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվեն

    Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվենՎերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

    «Միլիոնավոր հպարտ իրանցիներ միասնաբար հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությանը։ Ո՛չ նրանց, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերին հնարավոր չէ շեղել որևէ սպառնալիքով։

    Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն. հարգե՛ք ձեր ստորագրությունը»,- գրել է Արաղչին:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կա՛մ կկնքվի համաձայնագիր, կա՛մ ԱՄՆ-ը կավարտի իր սկսած գործը:

    «Մենք կամ կկնքենք համաձայնագիր, կամ կավարտենք սա, լա՞վ։ Եվ սրան վերջ տալը դժվար չի լինի։ Ես նախընտրում եմ համաձայնագիր կնքել, քանի որ չեմ ուզում ազդել 91 միլիոն մարդու շահերի վրա։ Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց կամուրջները»,- ասել է Թրամփը:

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմԲագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:

    Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

    Հայցում առաջարկվող հերքման տեքստը հետևյալն է.

    «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 2026 թվականի հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

    Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

  • Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել

    Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացելԱյս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել, հայտնում են Կենդանաբանական այգուց։

    «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-ասված է հայտարարության մեջ։

  • Դատարանը երկու ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին

    Դատարանը երկու ամսով կալանավորեց Գագիկ ԾառուկյանինԴատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։

    Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։

  • Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

    Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

    Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր։

    Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։

    Արժանապատիվ Տ. Գառնիկ քահանա Ավոյանը և Տ. Դավիթ քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։