Category: Hayacq

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում`օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-7-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ 

    Հանրապետության տարածքում`օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 2-7-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներինՕգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։

    Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։

    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», – ընդգծեց նա։

    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։

    Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։

    «Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», – նշեց Վեհափառ Հայրապետը։

    Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։

    Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։

    Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։

    Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։

    Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով

  • Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի

    Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությանը։

    Բոլոր 14 հիվանդներն ունեցել են սրտխառնոց և փսխում, ընդ որում՝ մի մասի մոտ ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս ռեստորանում։ Նրանք դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Տասը հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ Չորս երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել է համապատասխան բուժօգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

    Համաճարակաբանական հետազոտության ընթացքում երեխաների ընդհանուր վիճակի բարելավման կապակցությամբ նրանք ևս դուրս են գրվել՝ ժամը 11:30-ի սահմաններում։

    ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

    Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՍԱՏՄ և ԱԱՏՄ մարզային կառույցների պատասխանատուներին։

  • Նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

    Նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետՀիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ, այս մասին ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

    Ավելի վաղ ՔՊ-ից հայտնել էին, որ որպես ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, ՔՊ-ն նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

  • Ովքեր են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները

    Ովքեր են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըԱզգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած խմբակցությունները նիստեր են արել և ընտրել են իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին:

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը:

    «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը:

  • Օգոստոսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Ազգալդյան փողոց 2/1 շենք, Վերին Անտառային փողոց 124/1-138/6, 124/6, 128/2, 136/11, 146/7, 174/2 շենքեր, Աղբյուր Սերոբի փողոց 52/5, 52/20 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Սիսակյան փողոց 16, 18Ա, 18Բ, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզումանյան փողոց 20Ա, 43 շենքեր, Շինարարների փողոց 15/2 շենք,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Օհանովի փողոց 10, 12, 14, 16, 18, 20, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փողոց 59, 61, 63, 65, 71 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Խաչմերուկ Գազ» գազալցակայան, «Ալյասկա» հյուրանոց, «Նոր Հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-13:00 Ակունք համայնք՝ 5, 12, 15, 16 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:30 Վարդենիս քաղաք՝ Միկոյան 1, 2, 4, 5, 6, 7, 10, 11, 15 փողոցներ, Չարենցի 1, 3, 4, 8, 11, 13, 15 փողոցներ, Տերյան 11, 14 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:40-16:50 Վարդենիս համայնք՝ Ազգալդյան 2, 3, 5, 6, 7 փողոցներ, Վ. Համբարձումյան 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:50 Վարդենիս համայնք՝ Բաբաջանյան 2, 4 փողոցներ, Երևանյան 2, 38, 56, 58 փողոցներ, Տեր Գաբրիելյան 2, 3, 4, 5, 8, 10 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Զարիշատ գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-13:00 Դաստակերտ քաղաք, Նժդեհ և Ցղուն գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

    Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՓաշինյանիԱրտաքին դերակատարների մեծ մասը դժգոհ չէ Ն. Փաշինյանից, դժգոհ են միայն Իրանը և Ռուսաստանը։ Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

    Բանախոսի դիտարկմամբ՝ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Այն սպասում է, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

    Փորձագետն արձանագրում է, որ հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության իր մասով գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

    «Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Ն. Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–ասել է Ա. Բադալյանը։

  • Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո

    Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ 

    «Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Սպասում են, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

    Հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության մասով իր գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

    Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը:

    Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Նիկոլ Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ 

    Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–նշեց Արմեն Բադալյանը։

  • Հուլիսի 31-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հուլիսի 31-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արգիշտի 7-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի  Եղ.Թադեվոսյանի  14, 16-22 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Իսակովի  19/4-95 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի  ք.Նոյեմբերյան Վերոնայի, Վիրոնայի, Նոյեմբերի 29-ի, Ա.Խանջյանի, Խուդյակովի, Խ.Աբովյանի փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի  ք.Վայք Ազատության, Երկրաբանների, Շինարարների, Շահումյան  6 շենքի ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի  ք.Բերդ Քարաշենի փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:50-15:00-ն կդադարեցվի  ք.Չարենցավան 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

    Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՀայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ) առաջին մենամարտում 9:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

    Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է Ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը։