Category: FreeNews

  • Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար:

    «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը սեփական նախաձեռնությամբ 2026 թվականի ապրիլի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

    Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

    Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և  «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

    Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

    Հ.Հ.-ի կինն առարկել է, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

    Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել են վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • 24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հուլիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը՝ 10:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Վ. Շենգավիթ 2-րդ, Կատովսկու, Մուսաելյան, Դոդոխյան, Ղարիբջանյան, Պատկանյան, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41 /ՀԿՑ/, Մանթաշյան   10-55, Չեխովի 1-32, Բագրատունյաց 15, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը:

     

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

     

    Մասնավորապես՝

    – սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

    – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

    – առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    – խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

     

    Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • ՀՀ-ՌԴ հարաբերությունները դուրս են սովորական միջպետական…

    ՀՀ-ՌԴ հարաբերությունները դուրս են սովորական միջպետական…

  • «Գարեջրի օրեր» փառատոնը հինգերորդ անգամ կանցկացվի Երևանում

    «Գարեջրի օրեր» փառատոնը հինգերորդ անգամ կանցկացվի Երևանում

  • ԵՄ ԱԳ նախարարները կհամաձայնեցնեն ՀՀ-ի համար ԵՄ նոր առաքելություն…

    ԵՄ ԱԳ նախարարները կհամաձայնեցնեն ՀՀ-ի համար ԵՄ նոր առաքելություն…

  • Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայիում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:

    Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրի 400-ից ավելի ներկայացուցիչներ։

    Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը,  «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։

    Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը, բրոնզե մեդալների՝ Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։

    Թիմը ղեկավարել են Բիլոր Կուրղինյանը (ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի ուսուցիչ) և Հովսեփ Կարապետյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոց դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար), իսկ որպես դիտորդ՝ Արտյոմ Գասպարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար)։

    ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են, որ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։

  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով․ կյանքը փրկել չի հաջողվել

    Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

     

    «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

     

    Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

     

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում․ 6 հոգի վնասվածքներ են…

    Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում․ 6 հոգի վնասվածքներ են…

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գործակցել է Իսրայելի…

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գործակցել է Իսրայելի…