Category: FreeNews

  • ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

    ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

    Վերոնշյալի համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

     

  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 15.07.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 15.07.2026

  • Մոսկվան ակնկալում է Անկարայի հրապարակային գնահատականը Կիևի…

    Մոսկվան ակնկալում է Անկարայի հրապարակային գնահատականը Կիևի…

  • Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի նվազեցնենք փականի դերը, դիվերսիֆիկացնենք…

    Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի նվազեցնենք փականի դերը, դիվերսիֆիկացնենք…

  • ՌԴ-ում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման տեսանյութեր տարածողները…

    ՌԴ-ում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման տեսանյութեր տարածողները…

  • ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը

    «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը Ճանաչելու պահանջի մասին:

     

    Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:

     

    Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

  • ՇՄՆ-ն զգուշացնում է՝ մի՛ կերակրեք բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներին

    Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

     

    Շրջակա միջավայրի նախարարությունը կրկին զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։

     

    Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։

     

    «Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։

     

    Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։

     

    Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը»,- նշում են նախարարությունից։

     

  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

    «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

    Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

    Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

    Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,- նշված է հեռագրում:

  • Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Իսակով բարբիքյու»-ում (ք․ Երևան, Իսակովի 27/3), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

     

    Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: