Category: FreeNews

  • Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

    «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

    Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, նա կշարունակի աշխատանքը Ազգային ժողովում:

  • Պետության և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքը կարող է էական դեր ունենալ կանանց իրավունքների իրական պաշտպանության գործում. ՄԻՊ

    Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի անձնակազմի և շահառուների հետ։

     

    Հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առաջիկա նախաձեռնությունները։ Նա նշել է, որ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը երկար տարիներ իրականացնում է կանանց տնտեսական և սոցիալական զորեղացման, համայնքային զարգացման, քաղաքացիական մասնակցության խթանման և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերին աջակցությանը։

     

    Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ հատկապես ուշադրություն հրավիրելով հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող և բռնի տեղահանված կանանց իրավունքների ապահովման անհրաժեշտության վրա։

     

    Պաշտպանը նշել է, որ այդ խմբերի ներկայացուցիչների սոցիալական ներառումն ու տնտեսական զորեղացումը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր ուղղություններից են։

     

    Ընդգծվել է, որ կանանց տնտեսական անկախության խթանումը միայն սոցիալական կամ տնտեսական խնդիր չէ, այլ մարդու հիմնարար իրավունքների իրացման կարևոր նախապայման։

     

    «Յուրաքանչյուր կին պետք է ունենա հավասար հնարավորություն կրթություն ստանալու, աշխատելու, սեփական կարողություններն իրացնելու և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն այն կանայք, որոնք միաժամանակ բախվում են մի քանի խոցելիության գործոնների։ Պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ու հետևողական աշխատանքը կարող է էական դեր ունենալ նրանց իրավունքների իրական պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման գործում»,– նշել է Անահիտ Մանասյանը։

     

     

    Քննարկվել են բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ երաշխավորման, նրանց սոցիալական իրավունքների պաշտպանության և առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, դրանց հասանելիության, կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին, ինչպես նաև աջակցության միջոցառումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին։

     

    Պաշտպանն անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության հարցերում հանրային պատասխանատվության և զգայուն մոտեցման կարևորությանը՝ ընդգծելով, որ հատկապես հանրային դերակատարների խոսքն ու վարքագիծը պետք է նպաստեն հավասարության, փոխադարձ հարգանքի և խտրականության բացառման մշակույթի ձևավորմանը։

     

    Քննարկման ընթացքում հիմնադրամի շահառուները բարձրաձայնել են իրենց հուզող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին համայնքային ենթակառուցվածքների մատչելիությանը, սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիությանը, զբաղվածության սահմանափակ հնարավորություններին, կրթական և վերապատրաստման ծրագրերի հասանելիությանը, հանրային պաշտպանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական

    օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։

     

    Անահիտ Մանասյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում և, մանդատի շրջանակում, կդառնան հետագա քննարկման առարկա՝ նպաստելով դրանց համակարգային լուծումների մշակմանը։

     

    Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այցի և բաց քննարկման համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

     

    Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում բացահայտել համակարգային խնդիրները, խթանել արդյունավետ համագործակցությունը և նպաստել մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը Հայաստանի բոլոր մարզերում։

     

  • Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերից հետո ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են հայտնաբերվել

    ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

     

    ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

     

    Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․

     

    վերցվել է 14 ջրի նմուշ,

     

    վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։

     

    Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։

    Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։

     

    Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։

  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45 քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:

    Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման կից հավելվածներում։

    Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

  • Մոսկվան և Կիևը փոխանակել են լայնածավալ օդային հարվածներ

    Մոսկվան և Կիևը փոխանակել են լայնածավալ օդային հարվածներ

  • Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․

    «Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։ Իսկ Դուք ի՞նչ եք կարդում»։

  • 6 հոգի, անուն-ազգանունն ինչյա՞ն էր, էն ցուցակում ոնց որ գրած ա, չէ՞․ ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով, հիշյալ կուսակցության համակիրները, նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ  ընտրակաշառք: Այս մասին հայտնում են կոմիտեից։

     

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Հայկական ռազմարդյունաբերության հաջողություններն ու բանակի…

    Հայկական ռազմարդյունաբերության հաջողություններն ու բանակի…

  • Ինչու ՀՀ դատարանները այդքան մարդասեր են նախկինների ու այդքան…

    Ինչու ՀՀ դատարանները այդքան մարդասեր են նախկինների ու այդքան…

  • Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը։

     

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     

    -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

    -Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,

    -Շենգավիթում` հուլիսի 12-ին,

    -Նոր Նորքում՝ չի գերազանցել։

     

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

     

    -Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,

    -Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,

    -Արաբկիրում՝ չի գերազանցել,

    -Շենգավիթում` չի գերազանցել։

     

    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։