Author: Balance2

  • Մենք Էրդողանի և Ալիևը այս քայլը չենք մոռանա․ Իրանի դեսպան (video)

    Մենք Էրդողանի և Ալիևը այս քայլը չենք մոռանա․ Իրանի դեսպան (video)

  • Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան

    Հուսով ենք, որ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը թե՛ Հայաստանին, թե՛ Հայաստանից դուրս շուկաներին մատակարարելու համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

    «Ազատ առևտրային տնտեսական գոտիների համատեքստում կարծում ենք, որ եթե կարողանանք Իրանի «Արաս» առևտրատնտեսական գոտու և Մեղրու առևտրատնտեսական գոտու միջև կապն ամրապնդել, ապա սա ևս նոր հեռանկարներ կստեղծի տնտեսական նոր ձեռքբերումների համար:

    Ինչ վերաբերում է տրանզիտի հարցերին, ապա եթե մենք կարողանանք բացել Ջուղայից մինչև Սև ծով հասնող երկաթգիծը, ապա սա ևս Հայաստանի համար տնտեսական նոր եկամուտ կստեղծի»,- ասաց դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում կա չիրացված պոտենցիալ, որը կարող է երկու երկրների համար նոր հեռանկարներ բացել:

  • Գինեսի անհավանական ռեկորդ. 1000 դհոլչի և 400 պարուհի՝ Արարատի փեշերին

    Արա Գևորգյանի և «1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ջանքերով նոր հայկական ռեկորդ է սահմանվել Գինեդի ռեկորդների գրքում:

    IMG_0262.jpeg (495 KB)

    «Այսօր հայկական մշակույթի զարկերակը թնդաց աշխարհի չափ։ Շնորհիվ Արա Գևորգյանի և «1000 Վահան»-ի կատարած մեծ աշխատանքի՝ մենք դարձանք պատմական իրադարձության ականատեսը։ Սահմանվեց Գինեսի անհավանական ռեկորդ. մեկտեղվեցին 1000 դհոլների հզոր էներգիան և 400 պարուհիների նրբագեղությունը։ Հայաստանի սիրտը այսօր բաբախում էր աշխարհի ամենահզոր ռիթմով։ Սա միայն ռեկորդ չէ, սա մեր միասնության ու ոգու հաղթանակն է»,-նշված է մասնակիցների կողմից հրապակված տեսանյութի նկարագրության մեջ:

    IMG_0263-1.jpeg (787 KB)

    Նախագիծը կրում էր «Վերածնունդ» անունը և իր շուրջն էր համախմբել Հայաստանի տաղանդավոր երեխաներին ու պատանիներին՝ վերածվելով իսկապես պատմական և ոգեշնչող իրադարձության։

    ««1000 Վահան» հիմնադրամը ուրախ է լինել այս կարևոր նախաձեռնության աջակիցը։ Հիմնադրամի ծրագրերի շուրջ 400 մասնակից երեխաներ Հայաստանի տարբեր համայնքներից այսօր դարձան այս գեղեցիկ ծրագրի մի մասնիկը։

    IMG_0264.jpeg (508 KB)

    Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ և նվիրված պարուսույցներին, որոնք կարճ ժամանակում կարողացան պատրաստել խմբերին՝ ստեղծելով միասնական, ուժեղ ու տպավորիչ պարային պատկեր»,-նշված է «1000 Վահան» էջի հաղորդագրության մեջ:

  • «Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը



    Lifestyle


     «Այսօր իմ ծննդյան օրն է… Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։

    Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին։

    Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն։

    Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չպակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ջերմ խոսքերի, սիրո և բարեմաղթանքների համար։ Դրանք ինձ համար իսկապես մեծ արժեք ունեն»,-ինստագրամյան իր էջում գրել է երգիչ Անդրեն ու կիսվել լուսանկարներով։ 






  • Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ



    Սպորտ





    Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ:

    Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 43-ամյա իսպանացի մասնագետի հետ կնքվել է եռամյա պայմանագիր՝ մինչև 2029 թվականի ամառ: Այս պաշտոնում նա փոխարինել է Մարկու Սիլվային, որը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը և տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա»:

    «Ինձ համար մեծ պատիվ է նոր փուլ սկսել Լոնդոնի ամենահին ակումբում։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում և անչափ շնորհակալ եմ ղեկավարությանը՝ Պրեմիեր լիգայում ինձ «Ֆուլհեմը» վստահելու համար: Անհամբերությամբ սպասում եմ «Քրեյվեն Քոթեջի» մթնոլորտը զգալուն և թիմի հետ հաջորդ շաբաթ նախամրցաշրջանային պատրաստությունը սկսելուն։ Վստահ եմ, որ մեզ անհավանական համատեղ ճամփորդություն է սպասվում»,- նշել է Արբելոան։

    Հիշեցնենք, որ Արբելոան անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում էր գլխավորել «Ռեալը»՝ հունվարին այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները Լա լիգայում գրավեցին երկրորդ տեղը՝ չեմպիոնական մրցավազքում զիջելով «Բարսելոնային», ինչից հետո մարզիչը հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Նախքան հիմնական թիմը, նա մարզում էր Մադրիդի երիտասարդական կազմերն ու «Կաստիլիան»:

    Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի հենց առաջին տուրում կկայանա նախկինում մադրիդյան ակումբը գլխավորած երկու մասնագետների դիմակայությունը։ Օգոստոսի 24-ին «Ֆուլհեմը» կընդունի «Չելսիին», որն էլ վերջերս գլխավորել է Խաբի Ալոնսոն: Երկու մարզիչների համար էլ սա նորամուտի հանդիպում կլինի Անգլիայի առաջնությունում:

    «Ալվարոն շատ հավակնոտ է: Նա արժեքավոր փորձ է կուտակել՝ աշխատելով լավագույն խաղացողների ու ակումբների հետ, յուրացրել է ժամանակակից ֆուտբոլի մեթոդները, և այդ գիտելիքներն անպայման օգուտ կբերեն մեզ»,- իր հերթին ընդգծել է լոնդոնյան ակումբի նախագահ Շահիդ Խանը:

    Նշենք, որ Արբելոան Պրեմիեր լիգայում որպես ֆուտբոլիստ հանդես գալու փորձ ունի՝ 2007-ից 2009 թվականներին պաշտպանելով «Լիվերպուլի» գույները: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ֆուլհեմը» ԱՊԼ-ում գրավել էր 11-րդ տեղը: 




  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր չորրորդ

    Փառատոնի՝ հուլիսի 7-ի, չորրորդ օրվա ծրագիրը խորագիր ուներ` «Փառերգել Փարաջանովին» և իր բնույթով տարբերվում էր նախորդ օրերից: Նախահամերգային հարցազրույցի շրջանակում  նախ բեմահարթակում ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն էր, ում ստեղծագործություններն ընդգրկում են նվագախմբային, օպերային, բալետային, կամերային և կինոյի երաժշտությունը: Նա համադրում է ժամանակակից երաժշտությունը հին տեքստերի հետ։ Բանախոսն  ընդհանուր գծերով  ներկայացրեց բեմադրությունը` հայտնելով , որ փառատոնի  գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանի  ցանկությունն էր, որ առաջնախաղը լինի Կապանում` փառատոնի  շրջանակում:

    «Փառերգել Փարաջանովին»-ը երաժշտական, գրական, տեսողական ստեղծագործություն է` ստեղծված վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչված  փարաջանովյան աշխարհով: Բեմահարթակում «Musicatreise»  վոկալ անսամբլի  տասներկու երգիչներն էին` Մարսելում հայտնի դիրիժոր Ռոլանդ Հայրապետյանի ղեկավարությամբ:

    Էկրանին սահում էին փարաջանովյան կոլաժների պատկերներ, կինոռեժիսորի նկարահանած ֆիլմերից դրվագներ, որոնք վերակենդանացնում էին նրա մանկության  երազային աշխարհը: Այս ամենը միահյուսվում էր վոկալ անսամբլի երգեցողության հետ: Հանդիսականը մեկուկես ժամ փարաջանովյան աշխարհում էր և որոշ չափով հաղորդակից  եղավ Փարաջանով մարդուն  և նրա դժվար ընկալելի  արվեստին:

    Վահրամ Օրբելյան

  • Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին

    Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է երեկվա ճեպազրույցի ընթացքում ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հնչեցրած որոշ մտքերի, դրանք «ուժեղ սուտ» որակել: Մասնավորապես, ի պատասխան հայտարարության, թե ընդամենը 100 հատ նոր միացում են արել՝ 3000-3500-ի փոխարեն, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է՝ միայն 2026 թ. 1-ին կիսամյակում ՀԷՑ-ն իրականացրել է 4103 նոր բաժանորդի նոր միացում ցանցին:

    Ըստ Պետրոսյանի՝ շուրջ 11 ամսում ՀԷՑ-ը ձեռք է բերել 14,5 մլրդ դրամի սարքավորումներ և այս պահին պահեստներում առկա են ավելի քան 27 մլրդ դրամի նյութեր՝ նախատեսված ներդրումային ծրագրի և ցանցի ընթացիկ սպասարկման համար։ 40%-ով հոսանքի անջատումները ավելանալու վերաբերյալ Կարապետյանի հայտարարությանն ի պատասխան էլ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը պնդել է, որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով, ինչը պաշտոնապես ներկայացվել է նաև ՀԾԿՀ-ին։

    «Ահա այսպիսի անփառունակ վիճակագրություն և մերկապարանոց գնահատականներ»,- եզրափակել է Ռոմանոս Պետրոսյանը:

  • Ծառուկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով 3 անձ կալանավորված է

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով երեք անձ, այդ թվում Ծառուկյանը, կալանավորված է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

    Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

  • Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպում. քննարկվել է հետընտրական իրավիճակը, հետագա անելիքները

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից:
    Քննարկվել է հետընտրական իրավիճակը, հետագա անելիքները։

  • Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով

    Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։
    Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։ Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով»։