Author: Balance2

  • Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում

    Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելուն։

    ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։

    Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։

    Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։

    Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք-շինություններից, ենթակառուցվածքներից։

    Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։

    Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող վտանգը։

    The post Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը: Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով:

    Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը: Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը:

    Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման:

  • Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ



    Միջազգային


    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի՝ ի պատասխան իրանական տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների։ Այս մասին ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


    «Որպես այս ագրեսիային նախնական պատասխան՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողության ընթացքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցրել Բահրեյնում Սալման նավահանգստի, ԱՄՆ ՌԾՈւ Հինգերորդ նավատորմի գոտու և Քուվեյթի Ալի աս-Սալեմ ավիաբազայի 85 կարևոր ռազմական օբյեկտի»,- նշված է փաստաթղթում։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանին հասցված հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք նավի վրա, իբր, կատարված հարձակումների։






  • Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարություն



    Տեսանյութեր





    Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ հրապարակելով տեսանյութ:

    «Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա:

    Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։

    Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում»,- գրված է հաղորդագրության մեջ:




  • Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

    Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

    «Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ պատասխանի, քան նախկինում էր»,-ՏԱՍՍ-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ հրադադարն իր համար ավարտված է։

    «Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։

    tert.am

  • Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան

    Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

    Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ։

     

    Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ 

  • Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործելաոճը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ մեղադրելով Վաշինգտոնին մրցաշարը սեփական արտաքին քաղաքական նպատակներին ծառայեցնելու մեջ։ 

    Նախագահը պնդել է, որ ամերիկյան կողմը դրսևորում է կանոնների խախտման, մրցակիցների նկատմամբ ճնշումների, խոչընդոտների ստեղծման և խաբեության վարքագիծ, ինչը բնորոշ է նրա ավանդական քաղաքականությանը։

    «ԱՄՆ կառավարության վարքագիծը որպես Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչ հետևում է նրա ծանոթ արտաքին քաղաքականությանը՝ կանոնների խախտում, մրցակիցներին ահաբեկում, խոչընդոտներ ստեղծել և խաբեություն։ Իրանը մերժում է նման խաղերը։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները»,- գրել է Փեզեշքիանը X-ի իր էջում։

  • «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության 106 թեկնածու դիմել է ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկ

    «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության 106 թեկնածու դիմել է ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկ

  • ԿԸՀ-ն քննարկում է պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

    ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունները

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով դատախազի կողմից ներկայացվել է երկու միջնորդություն։ Դրանք վերաբերում են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալուն։ Քանի որ թեկնածուներն օրենքով օժտված են անձեռնմխելիությամբ, իրավական գործընթացը պահանջում է ԿԸՀ պաշտոնական թույլտվությունը։

  • Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է



    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը:

    Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):


    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։