Author: Balance2

  • ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից





    ՔՊ-ական, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից․
    «Իմ սիրելի՛ ժողովուրդ,

    Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։
    Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։
    Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին, ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։
    Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։
    Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»։




    դիտվել է 94 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

    Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

    Ընդգծվել է նոր համակարգի ներդրմամբ քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը:

    Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա ներկայացված նախագիծը բերել վերջնական տեսքի։

  • ««Արարատցեմենտ»-ը վաղվանից ամբողջական ռեժիմով կաշխատի». Էդգար Զաքարյան (տեսանյութ)

    ««Արարատցեմենտ»-ը վաղվանից ամբողջական ռեժիմով կաշխատի». Էդգար Զաքարյան (տեսանյութ)

  • «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական



    Սպորտ


    Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է Հռոմի «Լացիոյից» դարպասապահ Իվան Պրովեդելի տեղափոխության մասին։ 32-ամյա իտալացին միլանյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

    Այս տեղափոխությամբ Պրովեդելն իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ հանդես գալ այն ակումբում, որի կազմում ժամանակին փայլել է իր կուռքը՝ իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոլդոն։ Ըստ որոշ աղբյուրների տվյալների՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմել է 3 միլիոն եվրո։

    Հիշեցնենք, որ Պրովեդելը մայրաքաղաքային թիմի գույները պաշտպանում էր 2022 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա կրկնել էր Իտալիայի Ա Սերիայի ռեկորդը մեկ մրցաշրջանում անցկացրած «չոր» հանդիպումների քանակով (21)՝ հավասարվելով Ջանլուիջի Բուֆոնին և Մորգան Դե Սանկտիսին, ինչպես նաև ճանաչվել էր առաջնության լավագույն դարպասապահ։ Բացի այդ, Պրովեդելն իր անունը գրել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի ավելացված ժամանակում գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ։

    Այսպիսով, նա դարձավ պատմության ընդամենը երկրորդ դարպասապահը, որը գլխավոր եվրագավաթում խաղային իրավիճակից դարձել է գոլի հեղինակ։ Ավարտված մրցաշրջանում դարպասապահն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում և բաց թողել 27 գնդակ։






  • Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան



    Քաղաքականություն





     

    Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։

     

    Մենք` հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը:

     

    Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։

     

    Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում:

     

    Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։

     

    «Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով:

     

    Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է:

     

    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

    Ուժեղ Հայաստան լինելու է



  • Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա

    Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պատերազմը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Այստեղ ԳԴՀ դեսպանատունը մեզ պատմեց բենզինի հետ կապված խնդիրների մասին և այն մասին, որ պետք է դադարեցնել, ինչպես իրենք են արտահայտվել, «ագրեսիվ պատերազմը»։

    Մենք համաձայն ենք, որ Բեռլինի ժամանակն է դադարեցնելու ագրեսիվ պատերազմը Կիևի ռեժիմի ձեռքերով։ Իսկ առայժմ թող մտահոգված գերմանացի դիվանագետները օգտվեն հասարակական տրանսպորտից՝ այնտեղ միաժամանակ կճշտեն, թե ինչպես ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը և ովքեր են բանդերականները»,- գրել է Զախարովան:

  • Իրանը բալիստիկ հրթիռներով նոր հարվածներ է հասցրել Մերձավոր…

    Իրանը բալիստիկ հրթիռներով նոր հարվածներ է հասցրել Մերձավոր…

  • «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն

    «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

    «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։

    Հիշեցնենք, որ այսօր «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ՝ ցանկանալով տեղեկատվություն ստանալ, թե ի վերջո, երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ։ Աշխատակիցներն ասում են՝ բոլորն էլ վարկեր ու ապառիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է՝ չեն աշխատում, անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։

    Հարցին, թե արդյո՞ք հաշվարկել են այս երեք օրերի ընթացքում, երբ գործարանը չի աշխատել, ի՞նչ վնասներ է կրել, փոխնախարարը նշեց՝ մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել․ «Ոնց հասկացա ժամանակին հասել ենք և որևէ խնդիր չկա։ Կարծում եմ՝ վաղը ընթացքը կգնա, որևէ պրոբլեմ չի լինի»,- ասաց Զաքարյանը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին

  • Զամբիայի փոխնախագահին տեղափոխող ուղղաթիռի հետ միջադեպ է տեղի ունեցել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Զամբիայում (պետություն հարավային Աֆրիկայում)
    միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահը․ հայտնում են պետական հեռուստաալիքները։

    Ըստ հաղորդման՝ փոխնախագահ Մուտալե Նալումանգոն, նրան ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմի անդամները չեն տուժել։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։