Author: Balance2

  • Մեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը



    TV


    Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի սին գործով:

    Դատական նիստի ընթացքում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ հանրային մեղադրողը միջնորդեց Դավիթ Ղազինյանի կալանքը փոփոխել 1 միլիարդ դրամի չափով գրավով, վարչական հսկողությամբ ու բացակայելու արգելքով:






  • Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանն անդամակցելուն։

    Այս մասին Վուչիչը հայտարարել է ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելը մնում է Սերբիայի համար ռազմավարական նպատակ։

    Նա նշել է, որ Սերբիան որոշակի հիասթափություն ունի կապված Բելգրադի և Պրիշտինայի միջև 2013 թվականի Բրյուսելի համաձայնագրի չկատարման հետ, որն ավելի քան 13 տարի անց մնում է չիրականացված։

    «Ես հազար պատճառ ունեմ հիասթափվելու։ Բայց, վերջիվերջո, այո, մենք մնում ենք եվրոպական ուղու վրա։ Եվրոպայում եմ ես տեսնում Սերբիայի ապագան»,-ասել է Վուչիչը։

    Նա հավելել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Սերբիայի ռազմավարական նպատակը, և որ երկիրը այլ տարբերակ չունի և այդ պատճառով էլ Բելգրադը պետք է սերտորեն համագործակցի ԵՄ բոլոր անդամ պետությունների և թեկնածու երկրների հետ։

    Վուչիչը նաև նշել է, որ չի տեսնում որևէ պատճառ՝ հրաժարվելու Ուկրաինայի հետ համագործակցությունից, քանի որ Սերբիան առաջնորդվում է իր սեփական ազգային շահերով։

  • Կրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը








    Կրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը։

     

    2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։

     

    2026 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 41.6 մլրդ դրամ հարկ։ Սա ավելի քան ԿՐԿՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

     

    Այս տպավորիչ աճը տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքի, բարենպաստ շուկայական պայմանների և ճիշտ կառավարման արդյունք է։

     

    Ընկերությունը շարունակելու է աշխատել նույն բարձր տեմպով՝ պետության համար ապահովելով նույնքան ծանրակշիռ ու կայուն արդյունքներ։




  • ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

    2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։

    2026 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 41.6 մլրդ դրամ հարկ։ Սա ավելի քան ԿՐԿՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

     Այս տպավորիչ աճը տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքի, բարենպաստ շուկայական պայմանների և ճիշտ կառավարման արդյունք է։

     Ընկերությունը շարունակելու է աշխատել նույն բարձր տեմպով՝ պետության համար ապահովելով նույնքան ծանրակշիռ ու կայուն արդյունքներ։

  • Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

    Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար ձերբակալվել է Ա.Դ.-ն։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Քննչական կոմիտեից։ 

    Մեր տեղեկություններով՝ խոսքը Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանի մասին է։

  • Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

    Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։

    Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով․

    «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Արման Դավթյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար»։

  • Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

    Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց։

  • Յամալն ու Հոլանդն՝ ամենաթանկ ֆուտբոլիստներ՝ 220 մլն եվրո – ԱՄԲԻՈՆ NEWS

    Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն են դարձել Նորվագիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը և Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։ Նրանց տրանսֆերային արժեքը աճել է 20 մլն եվրոյով՝ հասնելով ռեկորդային 220 մլն-ի։

    Երրորդը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 200 մլն (+20)։ 100 մլն սահմանագիծը հաղթահարել են Պաու Կուբարսին ու Էնցո Ֆերնանդեսը (100), ինչպես նաև Էլիոթ Անդերսոնն ու Մորգան Ռոջերսը (110)։

    Տասնյակում՝ 4) Մայքլ Օլիսե 170, 5) Ջուդ Բելինգեմ 160, 6) Պեդրի 140, 7) Վինիսիուս Ժունիոր 140, 8) Վիտինյա 140, 9) Ժոաու Նևեշ 140, 10) Դեկլան Ռայս 120 մլն եվրո։

  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները՝

    N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris,

    NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,


    Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում | Էկոնոմիկա

    Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները՝

    N Market — 123 Boulevard Brune, 75014 Paris,

    NUR — 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,

    Chez Aro — 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy: