Author: Balance2

  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

    Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության…
  • Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    16 հուլ 2026 22:47

    Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 7-րդ փողոցի և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

    Մեկնաբանություններ

    Համընկնող լուրեր

  • ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»

    ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»

  • Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար


    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում ունեցած անփոխարինելի դերակատարման համար։

    Ադրբեջանի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝  շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին նաև Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իր ունեցած ելույթով կիսվելու համար, որում Ալիևը Թրամփին բնութագրել էր որպես «խաղաղության մարդ»։

    Ալիևը նշել է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։

    «Առիթն օգտագործելով՝ կրկին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության առաջմղման գործում Ձեր անփոխարինելի դերակատարման համար։ Ձեր առաջնորդությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք»,- գրել է Ադրբեջանի նախագահը։

    Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Մարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունում



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածք անել, եթե նրանք հաղթեն Աշխարհի առաջնությունը։

    «Եթե մենք հաղթենք Աշխարհի առաջնությունը, ես Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածք կանեմ մարմնիս վրա», — Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

    Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիան հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ 2-0 հաշվով և անցավ եզրափակիչ։


    Կիրակի՝ հուլիսի 19-ին, դե լա Ֆուենտեի սաները գավաթի համար վճռորոշ հանդիպմանը կմրցեն Արգենտինայի հետ։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազությա

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    • 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
    • 42 տրանսպորտային միջոց.
    • 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
    •  105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • «Արարատցեմենտ»-ը ապօրինի ընդերքօգտագործում է իրականացրել․դատախազություն․16․07․26/17․30/

    «Արարատցեմենտ»-ը ապօրինի ընդերքօգտագործում է իրականացրել․դատախազություն․16․07․26/17․30/

  • ԳՐԵԿՈ-ն Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներում նշանակալի առաջընթաց է արձանագրել

    Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը բավարար է կատարել ներկայացված 22 հանձնարարականներից վեցը։

    Մնացած հանձնարարականներից 15-ը կատարվել են մասամբ, իսկ մեկը՝ չի կատարվել։ Զեկույցն ընդունվել է հունիսի 8-12-ը Ստրասբուրգում կայացած ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստում և հրապարակվել հուլիսի 16-ին։

    Բավարար կատարված են համարվել հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակին, ոստիկանության հաղորդակցությանն ու թափանցիկությանը, հակակոռուպցիոն աշխատանքային ծրագրին, ոստիկանների վարքագծի կանոնագրքին և վերապատրաստմանը, ինչպես նաև ոստիկանների կողմից թույլ տրված լուրջ հակաիրավական գործողությունների անկախ քննությանը վերաբերող հանձնարարականները։

    ԳՐԵԿՈ-ն բարձրագույն գործադիր մարմինների մասով ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ պաշտոնատար անձանց վարքագծի կարգավորման, արարողակարգային ծախսերին վերաբերող գնումների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մասնակցության, լոբբինգի, շահերի բախման կանխարգելման և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսների ավելացման ուղղությամբ։

    «Ընդհանուր առմամբ, թեև գրեթե բոլոր հանձնարարականների լիարժեք կատարման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքեր գործադրել և վստահ է, որ նախատեսված միջոցառումների իրականացումը կամրապնդի դրա հակակոռուպցիոն շրջանակը»,- նշված է զեկույցում։

    Իրավապահ մարմինների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն արձանագրել է նշանակալի առաջընթաց՝ հատկապես ոստիկանության գործունեության թափանցիկության, հաղորդակցության, հակակոռուպցիոն ծրագրերի, ծառայողների վերապատրաստման և ոստիկանների իրավախախտումների քննության ոլորտներում։

    Միաժամանակ արձանագրվել է, որ ոստիկանությունում կանանց ներկայացվածությունը, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, շարունակում է մնալ ցածր։ 2025 թվականին ոստիկանության ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժինը կազմել է 5,8 տոկոս, իսկ ոստիկանությունում ընդհանուր առմամբ՝ 8,7 տոկոս։

    Միակ ամբողջությամբ չկատարված հանձնարարականը վերաբերում է ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների լիարժեք իրականացմանը։ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Պաշտպանի գրասենյակի առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները դեռևս բավարար չեն, և անհրաժեշտ է ստեղծել առանձին ստորաբաժանում ու հատկացնել լրացուցիչ հաստիքներ։

    «Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ազդարարների պաշտպանության գործում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին վերաբերող հանձնարարականին, քանի որ դա միակ հանձնարարականն է, որը նույնիսկ մասամբ չի կատարվել»,- ընդգծել է ԳՐԵԿՈ-ն։

    Հայաստանը պետք է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ԳՐԵԿՈ-ին ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ մասամբ կամ ամբողջությամբ չկատարված հանձնարարականների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ։

  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորաբար՝

    — սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,

    -առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Արդյո՞ք ադամանդը կորցնում է իր փայլը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ադամանդի հսկա De Beers-ը դադարեցնում է իր աշխատանքը Հարավային Աֆրիկայի առաջատար հանքում՝ պահանջարկի անկման պատճառով: Սա հարված է ոչ միայն տեղական տնտեսությանը, այլև ողջ աշխարհում ադամանդի շուկային:

    Աշխարհում ադամանդի պահանջարկի անկումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով մեր երկրում ադամանդի մշակման և արտահանման ոլորտի հնարավորությունները: Մենք կարող ենք ռազմավարական առումով վերանայել մեր ադամանդի արդյունաբերության զարգացման ուղղությունները՝ հնարավոր նոր շուկաներ գտնելու համար:

    Հայաստանի համար սա կարող է լինել մի հնարավորություն՝ մուտք գործելու նոր շուկաներ և ընդլայնելու մեր արտահանման պորտֆելը: Սակայն դա պահանջում է խելացի ռազմավարություն և միջազգային շուկայի խորքային վերլուծություն:

    Կարծում եք, ինչպե՞ս կարող ենք Հայաստանը դարձնել ադամանդի արդյունաբերության առավել մրցունակ խաղացող: