Author: Balance2

  • Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Արամի փողոց 24, 24ա, 26 շենքեր, Արամի նրբանցք 26 շենք, Դեմիրճյան փողոց 17, 19, 21, 23, 25, 27/1 շենք, Սարյան փողոց 4-14 շենքեր,

    11:00-14:00 Եր․ Քոչար փողոց 1, 3 շենքեր, Վրացյան փողոց 79-95 առանձնատներ, Վարդանանց փողոց 20, 22 շենքեր,

    13:00-16:00 Թիվ 2 ծննդատուն, Հերացի փողոց՝ «Սեքսապատալոգիա» և «Մեդտեխնիկա» կլինիկաներ, Աբովյան 58 հասցե,

    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Փափազյան փողոց 15, Մամիկոնյանց փողոց 2-24/3, 30, 46/1-48/3 շենքեր, Ադոնցի փողոց 4-17, Տալբուխին փողոց 1, 2, 3, Շիրվանզադե փողոց 1, 17, 15/32-33/19 շենքեր և 17 առանձնատուն, Բաբլոյանի անվան և թիվ 3-րդ մանկական հիվանդանոցներ, Բաղրամյան 3-րդ նրբանցք, Բաղրամյան 3-րդ նրբանցք 4/6 շենք, Բաղրամյան պողոտա 75, 77, 79, 79Ա, 85, Երզնկյան փողոց 1, 2, 4, 4/1, 22 շենքեր և 14-26, 46-85, առանձնատներ, Օրբելի փողոց 8 շենք և 14-31 առանձնատներ, թիվ 125 դպրոց,

    Երևան քաղաքի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ 2/13, 2/14, 3/11, 4/2 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ, «Կամօիլ» ՍՊԸ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ 1-5 շենքեր, «Էլդրայվ», «Սիթի» ՍՊԸ-ներ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ 1/10, 1/9 շենքեր, Մ․ Բաբաջանյան փողոց 154 առանձնատուն, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-17:00 Նոր Նորքի 6-րդ զանգված՝ Շոպրոնի փողոց 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 3-8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3-7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Գյուրջյան փողոց 60, 62 շենքեր, Լևոն Սարգսյան փողոց 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40 (Բ․Մուրադյան 8), 42(Բ․ Մուրադյան 10), 44(Բ․Մուրադյան 12), 46(Բ․Մուրադյան 14) շենքեր, Լյուքսեմբուրգի փողոց 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 163 դպրոց, թիվ 236 և 114 մսուր-մանկապարտեզներ, «Ալգորիթմ» վարժարան, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-12:00 Տ․Պետրոսյան փողոց մասնակի, Դավթաշեն 1 թաղամաս՝ 46, 47, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Դավթաշեն 1 թաղամաս՝ 39, 39/11, 40, 41, 42, 43, 44, 45 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Շահումյան 4-րդ փողոց մասնակի, Ծ․Իսակովի պողոտայի սեփական սեկտորի մի հատված, Բ-2 թաղամաս՝ 83, 85, 89 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-16:00 Արագածի փողոց 93, 93Ա շենքեր, Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 14, 16 շենքեր, Չեխովի փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզի՝

    11:00-13:00 Քարակերտ գյուղ,

    11:00-17:00 Թաիրով գյուղ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-16:00 Ագարակ և Աղձք գյուղերն ամբողջությամբ,

    11:00-17:00 Արայի, Ափնա, Վարդենուտ, Հարթավան, Շենավան, Արագած, Ծաղկաշեն գյուղեր,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Մրգավետ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ա․ Սիմոնյան, Ավդալյան, Գասպարյան, Մելքոնյան, Պուշկին, Իսահակյան, Արարատյան, Արցախ, Չարենց, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազ, Սայաթ-Նովա, Շահումյան, Սևակի, Նար-Դոս, Մաշտոց, Մուրացան, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Արամ Յղյան, Գետափնյա, Անտառային տնտեսության փողոցներ մասնակի, Արմաշ, Տափերական գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա.Խաչատրյան, Նար-Դոս, Չարենց, Իսահակյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Մռավյան, Խաչատրյան Պռոշյան, Տերյան, Ավագյան, Աթարբեկյան, Կոմիտաս, Գործարանային, Երևանյան, Խանջյան, Մյասնիկյան, Մխչյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Անդրանիկի, Գոլեցյան, Խաչատրյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23-ի, Շահումյան, Թովմասյան փողոցներ մասնակի,

    14:00-16:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-13:30 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Խնձորուտ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզի՝

    11:00-15:00 Կարենիս համայնք՝ «Ավետարանի, Հավատքի, Քրիստոնեական, Եկեղեցի», «Արտսոն գրուպ» ՍՊԸ, ԱՁ «Գ.Պողոսյան», «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզի՝

    11:00-12:00 Մարտունի քաղաք՝ Կարապետյան, Աբովյան, Թումանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակի-բաժանորդներ,

    11:00-17:00 Սեվան համայնք՝ Գագարին ավանն ամբողջությամբ, «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:00 Ակունք գյուղ՝ 1-ին, 13-րդ, 13/1 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:30 Ճամբարակ համայնք՝ Բարեպատ, Կալավան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

    12:00-13:30 Վարդենիս քաղաք՝ Գ․Նժդեհ, Լեռնագործներ, Հովհ․ Արզոյան, Չարենց, Ջիվան Պետրոսյան փողոցներ մասնակի և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Մարտունի քաղաք՝ Կարապետյան, Աբովյան, Թումանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-14:30 Մարտունի քաղաք՝ Աբովյան, Պռոշյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-17:00 Ծովինար, Արծվանիստ բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:45-15:45 Մարտունի քաղաք՝ Նարեկացի, Չարենցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ակունք գյուղ՝ 9-րդ, 9/1, 9/3, 9/6, 16-րդ, 16/1, 16/3, 16/8 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:00-17:00 Մարտունի քաղաք՝ Մաշտոցի, Մյասնիկյան, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզի՝

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան Թորոս գյուղ՝ 1-ին, 6-րդ, 8-րդ փողոցներ,

    Տավուշի մարզի՝

    11:30-15:00 Դիլիջան քաղաք՝ Մ.Գորկի և Խորհուրդների փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզի՝

    10:30-13:00 Գորիս քաղաք՝ Մամիկոնյանց փողոց,

    11:00-12:30 Թասիկ գյուղ, Սվարանց գյուղ՝ 1-ին և 3-10-րդ փողոցներ,

    11:00-13:30 Տեղ գյուղ՝ 20-22 փողոցներ և Արցախյան խճուղի,

    13:00-14:30 Թանահատ գյուղ, Սվարանց գյուղ՝ 1-ին և 3-10-րդ փողոցներ,

    11:00-16:00 Նժդեհ գյուղ,

    14:00-16:30 Գորիս քաղաք՝ Նարեկացի, Տաթևացի, Կոմիտաս, Խորենացու, Մամիկոնյան փողոցներ, Տեղ գյուղ՝ 23-27-րդ փողոցներ,

    14:00-16:30 Տանձատափ գյուղ՝ 1-6 փողոցներ,

    15:00-16:50 Արևիս գյուղ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    The post Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն appeared first on Սյունիք ՀԸ.

  • «Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:

    Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը վեց ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։

    Մասնավորապես, աուդիտն իրականացվել է անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, եւ բաց աղբյուրներում կա նաեւ հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում



    Հասարակություն






    «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսաբանկային ուղղությունը նշանակալի քայլ է կատարում դեպի միջազգային շուկա. խմբի կազմում գործող Ֆասթ բրենդը պաշտոնապես ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիան։ Սա Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում առաջին նախադեպն է, որն ընկերությանը հնարավորություն է տալիս ֆինանսական և վճարային ծառայություններ մատուցել Եվրամիության բոլոր երկրներում։

    «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Սա մեր առաջին քայլն է` դեպի Եվրամիության շուկայում բանկային լիցենզիա ստանալու գործընթացը։ Ստանալով Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից տրամադրված EMI լիցենզիան՝ մենք հնարավորություն ենք ունենում Ֆասթ բրենդի ներքո ընդլայնելու մեր գործունեությունը Եվրամիության 27 երկրներում, որն ունի շուրջ 450 մլն բնակչություն։ Այն տնտեսապես զարգացած միջավայր է, որտեղ բնակչության գերակշիռ մասն օգտվում է ինտերնետից և օնլայն բանկային ծառայություններից։ Սա մեզ հնարավորություն է տալիս զարգացնելու թվային բանկինգը գրեթե անսահմանափակ մասշտաբով։ Այս ձեռքբերումը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներքո գործող Ֆասթ ֆինանսաբանկային ուղղության համար առանձնահատուկ կարևորություն ունի»։ 

    Եվրամիության տարածքում ֆինանսական կազմակերպություն ունենալու նպատակը խմբի օրակարգում է եղել տարիներ շարունակ։ Դեռ մի քանի տարի առաջ սկսված բարդ գործընթացը հաջողությամբ պսակվեց այս տարվա ամռանը: «Fast Shift Limited» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «Ստացված EMI լիցենզիան լայն հնարավորություններ է բացում Fintech ոլորտում՝ ներառելով բանկային հաշիվների տրամադրում (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց), քարտերի թողարկում, ինչպես նաև սթեյբլքոինների և այլ նորարարական վճարային ծառայությունների մատուցում։ Այս պահին ընկերությունն անցել է գործնական փուլի. կատարվում են մեծ ներդրումներ, ձևավորվում է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքը և ներգրավվում են բարձրակարգ մարդկային ռեսուրսներ։ Զուգահեռաբար ակտիվ բանակցություններ են ընթանում համաշխարհային SWIFT համակարգին, եվրոպական SEPA Instant-ին, ինչպես նաև միջազգային քարտային սխեմաներին, այդ թվում՝ Visa-ին, անմիջականորեն միանալու համար»։ 

    Այս նախագիծը ոչ միայն ամրապնդում է Ֆասթ բրենդի դիրքերը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա, այլև դառնում է ռազմավարական կամուրջ Հայաստանի և Եվրոպական տնտեսական տարածաշրջանի միջև՝ հայկական բիզնեսի համար բացելով ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկին։

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




  • «Արդարադատությունը փոխարինվել է էժանագին պատժիչ թատրոնի»․ Իրինա Յոլյան

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը․ 70-ամյա մարդուն «մասկի շոուներով» գետնին տապալելու և այդ կադրերը հրապարակ նետելու տեսարանը լիակատար բարոյական անկման ախտորոշում է։ Սա բացահայտ այլանդակություն է, որտեղ անցել են մարդկայնության, հարգանքի և արժեհամակարգի բոլոր հնարավոր կարմիր գծերը։

    ​Ամենասարսափելին այն տհաճ հրճվանքն է, որով համակարգն ու իր պալատականները փորձում են մատուցել այս տեսարանը։ Նրանց, ովքեր կփորձեն արդարացնել այս վայրագությունը «օրենքի կիրառմամբ», հիշեցնե՛նք. այն դեպքում, երբ երկրում մարդասպաններն ու ծանր հանցագործություններ կատարած անձինք ձերբակալվում են առանց նմանատիպ թատերականացված տեսարանների, խոշոր գործարարի հանդեպ նման անհամաչափ ու նվաստացուցիչ ուժ կիրառելը և դրանով հրապարակավ հպարտանալը փաստում է միայն մեկ բան՝ իշխանության հոգեբանական սնանկությունն ու վրեժխնդրությունը։

    ​Արդարադատությունը փոխարինվել է էժանագին պատժիչ թատրոնով, իսկ բարոյական նորմերը պարզապես ոտնատակ են արվել աթոռը պահելու հիստերիայի մեջ։

     

  • Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին․08․07․26/11․30/

    Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին․08․07․26/11․30/

  • Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

    «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսաբանկային ուղղությունը նշանակալի քայլ է կատարում դեպի միջազգային շուկա. խմբի կազմում գործող Ֆասթ բրենդը պաշտոնապես ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիան։ Սա Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում առաջին նախադեպն է, որն ընկերությանը հնարավորություն է տալիս ֆինանսական և վճարային ծառայություններ մատուցել Եվրամիության բոլոր երկրներում։

    «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Սա մեր առաջին քայլն է` դեպի Եվրամիության շուկայում բանկային լիցենզիա ստանալու գործընթացը։ Ստանալով Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից տրամադրված EMI լիցենզիան՝ մենք հնարավորություն ենք ունենում Ֆասթ բրենդի ներքո ընդլայնելու մեր գործունեությունը Եվրամիության 27 երկրներում, որն ունի շուրջ 450 մլն բնակչություն։ Այն տնտեսապես զարգացած միջավայր է, որտեղ բնակչության գերակշիռ մասն օգտվում է ինտերնետից և օնլայն բանկային ծառայություններից։ Սա մեզ հնարավորություն է տալիս զարգացնելու թվային բանկինգը գրեթե անսահմանափակ մասշտաբով։ Այս ձեռքբերումը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներքո գործող Ֆասթ ֆինանսաբանկային ուղղության համար առանձնահատուկ կարևորություն ունի»։ 

    Եվրամիության տարածքում ֆինանսական կազմակերպություն ունենալու նպատակը խմբի օրակարգում է եղել տարիներ շարունակ։ Դեռ մի քանի տարի առաջ սկսված բարդ գործընթացը հաջողությամբ պսակվեց այս տարվա ամռանը: «FastShift Limited» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «Ստացված EMI լիցենզիան լայն հնարավորություններ է բացում Fintech ոլորտում՝ ներառելով բանկային հաշիվների տրամադրում (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց), քարտերի թողարկում, ինչպես նաև սթեյբլքոինների և այլ նորարարական վճարային ծառայությունների մատուցում։ Այս պահին ընկերությունն անցել է գործնական փուլի. կատարվում են մեծ ներդրումներ, ձևավորվում է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքը և ներգրավվում են բարձրակարգ մարդկային ռեսուրսներ։ Զուգահեռաբար ակտիվ բանակցություններ են ընթանում համաշխարհային SWIFT համակարգին, եվրոպական SEPA Instant-ին, ինչպես նաև միջազգային քարտային սխեմաներին, այդ թվում՝ Visa-ին, անմիջականորեն միանալու համար»։ 

    Այս նախագիծը ոչ միայն ամրապնդում է Ֆասթբրենդի դիրքերը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա, այլև դառնում է ռազմավարական կամուրջ Հայաստանի և Եվրոպական տնտեսական տարածաշրջանի միջև՝ հայկական բիզնեսի համար բացելով ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկին։

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

  • Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է․ Արսեն Ջուլֆալակյան

    Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։

    Գրել է Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

    «Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:

    2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու: Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։

    Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»:

  • Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավոր կա․ Շամշյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 08:50-ի սահմաններում, Ֆուչիկ-Բեկնազարյան փողոցների խաչմերուկում շղթայական ավտովթարի ընթացքում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota» մակնիշի մեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի վիրավորվել են։

    Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների տվյալները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Kia»-ն և «Toyota»-ն եղել են կայանված, վնասվել է նաև բնակչին պատկանող շինության մի հատված։

  • «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենավստահելի կադրերից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, նշանառության տակ է։

    Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են կադրային լուրջ փոփոխություններ լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։

    Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սպասվող փոփոխությունների ֆոնին վարչապետի աշխատակազմում ևս նկատվում է անորոշություն։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանի նշանակած մի շարք պաշտոնյաներ արդեն արձակուրդի դիմումներ են ներկայացրել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրել, գտնվում են անորոշ վիճակում՝ սպասելով նոր կառավարության կազմավորմանը և հնարավոր կադրային որոշումների հրապարակմանը։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, նրա օգնականից և աշխատակազմից՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր ստացած տեղեկությունները։ Սակայն մեր զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չստացանք, և մեր տեղեկությունները ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ  ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի | Քաղաքականություն

    Մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ասել, է, որ  ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հետ կապված ՀՀ-ն հավաստիացրել է, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի:

    « ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի:  Ես կարծում եմ, որ Իրանի տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի:

    Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն ի լրումն դրա, պետք է կառավարվի և հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերի և Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին»,-ասել է դեսպան Խալիլ Շիրղոլամին։