Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խորհրդի այլ անդամներ:
Օրակարգի առաջին հարցով ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդես է եկել hամալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ զեկույցով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համալսարանի զարգացման ռազմավարությունը պետք է ունենա հստակ թիրախներ և արդյունքային ցուցանիշներ՝ շեշտելով, որ ռազմավարական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ուսանողների թվի աճը։ Նա նաև կարևորել է մասնագիտությունների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը և համալսարանում հետազոտական գործունեության զարգացումը։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է նախատեսել կրթական հետազոտությունների կենտրոնի ձևավորում, որը կդառնա ինչպես համալսարանի, այնպես էլ կրթական համակարգի կարևոր ռեսուրսներից մեկը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Սրացումն սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասին։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։
Հարվածների թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների պահեստները, անօդաչու թռչող սարքերի արձակման կետերը, առափնյա ռադիոլոկացիոն կայանները, հակառակորդ նավերի դեմ նախատեսված հրթիռային համալիրները, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ։ Հաշվի առնելով այս և մյուս միջադեպերը, ինչպես նաև նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերականգնումը, Իրանը նախազգուշացրել է, որ կձեռնարկի ցանկացած քայլ, որը կհամարի անհրաժեշտ՝ իր ազգային շահերը պաշտպանելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ միջազգային ջրերում քաղաքացիական նավագնացության դեմ Իրանի գործողություններն անհիմն էին ու վտանգավոր, ինչպես նաև խախտում էին հրադադարը։
Հուլիսի 7-ին, Թուրքիայի Հանրապետությունում «Դաշնակիցներն Անկարայում» միջոցառման շրջանակներում, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին մասնակցել է «Սառը պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգից այն կողմ. նավարկություն ռազմավարական անորոշության դարաշրջանում» թեմայով պանելային քննարկմանը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Իր ելույթում Մակա Բոչորիշվիլին կենտրոնացել էՎրաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկարատև գործընկերության վրա և նշել, որ Դաշինքը և նրա անդամ պետությունները զգալի ներդրում են ունեցել Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում, մինչդեռ Վրաստանը ակտիվորեն ներգրավված է եղել Դաշինքի առաքելություններում և գործողություններում:
«Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև սերտ գործընկերությունը զարգանում է երկար տարիներ: ՆԱՏՕ-ն և նրա անդամ պետությունները զգալի ներդրում են ունեցել Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Վրաստանը միշտ զգալի ներդրում է ունեցել տրանսատլանտյան անվտանգության օրակարգում և ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում», – նշել է նախարարության ղեկավարը։:
Նախարարը նաև խոսել է Վրաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների մասին և նշել որ խաղաղության և կայունության պահպանումը մնում է երկրի արտաքին և ներքին քաղաքականության գերակա խնդիրը։
Նախարարը ընդգծել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կարևորությունը և նշել, որ տարածաշրջանային կապը և համատեղ նախագծերը կարևոր են նաև անվտանգության տեսանկյունից։ Նա նաև նշել է «Միջին միջանցքի» աճող դերը, որը կարևոր աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական տարածք է։
«Մեր տարածաշրջանում կա հաջող համագործակցության օրինակ՝ ի դեմս Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի։ Տասնամյակների ընթացքում ստեղծված ռազմավարական գործընկերությունն այսօր ավելի մեծ նշանակություն է ստանում անվտանգության առումով, քանի որ համատեղ իրականացվող էներգետիկ նախագծերն ու տրանսպորտային միջանցքներն այսօր բոլորովին այլ նշանակություն ունեն», – ասել է նախարարության ղեկավարը։
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո (տեսանյութ)։
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց եգիպտական «Ալ Ահլիի» 33-ամյա պաշտպան Յասեր Իբրահիմը (տեսանյութ)։
21-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ արգենտինացի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը, սակայն 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը (տեսանյութ)։ Սեյվ կատարեց «Ալ Ահլիի» 26-ամյա դարպասապահ Մոստաֆա Շոբեյրը։
58-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի դարպասը գրավեց եգիպտական «Պիրամիդսի» 29-ամյա հարձակվող Մոստաֆա Զիկոն, սակայն գրոհի ժամանակ արգենտինացիների պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ոտքին կանգնելու համար VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց (տեսանյութ)։
Եգիպտոսի թիմը երկրորդ գոլը խփեց 67-րդ րոպեին։ Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը դարձյալ գրավեց Մոստաֆա Զիկոն (տեսանյութ)։
79-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն (տեսանյութ)։
83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 29-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը (տեսանյութ)։
Արգենտինայի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիա – Կոլումբիա դիմակայության հաղթողի հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 8-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Պ.Տիչինայի, Պ.Տիչինայի 1, 2, 3, 4 Նրբ., Սեբաստիա, Մխիթար Գոշի, Մխիթար Գոշի 1, 2 Նրբ., Քուչակի, Օտյան փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 8-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի ք.Սպիտակ Ք.Քըրքորյանի, Ք.Քըրքորյանի 1, 3 Նրբ., Հ.Թումանյանի, Գերմանական փողոցի ջրամատակարարում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 և Երևան քաղաքի Գյուրջյան 10/2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին։
«Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխիչ աշտարակների քանակները, վառելիքի պահեստավորման տարաների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացվել է նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի՝ շուրջ 1,6 մլրդ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով, բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ դրամարկղային մեքենաներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ: Այս ամենի հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Մասնավորապես, չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների՝ ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները, որոնք ամիսներ շարունակ լուրջ դժվարություններ են ստեղծում հայ արտահանողների համար։ Նույն իրավիճակն է նաև էներգետիկ ոլորտում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնական գազի թեմայով ևս որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, և այդ ուղղությամբ առկա անորոշությունը շարունակում է պահպանվել։
Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Կողմերը երկար զրուցել են, միասին ճաշել, կենացներ են ասել՝ միմյանց գովելով, սակայն այդ ջերմ մթնոլորտը չի վերածվել կոնկրետ քաղաքական կամ տնտեսական արդյունքի։
Արդյունքում Հայաստանի համար ամենազգայուն տնտեսական հարցերը շարունակում են մնալ բաց»։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։
Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի շրջանակներում հայտնել էր, որ դաշինքի 20 երկրներ կմասնակցեն «Drone Edge» նախաձեռնությանը, որի շրջանակներում առաջիկա հինգ տարում 40 միլիարդ դոլար կներդնեն անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության մեջ։
Նրա խոսքով՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները պաշտպանական ոլորտում կկնքեն տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր։
Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ մտնող 32 երկրների ղեկավարներ։ Այսօր տեղի կունենա լիագումար նիստ՝ դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։