Author: Balance2

  • Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

    Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում

    Մի քանի օրից Թալինի հրապարակը լցվելու է ֆեստիվառյան տրամադրությամբ։ 

    Երեկոյան մեծ համերգին հնչելու են ժողովրդական սիրելի երգեր ու ազգային  պարեղանակներ։ Այս «Ֆեստիվառին» մեզ է միանում նաև ժողովրդական երաժշտության սիրված արտիստ Գուրգեն Դաբաղյանն իր կատարումներով, որոնք երեկոն խոստանում են դարձնել առավել տպավորիչ։

    Հուլիսի 18-ին` 19:30-ին արի՛ Թալին և մասնակցի՛ր այս տարվա «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգին։

    Մուտքն ազատ է։

    «Ֆեստիվառը» իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։

  • Թուրքիան և Եգիպտոսը ԼԳԲՏ+ ուղևորներով ամերիկյան զբոսանավի մուտքը արգելել են

    Թուրքիան և Եգիպտոսը ԼԳԲՏ+ ուղևորներով ամերիկյան զբոսանավի մուտքը արգելել են
  • ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նավերից մեկը անտեսել է Հորմուզի նեղուցում նավարկության հրահանգները և կանգնեցվել է նախազգուշական կրակոցներով։

    Դեպքից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է :

  • ՋՈՒՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿՈՏՐՎՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մարդը հաճախ մտածում է, որ հաջողության հասնելու համար պետք է պայքարել բոլորի դեմ։

    Պետք է ապացուցել, հաղթել, գերազանցել։

    Ջուրը ոչինչ չի ապացուցում։ Բայց նայեք ժայռերին։

    Դարերի ընթացքում նրանց ձևը փոխել է ոչ թե մուրճը, այլ ջուրը։ Ոչ թե հարվածը, այլ համբերությունը։

    Սա դաոսական իմաստության մեծ գաղտնիքներից մեկն է.

    Մեղմությունը հաճախ ավելի ուժեղ է, քան կոշտությունը։

    Ոչ այն պատճառով, որ կոշտությունը վատ է։

    Այլ որովհետև այն, ինչ ճկուն չէ, վաղ թե ուշ կկոտրվի։

    Ջուրը երբեք չի կոտրվում։

    Նա միշտ գտնում է նոր ճանապարհ։

  • Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին





    Իսրայելի բանակը դադարեցրել է Լիբանանի հարավում հարվածների իրականացումը՝ ԱՄՆ-ի խնդրանքով։

    Իսրայելական պետական KAN հեռուստաընկերությունը, հղում անելով Իսրայելի անվտանգության կառույցների անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ Թել Ավիվի կառավարության կողմից բանակին տրված հրամանը՝ ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան, ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության իրավիճակը, ինչպես նաև Լիբանանի հետ բանակցությունների ընթացքը։

    Հաղորդման համաձայն՝ Թել Ավիվը դիտարկել էր Իրանին հնարավոր պատասխան հարված հասցնելու տարբերակը՝ ներառյալ իրանական ռազմավարական թիրախներին հարվածելու հնարավորությունը։ Սակայն Սպիտակ տան խնդրանքով իսրայելական բանակին հրահանգվել է «մնալ սպասման ռեժիմում», որպեսզի ներկայիս լարվածությունը չտարածվի նաև Իսրայելի վրա։

    Միևնույն ժամանակ KAN-ը հայտնում է, որ սպասվում է՝ հաջորդ շաբաթ Իսրայելի բանակը կսկսի դուրս բերել զորքերը Լիբանանի հարավում գտնվող որոշ հատվածներից։

    Զորքերի դուրսբերման գործընթացին զուգահեռ Հռոմում կանցկացվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը։

    Հռոմում կայանալիք բանակցություններում իսրայելական պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լայթերը։ Պատվիրակության կազմում կընդգրկվի նաև տեխնիկական խումբը, որը մասնակցել է նախորդ բանակցային փուլերին։

    Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանի հետ բանակցությունների հերթական փուլը կկայանա հաջորդ շաբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

    Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, իր հերթին, հայտնել է․ «Հռոմում բանակցությունների անցկացումը հաստատվել է։ Նախատեսվող ամսաթիվը հուլիսի 15-16-ն է։ Սակայն դա որոշ չափով կախված է ամերիկացիներից, լիբանանցիներից և իսրայելցիներից․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը»։




    դիտվել է 206 անգամ

  • Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում





    Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

     

    Ուշադրություն. Սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում. Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

    Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-5 աստիճանով, հուլիսի 13-14-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։




    դիտվել է 310 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում





     

    Հոդվածը ներկայացնում է, որ Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալությունը հրապարակել է նյութ, որտեղ քննադատում է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և նրա ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին։ Այդ քննադատությունը հաջորդել է Atlantico կայքում հրապարակված նրա հոդվածին։

    AZERTAC-ը պնդում է, որ ներկայացուցչության գործունեությունը «ռևանշիստական» բնույթ ունի և խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ըստ հոդվածի՝ ադրբեջանական կողմը նաև ակնարկում է, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի այդ ներկայացուցչության գործունեությունը՝ այն համարելով իրավական հիմքերից զուրկ և Ադրբեջանի ինքնիշխանությանը հակասող։

    Armenews-ի հոդվածի հեղինակը նշում է, որ այս մոտեցումը կրկնում է ադրբեջանական պաշտոնական քարոզչության հիմնական թեզերը։ Հեղինակի ներկայացմամբ՝ 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունները ներկայացվում են որպես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում՝ առանց հիշատակելու, որ դրանց հետևանքով ավելի քան 100 000 արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենի բնակավայրերը։

    Հոդվածում ընդգծվում է, որ Արցախի ներկայացուցչությունը չի կոչ անում պատերազմի վերսկսման։ Փոխարենը, այն շարունակում է բարձրաձայնել միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հետ կապված հարցեր՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը, ապահովել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և գտնել միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծում։

    Հեղինակի կարծիքով՝ այս պահանջները «ռևանշիզմ» որակելը նշանակում է արդարության և իրավունքների վերականգնման ցանկացած պահանջ ներկայացնել որպես խաղաղությանը սպառնացող երևույթ, ինչը նա գնահատում է որպես մտահոգիչ մոտեցում։

    Հոդվածը նաև հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հիմնված էր ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։ Հեղինակի գնահատմամբ՝ հակասական է, որ Ադրբեջանն այժմ հղում է կատարում Մինսկի խմբին, մինչդեռ նախկինում պահանջել էր դրա լուծարումը։

    Ամփոփելով՝ հոդվածի հեղինակը պնդում է, որ Բաքվի նպատակը ոչ միայն Արցախի քաղաքական ներկայության վերացումն է, այլև Արցախի հարցի դուրս մղումը միջազգային օրակարգից և հավաքական հիշողությունից։ Հեղինակի եզրակացությամբ՝ կայուն խաղաղությունը հնարավոր չէ կառուցել զոհերի ձայնը լռեցնելու կամ տեղի ունեցած իրադարձությունները ժխտելու միջոցով, այլ միայն արդարության, հիմնարար իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա։: https://www.armenews.com/bakou-exige-la-fermeture-de-la-representation-de-lartsakh-en-france-quand-la-defense-des-victimes-devient-un-obstacle-a-la-paix/




    դիտվել է 322 անգամ

  • Օդի ջերմաստիճանն իջել է մինչև






    Կենտրոնական Ճավայի Դիենգի սարահարթ շրջանում, 2026 թվականի հուլիսի 9-ին առավոտյան, գրանցվել է անսովոր ուժեղ ցուրտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ անդրադառնալով Ինդոնեզիայում գրանցված եղանակային տվյալներին:

     

     

    Օդի ջերմաստիճանն իջել է մինչև – 6°C, ինչը բացառիկ երևույթ է նույնիսկ այս տարածաշրջանի համար, որտեղ չոր եղանակին պարբերաբար դիտվում են սառնամանիքներ։




    դիտվել է 511 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • «1000 դհոլ»` Արարատ լեռան ֆոնին. Արա Գևորգյանի նոր նախագիծը` Գինեսի հավակնորդ

    Կոմպոզիտոր Արա Գևորգյանը դեռ մեկ ամիս առաջ ֆեյսուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ բոլոր դհոլահարներին հրավիրում էր մասնակցելու իր հերթական ուշագրավ նախագծին, որի նպատակն էր տեսահոլովակ նկարահանել «1000 դհոլ»-ի մասնակցությամբ: Օրերս իրականացված նախագիծը ուշագրավ է երկու առումով, նախ նպատակներից է նախագիծը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ երկրորդը նկարահանման վայրի ընտրությունն է` Արարատ լեռան ֆոնին։

    Նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։

    Ռեժիսոր Վահե Յանի նկարահանած տեսահոլովակին մասնակցել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ։ 

    Նախագծի շրջանակում հնչել է Կոմիտաս և հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։

    Հիշեցնենք, որ նախկինում արդեն ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի երեք նախաձեռնություններ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում: Չորրորդը՝ «1000 դհոլ» նախագիծը ևս պետք է ներկայացվի գրանցման համար: