Author: Balance2

  • Գորիսեցին գայլի հետ կռիվ է տվել․ տուժածները մանրամասներ են հայտնում

    Հուլիսի 8-ին Գորիս համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Գայլը հարձակվել է մարդկանց վրա, 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Մանրամասները՝ տեսանյութում

    The post Գորիսեցին գայլի հետ կռիվ է տվել․ տուժածները մանրամասներ են հայտնում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը

    Միջազգային հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը՝ ներկայացնելով Հայաստանի իրավապահների իրականացրած գործողություններն ու դրանց քաղաքական արձագանքը։ Աղբյուրը Ծառուկյանին ներկայացնում է որպես պրոռուսական կուսակցության առաջնորդ։

    Հրապարակման մեջ նշվում է, որ երեկ բավարարել է քննիչների միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել երկու ամսով նախնական կալանք՝ նշելով, որ նրան կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ և գործը վերաբերում է 2022-2024 թվականներին Իրանից շուրջ 21 միլիոն դոլարի տրանսպորտային միջոցների, վառելիքի և այլ ապրանքների ներմուծմանը, որը, ըստ քննության, իրականացվել է խարդախ ճանապարհով։

    Reuters-ը նաև անդրադարձ է կատարել ձերբակալությունից առաջ խուզարկություններին Ծառուկյանի բնակարանում և նրա բիզնես գործունեության հետ առնչվող շուրջ 70 հասցեներում, այդ թվում՝ կոնյակի և ցեմենտի գործարաններում, ինչպես նաև մարզական համալիրում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են՝ բողոքարկելու են դատարանի որոշումը։

    Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև քաղաքական համատեքստին։ Reuters-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել էր մի շարք ընդդիմադիր ուժերի՝ հայտարարելով, որ նրանք վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար նրանց անվանելով «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

    Միաժամանակ, ութ ընդդիմադիր քաղաքական ուժեր ձերբակալությունները որակել են քաղաքական դրդապատճառներով՝ պնդելով, որ անցած ամսվա ընտրությունները կեղծվել են, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նրանց պահանջը։

    Reuters-ը ներկայացրել է նաև Ծառուկյանի կենսագրական տվյալները՝ նշելով, որ 69-ամյա նախկին աշխարհի չեմպիոն բազկամարտիկը իր կարողությունը ձևավորել է խաղատների, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 365.50 դրամ է, վաճառքը՝ 368.5 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 416 դրամ, վաճառքի դեպքում՝ 421.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.60 դրամ, վաճառքինը՝ 4.85 դրամ։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
    Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

    Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,811-ի, ևս 16,740 մարդ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

    Նրա խոսքով՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 6,462 մարդու, օգնություն է ստացել 86,794 ընտանիք։ Առանց բնակարանի մնացածների թիվը հասել է 17,907-ի։

    Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում մեկ րոպեից պակաս ընդմիջումով տեղի է ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Դրանք երկրում ամենաուժեղն են դարձել 1900 թվականից ի վեր։

    Երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 29,500 անձնակազմ, շուրջ 4,000 օտարերկրյա մասնագետ և 27,500 կամավոր։ Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 856 շենք, ավելի քան 190-ը փլուզվել է։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2  բալ ուժգնությամբ: 

    Հետևեք մեզ՝ այստեղ





  • Ամերիկյան հարվածներից վնասվել է Թեհրան-Մաշհադ երկաթգիծը

    Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, Թեհրան-Մաշհադ երկաթուղային գծով ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

    Դեպքի վայր են ուղարկվել տեխնիկական խմբեր, որոնք արդեն սկսել են վերականգնման աշխատանքները՝ նպատակ ունենալով երթուղին վերագործարկել «հնարավորինս կարճ ժամկետում»։ Ուղևորների տեղափոխումն իրականացվել է ավտոմոբիլային ճանապարհով։

    Իրանի սրբազան քաղաքը համարվող Մաշհադում հուլիսի 9-ին նախատեսված է Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ Սգո արարողությունները երկրում մեկնարկել էին մոտ մեկ շաբաթ առաջ։

    Խամենեին, ինչպես նաև նրա ընտանիքի մի շարք անդամներ, զոհվել էին փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով։

     

  • Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:

  • Ծաղիկի արտահանումը ավելացել է․ Պապոյան Ծաղիկի արտահանումը ավելացել է․ Պապոյան

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում հայտնել է, որ ծաղկի արտահանումն ավելացել է։

    «Երեկ, օրինակ, 139 հազար հատ արտահանում ենք ունեցել և կարծում ենք, որ որոշակի մեխանիզմներ կան գործարկված, որոնք հնարավորություն կտան այս հարցը լուծել»,- ասել է Գևորգ Պապոյանը։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս տարի ծիրանի գերբերքատվություն չկա․ «Բայց դեպի Հայաստան շատ լավ ուղևորահոսքեր կան, ուզում եմ դա էլ արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետև զբոսաշրջիկները գալիս են՝ համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր մուտք է գործում ՀՀ»,- շեշտել է վարչապետը։

  • Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է

    Փաշինյանը կգտնվի արձակուրդում: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։