Author: Balance2

  • ՀՀ-ՌԴ հարաբերությունները դուրս են սովորական միջպետական…

    ՀՀ-ՌԴ հարաբերությունները դուրս են սովորական միջպետական…

  • Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

    Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը էական դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ 

    Ալիևի խոսքով՝ երբ բանակցությունները գտնվել են եզրափակիչ փուլում, հենց նրանց ջանքերն են թույլ տվել իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը։

    Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար, և հայտարարել է TRIPP երթուղու մեկնարկի մասին։

    Ըստ նրա՝ նախագծի գործնական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի, ինչը, Ալիևի համոզմամբ, կամրապնդի անվտանգությունը Հարավային Կովկասում։ Նա իր շնորհակալությունն է հայտնել Դոնալդ Թրամփին, Սթիվ Ուիթքոֆին և ամբողջ թիմին՝ արդյունավետ համագործակցության համար։

  • Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր

    Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել | Հասարակություն

    Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են՝ ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է:

    Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը:

    Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:

     Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը:

    Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:

     Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու:

     Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ:

    Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:

    Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին:

  • Գիտնականները զգուշացրել են նոր կլիմայական սպառնալիքի մասին․ փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

    Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է կլիմայական ռիսկերի գլոբալ գնահատականներում առկա լուրջ բացը՝ վտանգ, որը ներկայացնում են փոքր ալպյան լճերը, որոնք ձևավորվում են սառցադաշտերի հալման և մշտական սառածության քայքայման հետևանքով։

    Nature Sustainability ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ լեռներում գտնվող շատ փոքր լճերը կարող են հանկարծակի ճեղքվել և լայնածավալ հեղեղումներ առաջացնել։ Միաժամանակ, դրանցից շատերն այնքան փոքր են, որ չեն ներառվում բնական վտանգների վերաբերյալ առկա տվյալների բազաներում։

    Գիտնականները զգուշացրել են նոր կլիմայական սպառնալիքի մասին․ փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել
    Գիտնականները ներմուծել են նոր տերմին՝ SALOs (small alpine lake outbursts, փոքր ալպյան լճերի ճեղքումներ)։ Այս կատեգորիային են պատկանում փոքր սառցադաշտային և հալոցքային լճերը, որոնք կարող են վտանգավոր վարարումների աղբյուր դառնալ լեռնային ապարների փլուզումների, սառույցի անկման, սողանքների կամ ջուրը պահող բնական պատնեշների քայքայման հետևանքով։ Լրացուցիչ ռիսկի գործոններ են նաև երկրաշարժերը և ծայրահեղ տեղումները։

    Հետազոտողները նշել են, որ սպառնալիքն աճում է կլիմայի փոփոխության արագացմանը զուգընթաց․ սառցադաշտերի նահանջը և մշտական սառածության հալումը լեռնային շրջաններն ավելի ու ավելի անկայուն են դարձնում։

    Միևնույն ժամանակ, վտանգը կախված է ոչ այնքան լճի չափից, որքան գործոնների համակցությունից՝ շրջակա լանդշաֆտի վիճակից, հնարավոր խթանիչներից և ներքևում գտնվող բնակավայրերի խոցելիությունից։

    «Ոչ մի լիճ այնքան փոքր չէ, որ վտանգավոր չլինի», — հայտնել է Աբերդինի համալսարանի սառցագետ, դոկտոր Լիդիա Սեմը։ Նրա խոսքով՝ մասնագետների ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացած էր խոշոր սառցադաշտային լճերի վրա, քանի որ դրանք ավելի հեշտ է հայտնաբերել արբանյակներից, սակայն վերջին դեպքերը ցույց են տվել, որ նույնիսկ թաքնված փոքր ջրավազանները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել։

    Գիտնականներն օրինակներ են բերել տարբեր տարածաշրջաններից։ Նեպալի հեռավոր Լիմի հովտում նախկինում չուսումնասիրված փոքր լիճն առաջացրել է հեղեղում, որն ավերել է կամուրջներ, ոռոգման համակարգեր և հիդրոէներգետիկայի օբյեկտներ։ Պերուում Վալյունարախու սառցադաշտի մոտ գտնվող լճի ճեղքումը հանգեցրել է մարդկանց մահվան և զգալի վնասի։


    Հետազոտության հեղինակները կարծում են, որ նոր տեխնոլոգիաները կարող են փոխել իրավիճակը։ Նման լճերը հայտնաբերելու համար առաջարկվում է օգտագործել բարձր հնարավորություններով արբանյակային համակարգեր, ռադիոլոկացիոն դիտարկում, անօդաչու թռչող սարքեր և արհեստական բանականություն։ Գիտնականներն առանձնահատուկ հույսեր են կապում NASA–ISRO NISAR առաքելության հետ, որը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ արագ փոփոխվող լեռնային տարածքների մասին։

    Հետազոտողները կոչ են անում վերանայել բնական վտանգների մոնիթորինգի միջազգային համակարգերը և հրաժարվել այն մոտեցումից, որի դեպքում վտանգը գնահատվում է միայն լճի չափով։

  • Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video)

    Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video)

  • Փարաջանովյան ցուցադրություն Կապանում

    Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում հուլիսի 10-ին բացվեց Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցադրություն։ Թանգարանի ցուցասրահներից մեկում ներկայացված էր 45 ցուցանմուշ՝ տիկնիկներ, գլխարկներ, կոլաժներ։ Կան նկարահանված և չնկարահանված ֆիլմերի էսքիզներ, իր ստեղծած Ջոկոնդաների շարքից երկուսը, արվեստի գործեր, որոնք բանտում է ստեղծել։ Ընդհանրապես Փարաջանովը անդրադարձել է տարբեր թեմաների, և ստեղծել մնայուն արժեքներ։

    Կոլաժներից մեկը խորագիր ունի՝ «Խանդի պահին պատռած հորս դիմանկարը»։ Ինչպե՞ս է այդ կոլաժի գաղափարը ծնվել։ Փարաջանովը պատմում էր, որ հոր մահից հետո մայրը պատահաբար գտել է նամակը, որ ամուսինը սիրուհուն է ուղղել, և այդ պատկառելի տարիքում, խանդով լցված, պատառոտել է ամուսնու յուղաներկ դիմանկարը։ Այդ փաստը Փարաջանովի համար դարձել է ներշնչանքի աղբյուր՝ ևս մի գործ ստեղծելու։ Այսօր արդյունքում ունենք այդ կոլաժը։

    Ինչպես բացման խոսքում նշեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Փարաջանովն առհասարակ իր արվեստի մասին հատուկ բացատրություններ չէր տալիս։ Ասում էր «Մարդիկ թող իմ գործերը տեսնեն, ընկալեն այնպես, ինչպես նրանց մտքի թռիչքն է թույլ տալիս»։ Բայց Փարաջանովի արվեստի յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ դրա միջոցով բացահայտում ենք և՛ իրեն, և՛ իր աշխարհը, և՛ այն աշխարհը, որտեղ ինքն ապրում և ստեղծագործում էր։

    Փարաջանովի թանգարանը երեք տարի է, ինչ իրականացնում է մարզային ցուցադրություններ։ Քանի որ մայրաքաղաքից հեռու լինելով, շատերը հնարավորություն չեն ունենում այցելել Երևանում գտնվող տուն-թանգարանը, այս շրջիկ ցուցադրությունը փոքրիշատե հնարավորություն է ընձեռում գոնե որոշակի պատկերացում կազմել մեծն Փարաջանովի արվեստի մասին։ Դրանից զատ՝ Փարաջանովի կյանքի առանձին դրվագների մասին անիմացիոն ֆիլմ է ստեղծվել, որը ներկայացվեց ցուցադրության բացմանը ներկա արվեստասերներին։ Ցուցադրությունը կգործի երկու ամիս։

    Վահրամ Օրբելյան

  • «Գարեջրի օրեր» փառատոնը հինգերորդ անգամ կանցկացվի Երևանում

    «Գարեջրի օրեր» փառատոնը հինգերորդ անգամ կանցկացվի Երևանում

  • «Լուսավոր Հայաստան»-ում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

    Դավիթ Խաժակյանը հայտնել է«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունն ավարտված համարելու մասին։ 

    «21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

    Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

    Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

    Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

    «Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,- գրել է Դավիթ Խաժակյանը։ 

  • Պատգամավորական մանդատից հրաժարված Թալինի քաղաքապետը անցկացրել է հերթական խորհրդակցությունը

    Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը գրում է․

    Այսօր անցկացրեցի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտային պատասխանատուները։

    Քննարկեցինք համայնքում իրականացվող շինարարական և զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքների կատարման ժամանակացույցը, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

    Ոլորտային պատասխանատուներին հանձնարարեցի խստորեն վերահսկել շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը՝ ապահովելով աշխատանքների բարձր որակն ու սահմանված ժամկետներում իրականացումը։

    Միաժամանակ ընդգծեցի, որ յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լիարժեք կատարի իր պայմանագրային պարտավորությունները։ Աշխատանքների թերությունների, որակի խախտումների կամ ժամկետների չպահպանման ցանկացած դեպքի դեպքում պետք է ձեռնարկվեն օրենքով և պայմանագրերով նախատեսված համապատասխան միջոցներ՝ ընդհուպ մինչև շինարարական կազմակերպություններին վարչական պատասխանատվության ենթարկելը:

    Возможно, это изображение один или несколько человек, люди учатся и стол
    Возможно, это изображение отдел новостей
    Возможно, это изображение текст
    Возможно, это изображение один или несколько человек
    Возможно, это изображение текст
    Возможно, это изображение один или несколько человек
    Возможно, это изображение текст