Author: Balance2

  • ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը


    Քաղաքականություն



    ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։

    AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»:



  • Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ․Կոբախիձե | Քաղաքականություն

    Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

    «Իհարկե, նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջ ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը մեծ ցավ է։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է մինչև ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակը։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», – ասել է Կոբախիձեն։

    Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձև, որում, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իբր, խնդրահարույց էին և չէին արտացոլում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթղթում կրկին քննադատվում էր Վրաստանը՝ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ լքեց նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան։

  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. Տեսանյութ

    ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. Տեսանյութ

  • Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից





    Հայաստանում արդեն ութ տարի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հետևողականորեն քանդում է հայկական պետականության բոլոր հենասյուները։ Ոչնչացվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, խաթարվել են պետական ինստիտուտները, արժեզրկվել են օրենքն ու արդարադատությունը։

    Ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ երրորդ անգամ վերարտադրված այս իշխանությունն այսօր վախով է կառավարում երկիրը։ Վենդետան դարձել է պետական քաղաքականություն, իսկ քաղաքական հետապնդումները՝ իշխանությունը պահպանելու հիմնական գործիքը։

    Պատրաստվում է Սահմանադրության հերթական փոփոխությունը՝ ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն Նիկոլի քաղաքական օրակարգի։ Միաժամանակ բանտեր են նետվում բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվում իրենց համոզմունքներից և շարունակում են պայքարել Հայրենիքի համար։

    Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել։ Հերթական կին քաղբանտարկյալը Արեգնազ Մանուկյանն է։

    Բանտերում են ազգային արժանապատվությունը չվաճառած գործարարները։ Արդեն տասներեք ամիս որևէ իրավական հիմնավորման բացակայությամբ անազատության մեջ է պահվում աշխարհահռչակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Օրեր առաջ նույն հաշվեհարդարի հերթական զոհը դարձավ գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը։

    Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել մի վտանգավոր պատկերացում՝ իբր հաջողության կարող են հասնել միայն նրանք, ովքեր թալանել են, հանցագործություն են կատարել։ Սակայն բարգավաճում ու անխոցելի են միայն այն գործարարները, որոնք խոնարհվում են իշխանության առաջ։ Իսկ նրանք, ովքեր պահպանում են արժանապատվությունը, պաշտպանում են Հայրենիքը, չեն համակերպվում Արցախի կորստի և Հայաստանի թուլացման հետ, ենթարկվում են հետապնդումների։

    Կալանավորվում են քաղաքական գործիչներ։ Կրկին անազատության մեջ են Արմեն Աշոտյանն ու Ավետիք Չալաբյանը։ Հալածվում են հոգևորականներ, թեմերի առաջնորդներ, մտավորականներ, գիտնականներ, զոհված հերոսների ծնողներ, բարձրաստիճան զինվորականներ։

    Հայաստանում արդեն անհնար է անուն առ անուն թվարկել բոլոր քաղբանտարկյալներին։
    Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված է։
    Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից։
    Արցախի կորուստը չի կարող դառնալ ազգային համաձայնության հիմք։ Այն չի կարող ընդունվել որպես անշրջելի իրականություն։ Արցախի վերադարձի համար պայքարը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության գոյության պայքարն է։

    Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար կոչ է անում համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել վերադարձի պայքարից և այդ պարտությունը ներկայացնել որպես վերջնական լուծում, իմ համոզմամբ, գործում է Հայաստանի պետական շահերի դեմ։

    Մետաքսե Հակոբյան

     



    դիտվել է 148 անգամ

  • Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

    Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Եղնիկի սար» կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

    Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր, առանց լիցենզիայի և թույլտվության, արդյունահանում է բազալտի հանքաքար և այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։

    Հուլիսի 8-ին, ապօրինի արդյունահանում կատարելիս, տվյալ հանդամասում ձերբակալվել և Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։

    Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։
    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

    Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։

  • Կադրային փոփոխություններ Երևանում. Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը կտեղափոխվի՞ գործադիր

    Վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Երևանի վարչական շրջաններում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ։ «Մեգանյուզ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս փոփոխությունները կանդրադառնան նաև Շենգավիթին. վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի գործադիր իշխանության համակարգում։

    Եթե այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն, կարելի է արձանագրել, որ Շենգավիթը հրաժեշտ է տալիս մի ղեկավարի, ում հաջողվեց ընդամենը ամիսների ընթացքում փոխել աշխատանքի ոճն ու համայնքային կառավարման մշակույթը։ Թեև Տիգրան Գաբրիելյանի պաշտոնավարման ժամանակահատվածը կարճ էր, այն բավարար եղավ փաստելու, որ նրա գործունեությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ իրականացված ծրագրերով։

    Արդյունքներ՝ կարճ ժամկետներում

    Գաբրիելյանի աշխատանքի առանցքում սկզբից ևեթ եղել են բնակիչների հետ անմիջական շփումը, խնդիրներին արագ արձագանքելն ու աշխատակազմում միասնական թիմային մթնոլորտի ձևավորումը։ Այս ամիսներին Շենգավիթում կյանքի կոչվեցին մի շարք բարեկարգման և ենթակառուցվածքային ծրագրեր, լուծում ստացան տարիներով կուտակված խնդիրներ, որոնցից թերևս ամենանշանակալին ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր մանկապարտեզի շահագործումն էր։ Այս ամենը ցույց տվեց, որ համակարգված մոտեցման դեպքում նույնիսկ սեղմ ժամկետներում հնարավոր է տեսանելի արդյունքներ արձանագրել։

    Սակայն գլխավոր ձեռքբերումը միայն կառուցված շենքերն ու իրականացված ծրագրերը չէին. Տիգրան Գաբրիելյանին հաջողվեց ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ՝ թե՛ աշխատակազմում, թե՛ համայնքում։

    Շենգավիթցիների գնահատմամբ՝ նա դարձավ հասանելի ու բաց ղեկավար, ով նախընտրում էր խնդիրներին ծանոթանալ և լուծումներ տալ տեղում՝ անմիջապես հասցեատիրոջ հետ աշխատելով, այլ ոչ թե միայն կաբինետային կառավարմամբ։

    Նոր պատասխանատվություն և մարտահրավերներ

    Եթե գործադիր իշխանություն տեղափոխվելու որոշումն իրականություն դառնա, ապա Գաբրիելյանի համար սա կարելի է դիտարկել որպես նոր պատասխանատվության փուլ։ Պետական կառավարման համակարգում մշտապես պահանջված են այնպիսի կադրեր, ովքեր ունակ են արդյունավետ թիմ ձևավորել, արագ կողմնորոշվել ճգնաժամային իրավիճակներում և անձնական պատասխանատվություն ստանձնել ընդունվող որոշումների համար։ Հետևաբար, համայնքում կուտակած փորձն ու կառավարման կիրառված մոդելը կարող են օգտակար լինել արդեն պետական՝ ավելի լայն մակարդակի խնդիրների լուծման գործում։

    Անշուշտ, վարչական շրջանի համար նման փոփոխությունը հեշտ չի լինի։ Ցանկացած նոր ղեկավար համակարգ է բերում սեփական ձեռագիրն ու մոտեցումները, և ժամանակը ցույց կտա, թե ով կստանձնի այդ պատասխանատվությունը և ինչ հունով կընթանա Շենգավիթի զարգացման հաջորդ փուլը։

    Քանի դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, արձանագրենք մեկ փաստ. Տիգրան Գաբրիելյանը հասցրեց սեփական հետքը թողնել Շենգավիթում և իր աշխատանքով արժանանալ բնակիչների վստահությանը։ Իսկ դա հաճախ ղեկավարի գործունեության ամենաօբյեկտիվ գնահատականն է։

    «Մեգանյուզ»-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետ՝ շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Աշխատակազմից մեզ հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է խորհրդակցության, ինչի պատճառով արձագանք ստանալ չհաջողվեց։ Պաշտոնական պարզաբանումներ կամ համապատասխան որոշումներ հրապարակվելուն պես կներկայացնենք նոր մանրամասներ։

     

  • Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան

    Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան

  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա

    Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Ազովի երկու նավթամբարում` հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Սլյուսարը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

    Հրդեհ է բռնկվել նաև Տագանրոգի ծովային նավահանգստում: Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

    Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Ազովի շրջանի Կագալնիկ գյուղի վարչական շենքը, տեղական իշխանությունների տվյալներով՝ բռնկված հրդեհից տուժածներ չկան: Դրոնների թիրախում է եղել նաև Ազովի օպտիկամեխանիկական գործարանը կամ «ԴոնՏերմինալ» ՍՊԸ նավթամբարը։

    ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանում։

  • Իրանը նոր մահափորձ է նախապատրաստում ԱՄՆ նախագահ Թրամփի…

    Իրանը նոր մահափորձ է նախապատրաստում ԱՄՆ նախագահ Թրամփի…

  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

    Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

    Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

    Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:

    Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է: