Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան սիրով հրավիրում է մասնակցելու Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպվող Mining Innovation Summit-ին, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում (հողամաս 3)՝ դեպի Շորժա ճանապարհին։
Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ)։
Այս տարի Seaside Startup Summit-ի կազմակերպիչները, կարևորելով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դերը երկրի տնտեսության և տեխնոլոգիական զարգացման գործում, ծրագրի առանձին բովանդակային ուղղություն են հատկացրել հանքարդյունաբերությանը։ Այդ շրջանակում կանցկացվի Mining Innovation Summit-ը, որը հանքարդյունաբերողների, նորարարական տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների, ստարտափների, ներդրողների և պետական կառույցների միջև փորձի փոխանակման, գործակցության և նոր նախաձեռնությունների ձևավորման հարթակ։
Seaside Startup Summit-ը Հայաստանի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական փառատոններից է, որը միավորում է ստարտափներին, ներդրողներին, տեխնոլոգիական ընկերություններին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ նպաստելով նոր գաղափարների, համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների ձևավորմանը։ Summit-ը վաղուց արդեն դարձել է տարածաշրջանի ամենասպասված նորարարական միջոցառումներից մեկը՝ ստեղծելով միջավայր, որտեղ տեխնոլոգիաները հանդիպում են բիզնեսին, իսկ գաղափարները վերածվում են իրական նախագծերի։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա (ՀՀՄԱ)
Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԿառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. Նիկոլ ՓաշինյանՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր ԿԸՀ-ին խնդրել եմ ինձ հանել ,,Ուժեղ Հայաստան,, կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից. Վահան ՀովհաննիսյանՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիԱյսօր ռուսական պրոպան գազով լի 30 վագոն Բալաջարի կայարանից կմեկնի ՀայաստանԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Սիրիայի տարածքում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին: Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռները։
«Մի քանի ժամ առաջ «Կայծակ» գործողության տասներկուերորդ փուլի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Արաշ» կործանարար անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ահաբեկչական և երեխասպան բանակի ուժերին և նյութատեխնիկական ապահովման կենտրոններին», – ասվում է բանակի հայտարարության մեջ։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարք իրականացնելու մասին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբասի և Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հարձակման են ենթարկվել նաև Ահվազը, Բուշեհրը, Բանդար Խոմեյնին, Բանդար Լենգեն, Վեյսիանը, Չաբահարը և Իրանշահրի օդանավակայանը։
«Այսօր՝ արևելյան ժամանակով ժամը 21:40-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ավարտեց Իրանի ուղղությամբ հարվածների վերջին խոշոր ալիքը։ ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ, ինչպիսիք են ափամերձ դիտարկման և հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմալոգիստիկ ենթակառուցվածքները և ռազմածովային ուժերը»,- ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկացի զինվորականներն օգտագործել են կործանիչներ, ԱԹՍ-ներ, ռազմանավեր և կիրառել են բարձրճշգրիտ սպառազինություն։
Կանադայի անտառային հրդեհներից առաջացած թանձր ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Times-ը։
Ծուխը մեգապոլիս է հասել դեռևս հուլիսի 15-ին և թանձրացել հուլիսի 16-ի երեկոյան: Տեսանելիությունը մի քանի կիլոմետրից նվազել է մինչև մի քանի հարյուր մետր:
IQAir պրոֆիլային կայքի տվյալների համաձայն՝ Նյու Յորքում օդի որակի ինդեքսը, որը հուլիսի 15-ին հասել էր 179-ի, կազմում է 208, ինչը նշանակում է «շատ վնասակար առողջության համար»։
New York Times-ը նշում է, որ օդի որակի նման ցուցանիշը կարող է ազդել առողջական խնդիրներ ունեցող անձանց, երեխաների և հղիների վրա։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին քաղաքի բնակիչներին կոչ է արել տնից դուրս չգալ, սահմանափակել բացօթյա գործունեությունը և առողջության հետ կապված նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել։
Կանադայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքում գրանցվել է ավելի քան 800 անտառային հրդեհ, որոնցից մոտ 100-ը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել:
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։ Սակայն FIP.am-ի հարցումներին ի պատասխան՝ նախագծի հեղինակ կամ դրա մշակման գործում ներգրավված պետական մարմինները չեն ներկայացրել վիճակագրական տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում առկա խնդիրները որքանով են պայմանավորված հենց IMEI համակարգի բացակայությամբ։
Այսպես, ՀՀ կառավարությունը 2026 թվականի հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել բջջային հեռախոսների IMEI* (International Mobile Equipment Identity) կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ ներդնելու որոշման նախագծին։
*IMEI-ն բջջային սարքի 15 նիշանոց եզակի նույնականացման համարն է, որի առաջին հատվածը ցույց է տալիս սարքի արտադրողին և մոդելը, իսկ մնացած նիշերը՝ կոնկրետ սարքը։
Համակարգի նպատակն է սահմանափակել գողացված, կեղծ կամ ապօրինի ներմուծված սարքերի օգտագործումը։ Ցանցին միանալիս օպերատորը ստուգում է սարքի IMEI-ն՝ դրա վավերականությունն ու կարգավիճակը։ Վերահսկմանը ներգրավված են սարք արտադրողները, բջջային օպերատորները և պետական կարգավորող մարմինները։ Որոշ երկրներում ստեղծվում են ազգային IMEI բազաներ, որոնց հասանելիություն կարող են ունենալ նաև մաքսային և իրավապահ կառույցները։
IMEI-ն ինքնին անձնական տվյալ չէ, սակայն այն կարող է կապվել SIM քարտի, բաժանորդային տվյալների և սարքի օգտագործման պատմության հետ։ Այդ պատճառով կարևոր են տվյալների պաշտպանության հստակ կանոնները և հասանելիության սահմանափակումները։ Միևնույն ժամանակ, միայն IMEI համարը չի կարող տեղորոշել մարդուն, այն պարզապես նույնականացնում է սարքը։ Տեղորոշման հնարավորությունը կապված է բջջային ցանցի տվյալների՝ բազային կայանների, SIM քարտի և ցանցային միացումների հետ, որոնց հետ IMEI-ն կարող է կապվել։
Համակարգեր գործում են Թուրքիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում, Իրանում, Թաիլանդում և Քենիայում։
Կառավարությունը պնդում է, որ համակարգը կօգնի պայքարել չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով սարքերի շրջանառության, ինչպես նաև գողացված հեռախոսների օգտագործման դեմ։ Միևնույն ժամանակ, համակարգի ներդրման շուրջ առաջացել են նաև մի շարք հարցեր ու մտահոգություններ՝ կապված տվյալների պաշտպանության, վերահսկողության ծավալների, հնարավոր սխալ արգելափակումների և այլն։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած նախագիծն ու դրա հիմնավորումները, ինչպես նաև նախագծի հեղինակներից փորձել է պարզեր, թե ինչ հստակ վիճակագրություն և ուսումնասիրություններ են անցկացվել՝ համակարգի ներդրման անհրաժեշտության գնահատման նպատակով։
Հիմնավորումներ՝ առանց թվերի
Այսպես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ մշակված որոշման նախագծի հիմնավորման մեջ առանձնացվում է երկու գործոն՝ բջջային սարքերի ոլորտում առկա ստվերային տնտեսությունը և թվային անվտանգությունը։
Նախ նշվում է, որ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։
Նշվում է, որ նախագծի ընդունումը ի թիվս այլնի, կնպաստի՝ ստվերային տնտեսության կրճատմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանն ու սպառողների պաշտպանությանը, մասնավորապես՝ հեռախոսների գողության և խարդախության հանցագործությունների կանխմանը, Հանրապետությունում անվտանգային ռիսկերի նվազեցմանը և կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը։
Որոշումն ընդունվել է, իսկ քննարկումները շարունակվում են
FIP.am-ը հարցում է արել ԲՏԱ նախարարություն պարզելու, թե ի՞նչ վիճակագրական տվյալների կամ վերլուծությունների հիման վրա է հենվում պնդումը, թե IMEI
համակարգի ներդրումը կնվազեցնի անվտանգային ռիսկերը և կբարձրացնի կիբեռանվտանգության մակարդակը․ մասնավորապես, գերատեսչությունից խնդրել էինք
տրամադրել տվյալներ սարքերի IMEI համարների չգրանցված կամ չվերահսկվող շրջանառությամբ պայմանավորված քրեական կամ վարչական գործերի վերաբերյալ։
Խնդրել էինք տվյալներ գողացված, կեղծված կամ փոփոխված IMEI ունեցող բջջային սարքերի օգտագործմամբ հանցագործությունների կամ զեղծարարությունների կատարման դեպքերի վերաբերյալ։
Մենք նաև խնդրել էինք նախարարությանը ներկայացնել անվտանգային այն ռիսկերը, որոնք հնարավոր չէ արդյունավետ կառավարել IMEI համակարգի բացակայության պատճառով, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, որի վրա հիմվել են նախագծի հեղինակները։
Սակայն, FIP.am-ի ու այլ հարցեր, մնացել են առանց հստակ պատասխանների, խմնագրությանը չեն տրամադրվել հստակ վիճակագրական տվյալներ, փոխարենը նախարարությունից ստացվել է մեկ պարբերությունից բաղկացած պատասխան, այն մասին, որ նախագծի վերաբերյալ հարցերը դեռ քննարկվում են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի հետ։
Արտապատկերումը՝ նախարարության պատասխանից։
Այսպիսով, նախարարությունը չի տրամադրել այնպիսի տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք կվկայեն, որ Հայաստանում IMEI համակարգի բացակայությունն հանգեցրել է այնպիսի անվտանգային խնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ է առաջարկվող կարգավորումը․ նախագծի հիմնավորման մի շարք առանցքային հարցեր շարունակում են բաց մնալ։
Ստվերն ու IMEI համակարգ․ Չպարզաբանված կապ
FIP.am-ը նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հարցման միջոցով խնդրել էր տվյալներ նախորդ հինգ տարիներին կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառության դեպքերի թվի վերաբերյալ, սակայն գերատեսչությունից նշել էին, որ նման տվյալների չեն տիրապետում։
Միաժամանակ կառույցից հայտնել էին, որ ընդհանուր հարկման դաշտում գործող սուբյեկտների կողմից բջջային հեռախոսների ներմուծումն ազատված է և՛ ԱԱՀ-ից, և՛ մաքսատուրքից, այնուամենայնիվ ներմուծողները հակված են թաքցնելու բջջային հեռախոսների ներմուծումը, որպեսզի վաճառքները նույնպես կազմակերպեն ստվերային եղանակով՝ խուսափելով վաճառքից առաջացող հարկերից։
Սրան զուգահեռ, կառույցից նշել էին, որ 2025 թվականին հայտնաբերվել է ապօրինի տեղափոխված մոտ 1500 բջջային հեռախոս, իսկ 2026թ. 1-ին կիսամյակում՝ 300 հատ։
ՊԵԿ-ից հայտնել են նաև, որ միայն 2026 թվականի առաջին 5 ամսում պետությանը մոտ 165 մլն դրամ վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է 4 քրեական վարույթ, իսկ տարբեր հարկային և վարչական խախտումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է շուրջ 519.2 մլն դրամ հարկ և տուգանք (407 մլն դրամ հարկային պարտավորություններ և 112.2 մլն դրամ տուգանքներ):
ՊԵԿ-ի տրամադրած տվյալները վկայում են, որ բջջային հեռախոսների շուկայում առկա են ստվերային շրջանառության և հարկերից խուսափելու խնդիրներ։ Սակայն կառույցը միաժամանակ նշել է, որ չի վարում կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով սարքերի շրջանառության վերաբերյալ առանձին վիճակագրություն։ Հետևաբար, ներկայացված տվյալներից հնարավոր չէ եզրակացնել, թե հայտնաբերված խախտումների որ մասն է ուղղակիորեն պայմանավորված IMEI համակարգի բացակայությամբ կամ որքանով դրա ներդրումը կլուծի առկա խնդիրները։
Այսպիսով, IMEI համակարգը միջազգայինորեն կիրառվող գործիք է, որը կարող է օգտագործվել գողացված կամ ապօրինի շրջանառվող բջջային սարքերի վերահսկման համար։ Սակայն, Հայաստանի կառավարության ընդունած որոշման նախագծի հիմնավորումներում և FIP.am-ի հարցումներին տրված պատասխաններում չեն ներկայացվել հրապարակային վիճակագրական տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, թե որքանով են առկա խնդիրները պայմանավորված հենց IMEI համակարգի բացակայությամբ և ինչ ազդեցություն կունենա դրա ներդրումը։
Նանե Մանասյան
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։
Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:
Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։
Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանն այս տեսանյութում ասում է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն չէր, և ինքը նույնիսկ չի մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության փոխանցման տպավորություն անգամ չստեղծվի։
Սակայն սա նույն մարդն է, ով ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե իր կյանքի ամենամեծ սխալը «պրիյեմնիկի» հարցն էր՝ ակնարկելով, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։
Լավ է, որ այսօր հենց Ռոբերտ Քոչարյանն է հերքում իրականության հետ որևէ կապ չունեցող այդ պնդումը և սեփական խոսքերով փաստում, որ «պրիյեմնիկի» մասին տարիներ շարունակ շրջանառված թեզը չի համապատասխանում իրականությանը։
Հ.Գ. Հատկանշական է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի 508-րդ էջում գրում է. «Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ նա (Մանվել Գրիգորյանը) հանդիպում խնդրեց… Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է… Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների»։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանն այսօր սեփական հայտարարությամբ փաստացի հերքում է ոչ միայն ամիսներ առաջ իր տված հարցազրույցը, այլև իր իսկ գրքում հրապարակված պնդումները։ Սա հերթական անգամ բացահայտում է, որ «Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրիյեմնիկն էր» թեզը քաղաքական նպատակներով տարիներ շարունակ շրջանառված ապատեղեկատվություն էր, որը այսօր հերքվում է հենց դրա գլխավոր տարածողի կողմից։