Author: Balance2

  • «Հոգեկան առողջության պահպանման» կենտրոնում դի է հայտնաբերվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

     

    «Ժամը 12։50-ի սահմաններում Ոստիկանության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կնոջ դի կա։

     

    Պարզվել է, որ մահացածը նշված կենտրոնի բուժառու 88-ամյա Լիանա Ղուկասովան է։

     

    Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

     

    Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է լրատվամիջոցը։

     

     

  • «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Տեսարանների ապահովում, սեփական վախերի դրսևորում։ Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին յուրաքանչյուրը մի բնորոշում է տալիս։ «Առաջին հերթին՝ ներսում, բայց նաև դրսում փորձում է ցույց տալ, թե ինչու է այդքան տոկոս ստացել, այլ ոչ ավելի։ Նա միշտ ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն է հավաքելու, որ այդքան «շուն ու շանգյալ» չկա, որ այս ընդդիմությանը՝ «եռագլուխ պատերազմի կուսակցությանը» ձայն տա և այլն։ Եվ հանկարծ ընդդիմությունն այդքան ձայն է հավաքում։ Նա պետք է ոչ միայն իր, այլ նաև դրսի լսարանի՝ Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի համար, բացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ նա մշտապես ասում էր՝ բոլորը կիսում են իր գիծը, այն է՝ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, հիմա ստացվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Կարելի է ասել, որ Հայաստանի ինչ-որ մասն իր հետ համաձայն է, բայց մյուս մասը՝ ոչ։ Եվ նա ստիպված գնում է այս քայլերին։ Ասում է՝ ընդդիմությունը կաշառքով է այդ ձայները ստացել, դրանք անկեղծ ձայներ չեն և այլն։ Սկսել է այս գործընթացը՝ նոր քրեական գործեր, նոր հետապնդումներ, որոնք բոլորն ունեն քաղաքական աստառ։ Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդական խումբն իր նախնական զեկույցի մեջ շատ մեղմ, բայց անդրադարձել էր այն մթնոլորտին, որ իշխանությունը հետապնդում է իր հիմնական քաղաքական հակառակորդներին։ Երբեմն մտածում եմ, որ գուցե կարիք ունի ինքն իրեն համոզելու, որ իր հակառակորդների ձայները, այսպես ասած, «մաքուր» ձայներ չեն, և հիմա գնում է բոլորի հետևից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը։ Նշում է՝ արդեն իսկ հայցեր կան քաղաքացիներից, որոնք դատարան են դիմում՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքների, թե կաշառքի դիմաց են ընտրել ընդդիմությանը։

    Վերջին շաբաթվա ընթացքում ականատես եղանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորումներին։ «Ներքուստ ինչ-որ անհանգստություններ են ձևավորվում մարդկանց մոտ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում։ Տեսեք՝ բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քաղաքական պատվեր կա։ 2018 թվականից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ կոալիցիայից, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դրանք բոլորն, այսպես ասած, փուչիկ են եղել, հիմա ինչ-որ նոր բան են հիշել Իրանի հետ կապված։ Ընդ որում՝ Իրանի դեսպանը դիվանագիտորեն հասկացնում է, որ «մեջը բան չկա, մեզ մի խառնեք»։ Փաստաբանները ևս ներկայացրել են Իրանի դատարանի որոշումը, որով, փաստորեն, մեղադրվում են Իրանի գործարարները։ Դեսպանն էլ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով տրամադրել է Հայ-իրանական առևտրի տան տարածքը, նշանակում է՝ դիվանագիտորեն ասում է, որ ճիշտ է, ձեր գործն է, բայց այդտեղ ոչ մի ուրիշ բան չկա։

     Նրան բերման ենթարկելու այդ տեսարանն ուղղակի ամոթալի էր։ Վերջին բրիֆինգի ժամանակ մի լրագրող այդ հարցն ուղղեց Փաշինյանին, որից նա, իհարկե, խուսափեց, թե՝ երբ ձեզ ժամանակին ձերբակալում էին, փռո՞ւմ էին ասֆալտին։ Սա ընդամենը ցույց է տալիս մարդու մակարդակը։ Մարդուն մեղադրում են ֆինանսական հարցերի մեջ, մարդասպան չէ, վտանգ չի ներկայացնում հասարակության համար։ Դուռը բացել է, մտել են ներս ու հարձակվել վրան։ Քստմնելի երևույթ է, որն, իհարկե, վնասում է Փաշինյանին։ Նույնիսկ եթե մարդը վախենա իր կարծիքն արտահայտել, բայց հստակ վերաբերմունք կձևավորի։ Նորմալ մարդը չի կարող նման գործելաոճը ողջունել»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Վախի մթնոլորտի ստեղծումով, ռեսպրեսիաներով կարո՞ղ է իշխանությունը երկար ժամանակ երկրի ղեկն իր ձեռքում պահել։ «Հայաստանում ենք ապրում, երբեմն զարմանում ենք՝ որքա՞ն կարող է ամեն ինչ այսպես շարունակվել։ Շատ ավտորիտար երկրներում այդպիսի բարքերն ավելի երկար են շարունակվել, բայց մեր երկրի վիճակը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ Հայաստանում շատ դժվար է բռնապետություն հաստատելը բոլոր իմաստներով, չնայած ակնհայտ է, որ գնում ենք այդ ճանապարհով։ Բոլորը նշում են, որ մամուլի դեմ խստացումներ են լինելու և այլն, բայց նկատի ունենալով Հայաստանի պատմությունը, մշակույթը, աշխարհագրական դիրքը՝ կարծում եմ՝ այստեղ դասական իմաստով դժվար է լինելու բռնապետություն հաստատել, հատկապես, որ ընտրությունները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, մեծ թվով մարդիկ դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Նա ասում է՝ ինձ մանդատ են տվել, բայց նույնիսկ իր թվերով չունի այդ մանդատը։ Նա պրիմիտիվ ձևով է մեկնաբանում, որ իրեն մանդատ են տվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին հետապնդելու համար։ Բայց իրականում հակառակն է, որովհետև մարդիկ քվեարկելով այդ ուժերին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Երբ նա ասում է, որ Քոչարյանը պետք է նստի, բայց վերջինիս 150 հազար մարդ ձայն է տալիս, դա նշանակում է, որ մարդիկ աջակցում են այդ մարդուն։ Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասին։ Ընդդիմադիր ուժերին ձայն տալով՝ մարդիկ դեմ են քվեարկում Փաշինյանի հայտարարություններին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին քվեարկողներին, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են նրան իրենց ձայնը տվել, որ նստեցնի՞ մեր նշած մարդկանց, թե՞ որ թոշակն է բարձրացրել, քեֆեր է կազմակերպում և այլն»,-հավելում է նա։

    Շուտով իր աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը։ «Բարդ շրջան է լինելու։ Բացի նրանից, որ նոր խորհրդարան է ձևավորվելու, աշնանը տարբեր համայնքներում տեղական ընտրություններ են լինելու։ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է դրանց, մյուս ուժերն էլ են ակտիվ մասնակցություն ունենալու ՏԻՄ ընտրություններին։ Փաշինյանի համար այս խորհրդարանական ընտրություններն ահազանգ են։ Նա ուզում է Գյումրիում իր դիրքերը վերականգնել։ Քաղաքական իմաստով ընտրությունների փուլը լարված է լինելու։ Այս դեպքում արդեն մի քիչ դժվար է ասել, թե ում օգտին կլինեն արդյունքները, որովհետև տարբեր մարզերում տարբեր դասավորություններ կան, տեղերում մարդիկ երբեմն տարբեր ձևով են վերաբերվում քվեարկությանը, անհատական մոտեցում կա թեկնածուներին։ Լինելու է քաղաքական ակտիվ պայքար, որին գումարվելու է Փաշինյանի՝ իր խոստումները կատարելու հետևից գնալը, այսինքն՝ փորձել Սահմանադրության հանրաքվե կազմակերպել, որը դժվար է լինելու, այսինքն՝ խորհրդարանում էլ է լարված մթնոլորտ լինելու, փորձելու է ձայներ փախցնել և այլն։ Փաշինյանի համար հեշտ չի լինելու։ Նա շարունակելու է ճնշումները։ Նա իր հետևից այրում է բոլոր կամուրջները։ Ասում է՝ Քոչարյանը պետք է նստի, տեսնում ենք, որ դատարանում դրա հիմնավորվածությունն ապացուցելը շատ դժվար է։ Գործի ընթացքից երևում է, որ նախագահը կատարել է Սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթները։ Իսկ Փաշինյանը բացահայտ ասում է, որ դատավորները պետք է շուտ որոշումներ ընդունեն, ինչ-որ օրենսդրական կարգավորումներ են բերելու, որ գործը չի կարող երկար ձգվել, ինչ-որ իմաստով դատավորների վիճակն էլ վիճակ չէ։ Կամ «18 արդարների» գործը։ Այդ մարդկանց մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ՝ պետական հեղաշրջման նախապատրաստում, տեռորիզմ, և նույն մարդկանց խափանման միջոցը փոխում են տնային կալանքի։ Դատավորն էլ է հասկանում, որ սա զավեշտ է։ Դժվար իրավիճակ է։ Ժողովրդական մի խոսք կա՝ բոլորը կրակն են ընկել։ Ուղղակի հանկարծ այդ կրակը չտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա, չհանգեցնի մեծ պայթյունի։ Նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է, նա այդ մթնոլորտում իրեն լավ է զգում, բայց այս տարածաշրջանում, երկրում իրենից բացի ուրիշ մարդիկ էլ են ապրում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել | Հասարակություն

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։

    Ծնելիության անկմանը զուգահեռ,նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։

    «Եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասել է  Թորոսյանը։

    Այս իրավիճակը հաղթահարելու համար նախարարը անհրաժեշտ է  համարել փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

     

  • Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Ի՞նչ է պատմում ականատեսը Վրաստան-Հայաստան անցակետի խայտառակ վիճակից

    Panorama.am-ը երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց, որ խայտառակ վիճակ էր ստեղծվել Վրաստան-Հայաստան սահմանին՝ վրացական անցակետում։

    Ականատես Նունեն Ավետիսյանը, որ մեկ շաբաթ առաջ մեկնել էր Քոբուլեթի երեխայի հետ, պարի մանկական փառատոնին մասնակցելու համար, Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ  հարյուրավոր մարդիկ գտնվում էին ապակեպատ, անօդ տարածքում։ Նրա խոսքով, մի քանի ավտոբուսով վերադառնում էին տարբեր փառատոների, համերգների մասնակից երեխաները, ծնողներն ու ուսուցիչները։

    Հոգնածություն, լաց, հրմշտոց, նյարդային ու կիսաքուն վիճակ, գոռգոռոցներ. այսպես է նկարագրում իրավիճակը ծնողը, որտեղ ստիպված են եղել մի քանի ժամ շարունակ սպասել։ Նրա խոսքով, վրացի սահմանապահները գործել են շատ դանդաղ, ինչի հետևանքով էլ ստեղծվել է այդ վիճակը։

    «Երբ մեկ շաբաթ առաջ պետք է հատեինք սահմանը՝ անցնելու Վրաստան, հայկական անցակետում ասեցին, որ սպասենք ավտոբուսների մեջ, իմ կարծիքով, որ հերթ չառաջանա, բացի այդ էլ ավտոբուսների մեջ օդորակիչներ կան։ Իսկ վերադարձին բոլորն իջան ավտոբուսներից, մեքենաներից։ Կարծես հերթն առաջ չէր շարժվում, սանտիմետր-սանտիմետր էինք առաջ գնում, քնատ երեխաները լացում էին հոգնածությունից, շոգից, երկու երեխա ուշագնաց եղավ, հետո դուրս եկա, տեսա շտապ օգնության մեքենաներ են կանգնած»,-իրավիճակը ներկայացնում է Նունեն։

    Քաղաքացիներին սպասարկել է չորս պատուհան, բայց շատ դանդաղ, չեն եղել կարգ ու կանոնը հսկող աշխատակիցներ։

    Ծնողի խոսքով, հայկական կողմում էլ մարդկանց սպասարկում էր չորս պատուհան, բայց այստեղ սահմանապահներն աշխատում էին շատ արագ, ինչի հետևանքով անհամեմատ քիչ են մնացել անցակետում։

  • Հուլիսի 14-ի աստղագուշակ

    Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :
     
    Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրութ
  • Եղանակն՝ առաջիկա օրերին





    Երևանում հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-19-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսիս 15-16-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։




    դիտվել է 159 անգամ


    Լրահոս


    Ծառուկյանն այսքան մարդու աշխատանք է տվել. դե որ փակել են, թող բանկերին էլ ասեն՝ մի ուզեք. աշխատակից (video)




    Սրանք բացել են քաղաքական սպանու*յունների էջը․ Աննա Մկրտչյան (video)



    Ալիեւը Գեղարքունիքի հասցեին սպառնալիք էր հնչեցնում, դա պատահական չէր. Արտակարգ և լիազոր դեսպան (video)



    «Նիկո՛լ, ԱԱԾ-դ խայտառակվել է Գագիկ Ծառուկյանի հյուրանոցում»․ Նարե Սոսե (video)



    3 ամիս չենք աշխատել, բայց հարկերն ու ախատավարձերը վճարել ենք. «Մուլտի տաբակ»–ի գլխավոր հաշվապահ (video)




    «Նիկո՛լ, խղճուկ քինախնդիր, Գագիկ Ծառուկյանը մի շարժումով էդ 12 հոգուն կտապալեր գետնին»․ ազատամարտիկ (video)



    Փաշինյանը վենդետայի նոր փուլ է մտնում․ Լարիսա Ալավերդյան (video)



    «Ալե՛ն, քեզ եմ ասում՝ լսեցի՞ր սրիկա մարդաս*անը ինչ ասաց»․ Անաստաս Իսրայելյան (video)



    Եղանակն՝ առաջիկա օրերին



    ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»



    #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին պետք է զսպել․ անձնական վրեժխնդրությունը նոր թափ է հավաքում (video)




    Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը



    Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում



    Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ



    Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը



    Սելֆի անողնե՛ր, 15 հազար աշխատակցի անգործ եք թողել․ մեզ չստիպեք անցնենք այլ քայլերի․ աշխատակից (video)



    Ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը



    Դուք չեք ամաչու՞մ, Գագիկ Ծառուկյանին դատապարտելով դուք 10 հազար մարդու եք դատապարտել․ աշխատակից (video)



    Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է գրանցվել



    «Կապիկնե՛ր, էս ի՞նչ հարց եք լուծում․ մի հավաբուն չեք կարող սարքել, Ծառուկյանի սարքածը փակում եք» (video)



    Վերջը ո՞նց է լինելու, ո՞նց ենք ապրելու, ո՞վ է փակելու մեր վարկերը, բացեք գործարանն, աշխատենք (video)



    74-ամյա Վալյա Հովագիմյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել



    Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»



    6 վիրավորներից երկուսն անչափահասներ են



    Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • #1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն

    FIP.am-ը սկսում է «Հասկանալ FIMI-ն» տեսաշարք։ Մի քանի տեսանյութերի միջոցով ու պարզ լեզվով կբացատրենք՝ ինչպես են ձևավորվում նարատիվները, ինչ մեթոդներով են իրականացվում տեղեկատվական գրոհները և ինչպես ճանաչել դրանք՝ հիմնվելով թե՛ միջազգային փորձի, և թե՛ Հայաստանում մեր իսկ կատարած ուսումնասիրությունների վրա։

  • Արի՛ Քաջարան․ անմոռանալի օր է սպասվում

    Հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնը՝ հանքագործների քաղաքում։ Հուլիսի 17-ին հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ Քաջարանում հրաշալի երեկո է սպասվում։ Ձեր բարձր տրամադրության գլխավոր պատասխանատուները կլինեն երգիչ Էրիկ Կարապետյանը եւ «Հայություն» բենդը։ Քաջարանի Մշակույթի պալատի բակ, ժամը՝ 19։00։ Արի՛ Քաջարան։

  • Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը

    Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

    Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր

    Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք:

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ։

    ՀՀ դատախազություն