Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հրապարակել է աշխարհում ամենաշատ անօդաչու թռչող սարք ԱԹՍ ունեցող երկրների ցանկը։ Ներառվել են հիմնականում այն երկրները, որոնք աչքի են ընկել տեղական ռազմարդյունաբերության ոլորտում գրանցած առաջընթացներով։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը:
Աշխարհում ամենաշատ ԱԹՍ-ներ ունեցող (ներառյալ հարվածային ԱԹՍ-ներ) երկրների ցանկը՝
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումը, թե Իրանն իրեն զգուշացրել է, որ իսլամական հանրապետության հետ բանակցություններին մասնակցող ամերիկացի ներկայացուցիչները ֆինանսական շահ ստանալու համար օգտագործում են ինսայդերային տեղեկատվություն։
«Սա բնավ չի համապատասխանում իրականությանը։ Ես երբեք նման հաղորդագրություն չեմ ստացել», — գրել է փոխնախագահը X-ում։ Այսպես է ԱՄՆ փոխնախագահը մեկնաբանել ամերիկյան Drop Site News պորտալի հրապարակումը։ Դրանում նշեվլ էր, որ հունիսին Շվեյցարիայում կայացած խորհրդակցությունների ընթացքում Իրանի ներկայացուցիչները զգուշացրել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները «չարաշահում» են բանակցություններին իրենց մասնակցությունը և «ավելի շատ շահագրգռված են ֆինանսական շուկաներում շահույթ ստանալու համար ինսայդերային տեղեկատվությունն օգտագործելու, քան գործարք կնքելու մեջ»։
«Եթե ես [նման հաղորդագրություն] ստացած լինեի, կասեի, որ Ջարեդն ու Սթիվը նախագահի [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] թիմի վստահելի անդամներն են և շատ մտերիմ ընկերները։ Ոչ ոք նրանցից ավելի շատ բան չի արել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման համար։ Այն ենթադրությունը, թե նրանք առևտուր են անում ինսայդերային տեղեկատվության հիման վրա, անհեթեթ է», — հավելել է Վենսը։
Ինչպես նշվել հրապարակման մեջ՝ հղում կատարելով իրանցի պաշտոնյային, իսլամական հանրապետությունում կարծում են, որ Թրամփին մոտ կանգնած անձինք, հիմնականում Ուիթքոֆն ու Քուշները, «շուկայի մանիպուլյացիայի» միջոցով ստացել են մոտ 9 միլիարդ դոլար։ Իրանական կողմը նաև, իբր, մտահոգություն է հայտնել, որ Ուիթքոֆն ու Քուշները կազմակերպում են տեղեկատվության արտահոսք լրատվամիջոցներ և «գրեթե ամեն օր» զրուցում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրենի հետ։
դիտվել է 124 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է ներդնում միջազգային տեղեկատվական դաշտում այնպիսի կերպար ձևավորելու համար, թե իբր հանդիսանում է բազմամշակութային, հանդուրժողական և տարբեր կրոնների ու ժողովուրդների խաղաղ համակեցության օրինակ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են ռեպորտաժներ, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ քրիստոնյաները, հրեաները և մահմեդականներն իբր ապրում են առանց խտրականության, իբր ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը և համարվում են հասարակության լիարժեք անդամներ։
Այս քարոզչական պատկերը նպատակ ունի ցույց տալու, թե Ադրբեջանը դարձել է ժամանակակից, առաջադեմ և բաց հասարակություն։ Սակայն այդ ջանքերի իրական ենթատեքստը շատ ավելի խորն է. Բաքուն փորձում է միջազգային հանրության աչքերում ազատվել այն քաղաքական ու բարոյական ծանր բեռից, որը ստեղծվել է Արցախի հարցի և այնտեղ իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով։ Իրականությունը, սակայն, էականորեն տարբերվում է ստեղծվող պատկերից։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը պատմականորեն հեռու է եղել այն հանդուրժողականությունից, որի մասին խոսում է պաշտոնական քարոզչությունը։
Տարբեր ժամանակահատվածներում ճնշումների են ենթարկվել լեզգիները, թալիշները, ավարները և այլ խմբեր, սահմանափակվել է նրանց մշակութային ինքնության ազատ դրսևորումը, իսկ ազգային առանձնահատկությունների պահպանման հնարավորությունները գնալով նեղացել են։ Դա է պատճառներից մեկը, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների թվաքանակը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է, իսկ նրանց ինքնությունը հաճախ ենթարկվել է ասիմիլացիոն քաղաքականության։ Եթե պետությունը իսկապես լիներ բազմամշակութային համակեցության օրինակ, ապա ազգային բազմազանությունը ոչ թե կնվազեր, այլ կունենար պահպանման և զարգացման բնական պայմաններ։
Արցախի պատմությունը բոլորովին այլ հարթության վրա է։ Այստեղ խոսքը ոչ թե առանձին խմբերի մշակութային սահմանափակումների, այլ մի ամբողջ բնիկ ժողովրդի՝ հազարամյակներ շարունակ իր հայրենի հողում ապրած հայության բռնի տեղահանման մասին է։ Ադրբեջանը, փորձելով ներկայանալ որպես հանդուրժողականության տիպար, ստվերում է այն երկարամյա հակահայկական քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ձևավորվել և սերմանվել է պետական մակարդակով։ Հայատյացությունը Ադրբեջանում հաճախ ստացել է ծայրահեղ դրսևորումներ՝ սկսած կրթական և տեղեկատվական ոլորտներում հակահայկական քարոզչությունից մինչև հայերի նկատմամբ բռնության բացահայտ հերոսացում։ Քնած հայ սպայի կացնահարողի պետական պարգևատրումը և նրա ներկայացումը որպես ազգային հերոս դարձել է այդ քաղաքականության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Երբ պետությունը նման գործողությունը ոչ թե դատապարտում, այլ խրախուսում է, դժվար է խոսել իրական հանդուրժողականության մասին։
Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ մի կողմից՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում խոսում է կրոնների և մշակույթների խաղաղ համակեցության մասին, իսկ մյուս կողմից՝ իրականացրել է Արցախի էթնիկ զտումը։ 2023 թվականին Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանումը միջազգային բազմաթիվ փորձագետների կողմից գնահատվել է որպես էթնիկ զտման և ցեղասպանական գործողության դասական օրինակ։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, գերեզմանները, եկեղեցիները, պատմական բնակավայրերը և տեղափոխվել Հայաստան։ Սա պարզապես ռազմական գործողության հետևանք չէր, այլ քաղաքական գործընթաց, որի արդյունքում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։ Հազարամյակներ շարունակ հայկական բնակչությամբ հայտնի տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում մնաց առանց իր բնիկ ժողովրդի։
Սակայն խնդիրը միայն բնակչության բռնի տեղահանությամբ չի ավարտվում։ Ադրբեջանի գործողությունները շարունակվում են մշակութային ոլորտում՝ ստանալով մշակութային ցեղասպանության բնույթ։ Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները և այլ պատմամշակութային հուշարձաններ ենթարկվում են ոչնչացման, վերափոխման կամ ինքնության փոփոխության փորձերի։ Տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ հայկական հուշարձանների մի մասը վնասվել է, մի մասը՝ ամբողջությամբ վերացվել, իսկ մյուսների դեպքում իրականացվում է պատմական պատկանելության փոփոխության քաղաքականություն։ Բազմամշակութայնության անվան տակ Ադրբեջանը փորձում է այդ հուշարձանները ներկայացնել որպես իբր ուդիական ծագում ունեցող կառույցներ։ Սա պարզապես «գիտական վեճ» չէ, այլ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց։ Հայկական եկեղեցիների և վանքերի ինքնության փոփոխության, ավելի ստույգ՝ յուրացման փորձը նպատակ ունի վերացնել հայկական ներկայության պատմական ապացույցները և ստեղծել նոր պատմական նարատիվ, ըստ որի՝ Արցախում (ու ոչ միայն Արցախում) հայկական մշակութային ժառանգությունը կա՛մ գոյություն չի ունեցել, կա՛մ եղել է այլ էթնիկական խմբերի սեփականությունը։
Պարադոքսն այն է, որ Ադրբեջանում ուդիական համայնքը ներկայում շատ փոքրաթիվ է, և բացի մի քանի տասնյակ կամ հարյուր մարդկանցից, դժվար է խոսել լայնածավալ ուդիական ներկայության մասին։ Այդուհանդերձ, հենց այդ համայնքի անունով է փորձ արվում վերաիմաստավորել հայկական հուշարձանների պատմությունը։ Այս քաղաքականությունը հիշեցնում է պատմական հիշողության համակարգված վերաձևակերպման փորձ, երբ ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացվում ժառանգությունը, այլ նաև փոխվում է դրա պատմությունը։
Մշակութային ցեղասպանության էությունը հենց դա է՝ վերացնել ժողովրդի ներկայության նյութական և խորհրդանշական հետքերը, որպեսզի ապագա սերունդների համար դժվար լինի ապացուցել այդ ժողովրդի պատմական կապը տվյալ տարածքի հետ։ Եթե եկեղեցին այլևս չի ներկայացվում որպես հայկական, եթե խաչքարերը վերացվում են, եթե գերեզմանոցները քանդվում են, ապա ժամանակի ընթացքում ձևավորվում է նոր պատկեր, որտեղ հայերի հազարամյակների ներկայությունը փորձում են ներկայացնել որպես երկրորդական կամ ընդհանրապես գոյություն չունեցող երևույթ։
Այս ամենի պայմաններում հատկապես աչքի է ընկնում հայկական կողմի պասիվությունը միջազգային տեղեկատվական և քաղաքական դաշտում։ Մինչ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր իմիջը ձևավորելու, իսկ ավելի ստույգ՝ մաքրվելու համար, Հայաստանը չի իրականացնում համարժեք մասշտաբի համակարգված քարոզչական և դիվանագիտական արշավ՝ Արցախի էթնիկ զտման և մշակութային ոչնչացման հարցը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար։ Առանձին հայտարարություններ, փորձագիտական քննարկումներ կամ սփյուռքյան նախաձեռնություններ, իհարկե, գոյություն ունեն, սակայն դրանք չեն վերածվել պետական մակարդակի երկարաժամկետ ռազմավարության։ Աշխարհի ուշադրությունը ժամանակի ընթացքում թուլանում է, եթե տվյալ հարցը մշտապես չի հիշեցվում, չի փաստագրվում և չի ներկայացվում նոր փաստերով ու նոր նախաձեռնություններով։
Ադրբեջանի հաշվարկը հենց դրա վրա է կառուցված։ Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը հակված է կենտրոնանալ նոր ճգնաժամերի վրա, իսկ նախկին իրադարձությունները աստիճանաբար դուրս են մղվում տեղեկատվական հոսքերից։ Եթե հայկական կողմը չի ստեղծում փաստերի, լուսանկարների, արբանյակային պատկերների, իրավական փաստաթղթերի և վկայությունների համակարգված բազա և չի ներկայացնում դրանք միջազգային դատարաններում, կազմակերպություններում ու լրատվական հարթակներում, ապա Բաքվի կողմից կառուցվող «հանդուրժողական պետության» պատկերը կարող է ավելի ազդեցիկ դառնալ։
Այդ դեպքում վտանգ կա, որ Արցախի հայաթափումը ներկայացվի ոչ թե որպես էթնիկ զտում, այլ որպես «հակամարտության ավարտից հետո տեղի ունեցած բնական միգրացիա», իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես «վերականգնողական աշխատանք» կամ «պատմական վերաիմաստավորում»։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել իր քաղաքական և մշակութային հանցագործությունները, Հայաստանում հանրային և պետական դիսկուրսում հաճախ գերակշռում է «խաղաղություն կառուցելու» միակողմանի գաղափարը՝ առանց այն հարցի բավարար շեշտադրման, թե ի՞նչ տեղի ունեցավ Արցախում, և ի՞նչ է շարունակվում տեղի ունենալ այնտեղ։ Խաղաղությունն ինքնին կարևոր նպատակ է, սակայն խաղաղության մասին խոսելը չի կարող նշանակել լռել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության մասին։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ չարձանագրված և չդատապարտված հանցագործությունները ոչ միայն մնում են անպատիժ, այլ նաև ստեղծում են նոր հանցագործությունների վտանգավոր նախադեպեր։
ջերմորեն շնորհավորում եմ հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալներն են և որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքում հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը։
Քաջարանը այն քաղաքն է, որը կյանք է առել հենց հանքագործի քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որն անցել է աշխատանքային փայլուն ուղի և այսօր արդեն մեր տնտեսության ողնաշարն է, իսկ պետության սահմաններից դուրս՝ մեր այցեքարտը: Տեղին է նշել, որ Քաջարանում ամեն երկրորդ բնակիչ` ճակատագրի բերումով կրում է հանքագործի և մետալուրգի պատվավոր անունը և քարից ու հողից հաց քամողի պատվավոր կոչումը։ Ձեր գործը դրվատելի է, իսկ աշխատանքը մեծարման արժանի։ Աշխատավորների և աշխատանքի հերոսների քաղաք Քաջարանը միշտ բարձր է պահել ոլորտի պատիվը` իր հայրենանվեր և հայրենաշեն աշխատանքով։ Փառք ու պատիվ ձեզ։
Մասնագիտական տոնի կապակցությամբ ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական հսկա գործարանի` Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության ողջ անձնակազմին` գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիի գլխավորությամբ՝ մաղթելով մետաղյա կամք ու առողջություն, բարգավաճում և աշխատանքային նորանոր հաջողություններ։
Քաջարան ասելով՝ հասկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, իսկ կոմբինատ ասելով հասկանում ենք Քաջարան և տարանջատել մեկը մյուսից պարզապես հնարավոր չէ։
Միաժամանակ խոնարհումս՝ ոլորտի երկարամյա և երջանկահիշատակ պատվավոր մասնագետներին, որոնց փորձը մեր սերունդները անշեղորեն շարունակում են կատերել` ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի և ի շահ Հայաստանի։
Շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ անխափան և անփորձանք աշխատանք, ցանկանալով բարեկեցություն և բարգավաճում ձեր ընտանիքներին։
Փառք ու պատիվ աշխատավորների քաղաք Քաջարանին, փառք ու պատիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվելի և բազմահազարանոց կոլեկտիվին։
ԱՄՆ Սենատի 61 անդամ՝ թե՛ հանրապետականներ, թե՛ դեմոկրատներ, արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագծին, ինչը բավարար է քվեարկության անհրաժեշտ շեմը հաղթահարելու համար։
Փաստաթուղթը նախատեսում է 500 տոկոսի չափով երկրորդային մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ ու գազ գնել, ինչպես նաև կոշտ միջոցներ ձեռնարկել ռուսական «ստվերային նավատորմի» դեմ։
Թեև օրինագծի վերջնական ընդունման համար դեռ անհրաժեշտ է այն դնել քվեարկության և ստանալ նաև Ներկայացուցիչների պալատի հավանությունը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այն՝ որպես հարգանքի տուրք սենատոր Լինդսի Գրեմի հիշատակին։
Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամինհյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հնարավոր է՝ նավթի շուկան վտանգված է, քանի որ Հորմուզի նեղուցը նորից փակվել է:
Արդեն իսկ պաշարները, որոնք սկզբնական շրջանում օգտագործվել էին որպես բարձիկներ Իրանի պատերազմի ընթացքում, այժմ սպառվում են: Հորմուզի նեղուցի նոր փակումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է նավթի ներկրումից:
Այս իրավիճակը ոչ միայն տնտեսության խափանման վտանգ է ներկայացնում, այլև կարող է առավել ծանր պայմաններ ստեղծել մեր էներգետիկ ոլորտի համար: Պաշարները նվազեցին 40%-ով վերջին երկու ամսվա ընթացքում, ինչը նշանակում է, որ մենք կանգնած ենք նավթի պակասորդի առաջ:
Սա ոչ թե գլոբալ առևտրի խափանման, այլ մեր էներգետիկ քաղաքականության ձախողման հետևանք է: Չունենալով բավարար ռազմավարական պաշարներ՝ մենք հեշտությամբ ենթարկվում ենք միջազգային շուկայի տատանումներին:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում եղել է անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելումն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։
Խորհրդակցությանը մասնակցել են Մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Փրկարար ծառայության, Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներն ու ոլորտային պատասխանատուները։
Նիստի ընթացքում, բացի հրդեհների և անտառխախտումների դեմ ուղղված քայլերից, հատուկ անդրադարձ է կատարվել բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։
Մարզպետի կողմից կարևորվել է պատասխանատու գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև արդյունավետ համագործակցության ապահովումը։ Շեշտվել է կանխարգելիչ աշխատանքների շարունակականության և առկա ռիսկերի չեզոքացման նպատակով գործողությունների համակարգված կազմակերպման անհրաժեշտությունը։
Նախիջևանը կորցնում է ինքնավարությունը՝ ամբողջությամբ ենթարկվելով Բաքվին։ Ադրբեջանական էքսկլավը, որը դեռ պահպանում է ինքնավարության պաշտոնական կարգավիճակը, փաստացի հավասարվում է Ադրբեջանի մյուս վարչական միավորներին։ Նախիջևանի քաղաքական ինստիտուտները այլևս ինքնուրույն չեն, ձևական բնույթ են կրում, փոխարենը տեղում կառավարում է Ադրբեջանի նախագահի նշանակած լիազոր ներկայացուցչությունը, որը Նախիջևանի գլխավոր քաղաքական մարմինն է։
Վերջին տարիներին Բաքուն հատուկ ուշադրություն է դարձրել Նախիջևանին, որը սահմանակցում է Հայաստանին, Թուրքիային և Իրանին։
Ադրբեջանի նախագահի հրամանագրերն ու Միլլի Մեջլիսի օրենսդրական նախաձեռնությունները միտված են եղել Նախիջևանի կարգավիճակի պարզեցմանը և Բաքվի ուղղակի ենթակայության տակ դնելուն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հունիսի 29-ի հրամանագրերով ավելի մեծացրեց Նախիջևանի հատուկ ներկայացուցչության լիազորությունները։ Մարմինը, որը տեղում փաստացի իշխանություն է 2022-ին տեղի ունեցած խորքային փոփոխություններից հետո, այժմ պաշտոնապես ստացել է 1-ին կարգի պետական մարմնի կարգավիճակ։ Այն օժտված է պետական զինանշանի պատկերով կնիքով, պետական գույքով, ֆինանսական որոշակի ինքնուրույնությամբ և այլն։ Բացի այդ, մարմինը Ադրբեջանի նախագահին տրամադրելու է ռազմավարական բնույթի առաջարկներ՝ Նախիջևանի Գերագույն խորհրդի (խորհրդարանի) ցրման, նստաշրջանների հրավիրման և Նախարարների կաբինետին նոր հանձնարարականներ տալու հարցերում։
Ադրբեջանի նախագահի անմիջական ենթակայության տակ գտնվող ներկայացուցչի այս լիազորությունները այնքան էլ նուրույթ չեն․ սրանք հավելյալ օրենքով լրացնում են Ադրբեջանի իշխանությունների նախորդ որոշումները, որոնք էականորեն փոխել են Նախիջևանի կառավարման մոդելն ու մեծացրել կենտրանական իշխանությունների դերը։
Նախիջանի կառավարման փոփոխությունները
2025-ի հունիսին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ օրենք, որը փաստացի վերացրեց Նախիջևանի ինքնավարությունը՝ նրա Սահմանադրությունից հանելով և վերափոխելով մի շարք հոդվածներ։
Սահմանադրական օրենք նախագծով՝ Նախիջևանի Սահամանադրության նախաբանից հանվել է վարչական միավորի ինքնավարությունը ամրագրող 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Փոխարենը դրանում արձանագրվել է Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մաս լինելու ու Նախիջևանի կարգավիճակը Ադրբեջանի Սահմանադրությունից բխեցնելու մասին դրույթները։
Փաստաթղթում արձանագրվել է նաև լիազոր ներկայացուցչության դերը, որին շնորհել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի հանձնարարականները կատարող անմիջական գործադիր մարմնի կարգավիճակ։ Իսկ Նախիջևանի Գերագույն խորհրդի ղեկավարը զրկվել է ինքնավարությունում ամենաբարձր պաշտոնատար անձ լինելու կարգավիճակից։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահի անմիջական վերահսկողությամբ է համակարգվելու գործադիր իշխանության ղեկավարների նշանակումն ու Նախիջևանի տեղական նախարարների աշխատանքները։ Ադրբեջանի նախագահը լծակներ է ստացել նաև Նախիջևանի Գերագույն խորհրդի ընտրությունների նշանակման, նիստեր հրավիրելու և խորհրդարանը ցրելու հարցերում։
Ուժային պայքար Նախիջևանում
Նախիջևանի քաղաքական համակարգի խորքային փոփոխությունները սկսվեցին 2022-ի վերջերին, երբ Բաքուն, իշխանությունից հեռացնելով 1995-ից Նախիջևանը ղեկավարած Վասիֆ Թալիբովին, իր լիազոր ներկայացուցչին գործուղեց այնտեղ։
Թալիբովի կառավարման ժամանակ Նախիջևանի պետական կառույցներից շատերը ձևական էին միայն ենթարկվում Բաքվին, բացառությամբ՝ Զինված ուժերի։
Թալիբովի և նրա շրջապատի նկատմամբ հետապնդումները այդ ժամանակ շատերը կապեցին Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների կենտրոնաձիգ քաղաքականություն վարելու, երկրում որևէ ինքնավարության կարգավիճակ չհանդուրժելու, ինչպես նաև Նախիջևանը օտար ազդեցություններից զերծ պահելու մտադրությամբ։ Ադրբեջանական քարոզչական և փորձագիտական հարթակները Թալիբովին մեղադրում էին նաև Ռուսաստանի, Իրանի հետ սերտ շփումների և հնարավոր գործարքների մեջ։
Թալիբովի դեմ արշավը ուղեկցվեց նաև ներքաղաքական պայքարի՝ էլիտաների միջև պայքարի քննարկումներով։ Հատկապես հաշվի էր առնվում «նախիջևանյան կլանի» գործոնը։ Մատնանշվում էր այն, որ Թալիբովը, սերելով Նախիջևանից, Հեյդար Ալիևի վստահելի համախոհներից էր։ Այդ համատեքստում էր դիտարկվում նաև Ադրբեջանի երկարամյա գորշ կարդինալ, նույն «կլանի» ներկայացուցիչ և կրկին Հայր Ալիևի վաղեմի գործընկեր և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհդիևի պաշտոնաթողության գործընթացը։ Նա ներկայում մեղադրվում է պետական դավաճանության մեջ։
Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի գործոնը
Նախիջևանի կարգավիճակի ակունքները գալիս են 1920-ականներից՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից, որոնք մինչև օրս չեն կորցրել իրավական ուժը։ Այդ պայմանագրերով Նախիջևանը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվում էր Ադրբեջանի խնամակալության ներքո, և միայն հետո՝ 1924-ին, Խորհրդային կուսակցական որոշումներով, այն ընդունեց Ինքնավար Հանրապետության կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։
Մոսկվայի ու Կարսի պայմանագրով են Կովկասում ամրագրվել Քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի միջև սահմանները։
Նախիջևանում ընթացող փոփոխությունները պատմականորեն նոր ստատուս քվո են ստեղծում երկրամասի համար՝ հարցեր առաջացնելով, թե որքանով են դրանք համապատասպանում վերոնշյալ պայմանագրերի տրամաբանությանն ու Ռուսաստանի ու Թուրքիայի շահերին։
Մոսկվան և Անկարան պաշտոնապես և ոչ պաշտոնապես դեռ չեն արձագանքել այս զարգացումներին։