«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։
Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ լեյտենանտ էր, ամուսնացած էր, երեք երեխա ուներ, սպասում էր չորրորդի լույս աշխարհ գալուն։ Գրել էինք, որ զինծառայողը փորձել է մասնակցել բանակում ընթացող ատեստավորմանը, սակայն ատեստավորումը չի հաղթահարել: Տեղեկացանք, որ Սիսիանում զինվորականների ատեստավորումը տեղի է ունեցել հենց նույն օրը` ամսի 24-ին, որից մի քանի ժամ անց զինվորականն ինքնասպան է եղել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` բանակում ատեստավորումը տեղի է ունենում մի քանի ամիսը մեկ: Նախորդը տեղի է ունեցել հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հաջորդը` օգոստոսի 24-ին: Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ ատեստավորման շեմը հաղթահարել է զինվորականների 60 տոկոսից ավելին, այս անգամ՝ դրա ուղիղ կեսը` մոտ 30-40 տոկոսը: Այսինքն, անգամ ատեստավորմամբ են փորձել կաշառել զինվորականությանը եւ նրանց քվեները ստանալ:
դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Leave a Reply