Համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 20 մլն ՀՀ դրամի ներդրմամբ, այսօր Մուշեղ Հարությունյան թաղամասում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց հիմնովին նորոգված, ամբողջությամբ վերազինված և ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված հերթական գրադարանը։
Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանի ակումբագրադարանային միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը։
Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր իրադարձություն է համարել գրադարանի բացումը՝ ընդգծել, որ գրադարանների արդիականացումը համայնքապետարանի վարած քաղաքականության առանցքային ուղղություններից է և միտված է համայնքի բոլոր բնակիչների համար հավասար պայմաններով գործող, ժամանակակից և որակյալ գրադարանային ծառայությունների ապահովմանը։
Շնորհավորանքի, ինչպես նաև համայնքի ղեկավարին ուղղված գնահատանքի խոսքերով հանդես են եկել նաև թաղամասի բնակիչները, շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնության, հաջող իրագործման և առհասարակ, թաղամասում իրականացված բազմաթիվ աշատանքների համար։
Համայնքում գրադարանների գործունեության բարելավմանն ուղղված բարեփոխումների արդյունքում, նախկինում ոչ այնքան գրավիչ գրադարանը վերանորոգումից հետո բոլորովին այլ տեսքով է դիմավորել իր ընթերցողներին՝ նոր շունչ հաղորդելով թաղամասի կրթական և մշակութային կյանքին։
Leave a Reply