Ճեպազրույցի ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ։ Խոսնակն ասել է, որ Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Այս հանգամանքը նա կարևոր խորհրդանշական քայլ է համարել։
Մարկուս Լամերտն ասել է, որ իրենք արդեն աշխատում են Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ կապի, առևտրի և շատ այլ ոլորտներում։
Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն էլ հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է:
«Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան: Դուք գիտեք, որ նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։
Leave a Reply