Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը, սա անարգանք է մեր հանդեպ․ Նարեկ Կարապետյան

Written by

in

ՀՀ կառավարության հնգամյա նոր ծրագիրը բաժանարար գիծ է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Նախորդ 8 տարվա համեմատ այն մեկ տարբերություն ունի` այս կառավարությունը, վարելով վատ արտաքին քաղաքականություն, բերել է 3 պատերազմ։ Կառավարության այս նոր ծրագիրը ես այլ կերպ եմ տեսնում` եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին, ապա այս կառավարությունը պառակտումների մասին է»,– հայտարարեց նա։

Կարապետյանի խոսքով` երեք պառակտում է սերմանել այս կառավարությունը` Հայաստան-Սփյուռք, Վեհափառ-հավատացյալներ, ներկա-անցյալ` ՀՀ Անկախության հռչակագիր։

«Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը։ Սա անարգանք է մեր հանդեպ. անընդունելի է Անկախության հռչակագրի տեքստի ամբողջական փոխումը»,- ընդգծեց Կարապետյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *