«1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ»․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանդալ է հասունանում | Հայաստան

Written by

in

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իր հետ փոխկապակցված անձինք խարդախության եղանակով խոշոր գումար են շորթել և ճնշում են գործադրել ՀՀ-ում գործող շաքարավազ ներմուծող ընկերություններից մեկի վրա։ Ավելին՝ անվտանգության աշխատակից են ուղարկել ընկերությանը պատկանող պահեստներից մեկը, որտեղ վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին։

Խոսքը մեկ միլիոն դոլարից ավելի գումարի մասին է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժած ընկերության տնօրենը մոտ օրերս դիմելու է իրավապահ մարմիններին՝ տվյալ խնդրով, որպեսզի հարցը լուծվի իրավական դաշտում։
Նաև հայտնի է դարձել, որ տուժած ընկերության աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բողոք ներկայացնել Հովիկ Աբրահամյանի դեմ։

Մեր թղթակիցը կապ է հաստատել տվյալ ընկերության աշխատակիցներից մեկի հետ, ով, անանուն մնալու պայմանով, հաստատել է մեր ունեցած տեղեկությունը և հավելել, որ առաջիկայում կներկայացնի ավելի մանրամասն տեղեկություններ և ապացույցներ՝ Հովիկ Աբրահամյանի կողմից շորթման վերաբերյալ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *