Ռուսաստանը կրկին պաշտոնական մակարդակով զգուշացնում է Հայաստանին՝ Արևմուտքի հետ մերձեցման ռիսկերի մասին | Քաղաքականություն

Written by

in

Մոսկվան կխլի Հայաստանից  բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը շարունակի խաղալ Արևմուտքի հետ։ Այս մասին ասել է  Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Խորհրդարանականի խոսքով՝ Երևանի համար անհնար կլինի միաժամանակ նստել երկու աթոռի վրա։

«Նրանք ուզում են ստանալ բոլոր արտոնությունները Ռուսաստանից և խաղալ Արևմուտքի հետ։ Թող խաղան։ Բայց այդ դեպքում մենք, բնականաբար, կխլենք  այն բոլոր «նվերները», որոնք  տվել ենք երկրին տարիների ընթացքում։ Եվ ամեն ինչ  Փաշինյանի համար շատ դժվար կլինի », – զգուշացրել է քաղաքական գործիչը։

Չեպան նաև ասել է, որ ոչ ոք  դեմ չի  Երևանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին։ Միևնույն ժամանակ հավելել է․ «Թող իրենք դուրս գան. ոչ ոք ոչ մեկին չի զսպում»։

Ինչպես հաղորդում է ռուսական լրատվամիջոցը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը երեկ մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու փորձերը։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս ընթացքը երբեք չի բերի Երևանին Եվրամիության անդամակցության։ Սակայն դա կարող է լուրջ, եթե ոչ անդառնալիորեն, վնասել Երևանի հարաբերությունները Մոսկվայի և ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։

 

 

 

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *