«Ինչպես կբնորոշեք այն, որ երեկ քաղաքական պատվերի մասին էր Լևոն Քոչարյանը խոսում, այսօր ԱԱԾ-ն արդեն նրա դռների մոտ է հայտնվել․ սա քաղաքական պատվեր չէ՞»,- «Yerevan Tribune»-ը դիմեց ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։
«Միանշանակ քաղաքական պատվեր է՝ ժողովրդի քաղաքական պատվերն է՝ ձևակերպված ընտրությունների արդյունքներով։ Ես էլ եմ ասում՝ ինչո՞ւ հիմա, պետք է շատ ավելի շուտ գնային»,- պատասխանեց Ալեքսանյանը՝ հավելելով․ «Որ Ռոբերտ Քոչարյանն այս 8 տարիներին ազատության մեջ է՝ դա մեծագույն սխալ է և բացթողում»։
Leave a Reply