«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի ողջ անձնակազմը շնորհավորում է կայքի հիմնադիր տնօրեն Հասմիկ Վիրաբյանին՝ նոր ձեռքբերման կապակցությամբ։
Հասմիկ Վիրաբյանը դարձել է Հայաստանի հիպնոսի և հիպնոթերապիայի ասոցիացիայի անդամ, ինչը նրա մասնագիտական ճանապարհի հերթական կարևոր ձեռքբերումն է։
Այս նոր կարգավիճակը ևս մեկ անգամ վկայում է Հասմիկ Վիրաբյանի՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու, զարգանալու և մասնագիտական նոր ուղղություններում առաջ շարժվելու ձգտման մասին։
«Ամբիոն Նյուզ»-ի ողջ թիմը մաղթում է իր հիմնադիր տնօրենին նորանոր հաջողություններ, մասնագիտական վերելքներ, ստեղծագործական եռանդ և բարի ընթացք։ Թող յուրաքանչյուր նոր քայլ դառնա ավելի մեծ ձեռքբերումների սկիզբ։
Շնորհավորում ենք և մաղթում նոր բարձունքներ ու միայն հաղթական ընթացք։ 🌷🎉
Leave a Reply