Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Մեդվեդև | Քաղաքականություն

Written by

in

Երևանը երբեք չի դառնա Եվրոպական միության անդամ, փոխարենը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության, այդ թվում՝ Մոսկվայի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի մտնի ծանր քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիություն, բայց երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱԱՄ մյուս երկրների հետ։ Սա է այս փոքրիկ երկրի ներկայիս կառավարչի շիզոիդ հավակնությունների գինը, թաթախված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի կարողության և Հայ Առաքելական եկեղեցու սատանայական հալածանքների մեջ»,-նշել է Մեդվեդևը։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *