Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետ |

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, նշել է, որ Հայաստանը այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում։

«Եվ մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում։

«Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ ՌԴ-ում մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- ասել է նա և հավելել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական և անվտանգային։

Նրա խոսքով՝ 2023 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով ՌԴ-ն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *