ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ արձագանքել են մամուլում շրջանառվող այն լուրերին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել։
Այս առիթով «Արմենպրեսս»ի– փոխանցմամբ՝ՊՆ -ից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։
Ավելի վաղ «Հրապարակ»-ն էր գրել, որ Սիսիանի զորամասերից մեկում հաքյտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով զինծառայողը ինքնասպանություն է գործել։
Leave a Reply