«Արա՛, ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք» – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Արա՛, ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք։

 

ՊՆ ղեկավար, ԳՇ պետ՝ մինչև ե՞րբ եք նստելու ձեր հարմարավետ աթոռներին ու հեռվից հետևելու բանակի այս խայտառակ վիճակին։ Բանակը ձեր աշխատասենյակների հաշվետվությունները չեն, բանակը առաջնագիծն է, զինվորն է, սպան է և ամեն օր վտանգի տակ կանգնած մարդը։

 

ՊՆ-ի շենքում եթե իսկապես այսքան «ձրիակեր» կա, որոնք բանակի համար որևէ իրական գործ չեն անում, ուղարկեք նրանց այնտեղ, որտեղ այսօր ամենաշատն է պետք սպայի ներկայությունը՝ դիրքեր։ Թող հասկանան՝ ինչ է նշանակում բանակ, ծառայություն և պատասխանատվություն։

 

Ինչքա՞ն պիտի շարունակվի այս բարդակը։ Երկիրը կարող է բանակ ունենալ, բայց դրա համար պետք է վերջ տալ անպատասխանատվությանը, պաշտոնյաների հարմարավետությանը և ձևական աշխատանքին։

 

Երկու-երեք ամսում հնարավոր է լրջորեն կարգի բերել բանակի կառավարման ու ծառայության բազմաթիվ խնդիրներ, եթե գործի անցնեն իրական մասնագետները, վերացվի ավելորդ բյուրոկրատիան և բանակում մնան նրանք, ովքեր իրականում ծառայում են, ոչ թե պաշտոն են զբաղեցնում։

 

Սպան կոչում չէ՝ դա պատիվ է, պատասխանատվություն և պարտականություն։ Եթե այդ պարտականությունը չեք կատարում, գոնե մի՛ ձևացրեք, թե ամեն ինչ կարգին է։

 

Բանակը խաղալիք չէ։ Զինվորի կյանքը ձեր սխալների գինը չպետք է դառնա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *