«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախնական վարկածով զինծառայողը ինքնասպանություն է գործել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զինծառայողը ամուսնացած էր, սպայական կազմի ծառայող՝ ավագ լեյտենանտ։ Նրա դին հայտնաբերվել է զորամասի դիմաց։
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ զինծառայողը վերջերս փորձել է մասնակցել ատեստավորման, սակայն ատեստավորման հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` չի բացառվում,որ այդ հանգամանքը նրան բավականին անհանգստացրել է և հոգեբանական ծանր վիճակի մեջ է գցել, քանի որ ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել։
Leave a Reply