Դուք ապացուցեիք, որ պատերազմի կուսակցություն եք. վարչապետը՝ Նարեկ Կարապետյանին |

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե երբ է Ադրբեջանը վերադարձնելու Հայաստանին պատկանող տարածքները․

«Սահմանազատման արդյունքում կլինի։ Դրա համար եմ ասում Քյարքի․ ոչ թե նրա համար, որ ադրբեջանամետ եմ, այլ հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվեն այն քարտեզները, որոնք այսօր գտնվում են խաղաղության իրավական հիմքում, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը, դիմելով Տիգրանաշենի բնակիչներին, նշել է, որ վարչապետը շեշտել է՝ իրենց տները հանձնվում են Ադրբեջանին, և իրենք պետք է պայքարեն: Դրան ի պատասխան՝ վարչապետը նշել է․ «Դուք ապացուցեցիք, որ պատերազմի կուսակցություն եք, քանի որ հիմա ասացիք, որ պատրաստ եք պատերազմ սկսել։ Դուք ապացուցեցիք, որ չեք ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *