Երևանն ազատ է  իր  որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ․Դմիտրի Պեսկով | Քաղաքականություն

Written by

in

Երևանը ազատ  իր  որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ։ Եթե Հայաստանին անդամակցություն պետք չէ, Երևանը կարող է դուրս գալ կառույցից,հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ վարչապետ  Փաշինյանը հայտարարել էր, որ ուրախ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։

«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում երջանիկ լինել, եթե այն հեռացվի։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր կազմակերպությանը՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար՝ ելնելով իր ազգային շահերից, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ կազմակերպությունից», – լրագրողներին ասել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *