Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի։ Առաջիկայում, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ նոր Կառավարության ծրագիրը ։
▫️Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Սա ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է և մենք առաջիկայում կսկսենք այն»,- ասել է Փաշինյանը։։
Վարչապետը նաև շեշտել է, որ Հայաստանն անում է Եվրապական շուկային հասանելիություն ունենալու առաջին քայլերը և սրա էֆեկտները տեսնելու և հասկանալու համար մեր ժողովրդին անհրաժեշտ է ժամանակ։
Leave a Reply