Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «իմ շատ ծանր, դժվար որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից»։
Կառավարության նիստից հետո հանդես գալով ճեպազրույցում, վարչապետն ասել է.
«Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ կանգնած չէի լինի։
Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս եմ բերել թակարդից, չլինելիության թակարդից եւ հպարտ եմ դրա համար։
Նորից կարող եմ կրկնել՝ մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել: Մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին 1 միլիարդ դոլար հավելյալ ֆինանսավորում ենք տվել: Այստեղ թոշակները ցածր է եղել, այնտեղ՝ բարձր է եղել եւ այլն եւ այդպես շարունակ: Բաներ կան, որոնց մասին չենք խոսում»։
Leave a Reply