Պետք է խրախուսենք առանց սմարթֆոնների շփման հարթակները․ վարչապետ |

Written by

in

«Առաջիկայում կունենանք առնվազն 100 կոմբինացված խաղահրապարակ՝ ներառյալ համայնքային լողավազանները, որոնց պիլոտային օրինակն Իջևանում ստեղծել ենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա ևս կարևոր ծրագիր է։

Նրա խոսքով՝ պետք է խրախուսել այն հարթակներն ու ծրագրերը, որոնք մարդկանց կօգնեն ու կհրավիրեն առանց սմարթֆոնների շփման․ «Պետք է անպայման ինտեգրել այս ծրագիրը, որպեսզի խաղահրապարակների ճիշտ ցանց ունենանք Հայաստանում, որոնք դպրոցներում առկա խաղահրապարակների հետ ամբողջական ծածկույթ կապահովեն, որպեսզի երեխաներն էլ իրենց հերթին սմարթֆոնից դուրս գործողություններ իրականացնելու հնարավորություն ունենան»,- շեշտել է վարչապետը։

Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել՝ ինքներս մեզ սմարթֆոններից հանելու և իրական կյանքում մարդը մարդու հետ հանդիպելու հնարավորություններ ստեղծելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *